Համարը 
N 14-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.02.15/02(422)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
15.02.2021
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
15.02.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
25.02.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Համաձայնեցված է

ԱՀ պետական նախարար,

ֆինանսների նախարար

Գ. Մարտիրոսյան

«15» փետրվարի 2021 թվական

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

2021 թվականի փետրվարի 15-ի

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 13-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 14-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2017 թվականի մարտի 6-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող արխիվագիտական ծառայությունների դիմաց վճարումների իրականացման կարգը և գնացուցակը հաստատելու մասին» N 13-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) հրամանի վերնագրում, տեքստում, հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության պետական արխիվ» բառերով,

2) հրամանով հաստատված N 1 հավելվածի 6-րդ և 7-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«6. Արցախի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված (մահացած) կամ անհայտ բացակայող զինծառայողների ընտանիքներին, առաջին խմբի հաշմանդամներին և Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառում ունեցող Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ համապատասխան փաստաթղթերի պատճենների առկայության դեպքում, արխիվագիտական ծառայությունները մատուցվում են անվճար:

7. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախի Հանրապետության պաշտպանության մասնակիցներին, նրանց հավասարեցված անձանց, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամներին արխիվագիտական ծառայությունները մատուցվում են 50 տոկոս զեղչով` համապատասխան վկայականի պատճենի առկայության դեպքում, որը կցվում է դիմումին: Եթե տեղեկությունը հայտնաբերել է օգտվողը (ընթերցասրահում), ապա տեղեկանք տրամադրելիս կատարվում է 50 տոկոս զեղչ:»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, իսկ դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

 

   

Կ. ԴԱՆԻԵԼՅԱՆ

      

2021 թվականի փետրվարի 15

ք. Ստեփանակերտ