Համարը 
N 13-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.03.20/03(144)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ արդարադատության նախարար
Ընդունման ամսաթիվը 
06.03.2017
Ստորագրող մարմինը 
Նախարար
Ստորագրման ամսաթիվը 
06.03.2017
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Ծանուցում
Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ հաստատված առավելագույն գներն ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ «ԼՂՀ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՐԽԻՎԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2017 թվականի մարտի 10-ին

Պետական գրանցման համարը 1021719

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«06» մարտի 2017 թվական

N 13-Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ

ԱՐԽԻՎԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ

ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԳՆԱՑՈՒՑԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 25-ի N 228-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի նոյեմբերի 26-ի N 462 որոշման 9-րդ կետը.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ՝

 

1. Հաստատել՝

1) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող արխիվագիտական ծառայությունների դիմաց վճարումների իրականացման կարգը՝ համաձայն հավելված N 1-ի.

2) «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող արխիվագիտական ծառայությունների գնացուցակը՝ համաձայն հավելված N 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը, իսկ հաստատված առավելագույն գներն ուժի մեջ են մտնում սույն հրամանի պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:

 

 

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ

 

 Համաձայնեցված է՝  

 Հավելված N 1

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

 ֆինանսների նախարար  

 արդարադատության նախարարի

 Ս. Թևոսյան

                       

 2017 թվականի մարտի 6-ի N 13-Ն հրամանի

 «06» մարտի 2017 թվական    

 

 

ԿԱՐԳ

«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ

ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՐԽԻՎԱԳԻՏԱԿԱՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ պետական կազմակերպություն) կողմից մատուցվող արխիվագիտական ծառայությունների դիմաց վճարումների իրականացման կարգը:

2. Պետական կազմակերպության կողմից արխիվագիտական ծառայությունները մատուցվում են պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, պետական և համայնքային կազմակերպություններին և հիմնարկներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց՝ նրանց կողմից ներկայացված դիմումի (դիմումների) համաձայն:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արխիվային հավաքածուն համալրած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիներին, քաղաքացիություն չունեցող անձանց, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց՝ իրենց կողմից համալրած արխիվային փաստաթղթերից տեղեկատվությունը, ինչպես նաև պաշտոնական գրության առկայության դեպքում պետական մարմիններին՝ նրանց վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ արխիվային տեղեկատվությունը տրամադրվում է անվճար:

4. Քաղաքացիների՝ անշարժ և շարժական գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ու այլ գույքային իրավունքների վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների հարցումների պատասխանները պետական կազմակերպությունը տրամադրում է անվճար հիմունքներով:

5. Փաստաբանների հարցումների պատասխանները պետական կազմակերպությունը տրամադրում է վճարովի հիմունքներով:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զոհված զինծառայողների ընտանիքներին արխիվագիտական ծառայությունները մատուցվում են անվճար:

7. Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մասնակիցներին, նրանց հավասարեցված անձանց և հաշմանդամներին արխիվագիտական ծառայությունները մատուցվում են 50 տոկոս զեղչով` համապատասխան վկայականի պատճենի առկայության դեպքում, որը կցվում է դիմումին: Եթե տեղեկությունը հայտնաբերել է օգտվողը (ընթերցասրահում), ապա տեղեկանք տրամադրելիս կատարվում է 50 տոկոս զեղչ:

8. Անկախ պետությունների համագործակցության երկրներից փոստով ստացված հարցումները կատարվում են անվճար:

9. Հարցումի պատասխանը տրամադրվում է 7-15 աշխատանքային օրվա ընթացքում, բարդ և փնտրում պահանջող հարցման դեպքում` 15-30 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ կարճ ժամկետում` 1-3 աշխատանքային օրվա ընթացքում, ինչպես նաև նույն օրը՝ դիմողի գրավոր պահանջի դեպքում: Ընդ որում, կարճ ժամկետում կատարվող բոլոր հարցումները վճարովի են:

 

2. ԱՐԽԻՎԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ

ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ

 

10. Դիմողի գրավոր պահանջով սոցիալ-իրավական բնույթի հարցումների (աշխատանքային ստաժի, սոցիալական ապահովության վճարի, կրթության, ներկայացուցչական մարմիններում ընտրվելու) պատասխանները՝ ինչպես հայերենով, այնպես էլ ռուսերենով պատրաստելու համար (անկախ պատրաստման ժամկետից), գանձվում է վճար, ընդ որում, յուրաքանչյուր կազմակերպությունում աշխատելու մասին տեղեկությունը` սկսած տվյալ կազմակերպությունում աշխատանքի ընդունվելուց մինչև ազատվելը, հաշվարկվում է առանձին, իսկ վճարները գանձվում են «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից մատուցվող արխիվագիտական ծառայությունների գնացուցակի (այսուհետ՝ գնացուցակ) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գներին համապատասխան:

Պարգևատրման, պատվավոր կոչումների, զինվորական ծառայության, պարտիզանական և դիմադրության շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու վերաբերյալ հարցումների պատասխանների պատրաստումը՝ բացառությամբ կարճ ժամկետում և ռուսերենով տրվող պատասխանների, անվճար է: Հարցումի պատասխանը (այդ թվում՝ բացասական, կարճ ժամկետում և ռուսերենով) պատրաստելու համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

11. Աշխատանքի արտոնյալ բնույթի, հղիության ու ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդի մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար գանձվում են գնացուցակի 1-ին կետի՝ համապատասխանաբար 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված գներին համապատասխան վճարներ:

12. Սոցիալական ապահովության կամ աշխատավարձի չափի, կոլտնտեսականների աշխատանքային օրերի քանակի մասին արխիվային տեղեկանքների պատրաստման համար գանձվում են գնացուցակի 1-ին կետի՝ համապատասխանաբար 4-րդ և 5-րդ ենթակետերով սահմանված գներին համապատասխան վճարներ:

13. Անշարժ գույքի (կալվածք, հողամաս, գործարան, տուն, բնակարան, ավտոտնակ և այլն), բնակարանի կամ հողամասի սեփականաշնորհման պահին գրանցված անձանց քանակի կամ իրավական այլ փաստի (օրենսդիր, գործադիր և դատական մարմինների որոշումներ, վճիռներ) մասին արխիվային տեղեկանքի կամ քաղվածքի պատրաստման, ինչպես նաև վավերացրած քսերոպատճենի պատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 6-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

14. Տնտեսական գրքերից շինության, հողի չափի և անձանց քանակի կամ միայն անձանց քանակի մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 7-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

15. Նոտարական գործարքների վերաբերյալ արխիվային տեղեկանք կամ վավերացված պատճեն պատրաստելու համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 8-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

16. Կազմակերպության, բնակավայրի կամ այլ անվանումների անվանափոխման, կազմակերպության, հիմնարկի, ձեռնարկության, ուսումնագիտական հաստատության, բնակավայրի և այլնի վերաբերյալ տեղեկության պատրաստման համար գանձվում են գնացուցակի 1-ին կետի՝ համապատասխանաբար 9-րդ և 10-րդ ենթակետերով սահմանված գներին համապատասխան վճարներ:

17. Կենսագրական բնույթի (ազգության, ծննդյան, ամուսնության, մահվան, անվան փոխման, գաղթի, հայրենադարձության և այլնի վերաբերյալ) արխիվային տեղեկանքի պատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 11-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

18. Որդեգրման վերաբերյալ արխիվային տեղեկանքի պատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 12-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

19. Ծագումնաբանական բնույթի տեղեկանքի պատրաստման և (կամ) տոհմածառի կազմման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 13-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

20. Իրավաբանական անձի (կանոնադրության) գրանցման և լուծարման, ֆիզիկական անձի՝ անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու թույլտվության մասին արխիվային տեղեկանքի պատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 14-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

21. Պետական կազմակերպության կողմից տրված տեղեկանքի, քաղվածքի, վավերացված քսերոպատճենի (դիմումին՝ դիմողի մոտ առկա փաստաթղթերի կցումով) վերապատրաստման համար գանձվում է գնացուցակի 1-ին կետի 15-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

 

3. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԱՐԺԵՔԱՎՈՐՈՒՄ

 

22. Գործավարական (մշտական պահպանության), գիտատեխնիկական (տեքստային, գրաֆիկական), անձնակազմին վերաբերող և երկարաժամկետ (տասն ու ավելի տարիներ) պահպանության ենթակա, անձնական ծագման, ոչնչացման համար առանձնացված փաստաթղթերի փորձագիտական արժեքավորման համար գանձվում է գնացուցակի 2-րդ կետի՝ համապատասխանաբար 1-5-րդ ենթակետերով սահմանված գներին համապատասխան վճար:

 

4. ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄ

 

23. Օգտվողի պատվերով փաստաթղթերի թեմատիկ որոնման և դրանց ցանկի կազմման համար գանձվում է գնացուցակի 3-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

24. Փաստաթղթերի հավաքածուների, ժողովածուների կազմման համար գանձվող վճարների չափերը, գնացուցակի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն, որոշվում են պայմանագրային հիմունքներով:

25. A4, A3 ձևաչափերի փաստաթղթերի լուսապատճենահանման, չափաբերական մատյաններից, աշխարհագրերից, ընտանեկան ցուցակներից, մարդահամարի և վիճակագրական գրքերից, ժապավենից թղթե պատճենի պատրաստման, ընթեռնելի ու դժվար ընթեռնելի տեքստերից համակարգչի միջոցով տեքստի հավաքման համար գանձվում է գնացուցակի 3-րդ կետի 3-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

 

5. ԱՐԽԻՎԱԳԻՏԱԿԱՆ ԱՅԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

26. Արխիվագիտական այլ ծառայությունների՝

1) փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկի, անվանակարգի, թեմատիկ ցանկերի կազմման, դասերի և դասախոսությունների վարման, տեքստերի համակարգչային մուտքագրման, պատվիրատուի փաստաթղթերից կամ գրքերից սկան սարքի միջոցով պատճենի պատրաստման, ռուսերենից հայերեն և հակառակը տեքստի թարգմանության համար գանձվում է գնացուցակի 4-րդ կետի՝ համապատասխանաբար 1-4-րդ և 7-9-րդ ենթակետերով սահմանված գներին համապատասխան վճար.

2) ուսանողների գործնական աշխատանքի կազմակերպման, գործերի (փաստաթղթերի) պահատվությամբ (ժամանակավոր) պահպանման, արխիվային, գրադարանային և այլ հավաքածուների ֆիզիկական վիճակի բարելավման (վերականգնում-վերանորոգում, կարում-կազմապատում), փաստաթղթերի, գրքերի ախտահանման համար գանձվող վճարների չափերը, գնացուցակի 4-րդ կետի 6-րդ, 10-12-րդ ենթակետերի համաձայն, որոշվում են պայմանագրային հիմունքներով.

3) արխիվային արկղի պատրաստման համար վճարը գանձվում է գնացուցակի 4-րդ կետի 13-րդ ենթակետով սահմանված գներին համապատասխան վճար:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Կ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարի

2017 թվականի մարտի 6-ի N 13-Ն հրամանի

 

ԳՆԱՑՈՒՑԱԿ

 «ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎ»

ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ

ԱՐԽԻՎԱԳԻՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

Հ/Հ

 

Մատուցվող արխիվագիտական ծառայության անվանումը

Մատուցվող արխիվագիտական ծառայության ձևը

Կատարման ժամկետը

Գինը (ՀՀ դրամ) (ներառյալ ԱԱՀ)

1. Արխիվային տեղեկության տրամադրում ֆիզիկական և իրավաբանական անձանց

1)

 

Սոցիալ-իրավական բնույթի հարցումների պատասխանների պատրաստում (աշխատանքային ստաժի, սոցիալական ապահովության վճարի, կրթության, ներկայացուցչական մարմիններում ընտրվելու, պարգևատրման, պատվավոր կոչումների, զինվորական ծառայության, պարտիզանական և դիմադրության շարժումներին մասնակցելու, համակենտրոնացման ճամբարներում գտնվելու, բռնադատված լինելու)

 

տեղեկանք

քաղվածք

պատճեն

սահմանված ժամկետում

աշխատելու, սովորելու, ներկայացուցչական մարմնում ընտրվելու տեղեկության համար, յուրաքանչյուր կազմակերպությունը՝

1 000

կարճ ժամկետում

(եթե աշխատանքային ստաժի մասին տեղեկանքում աշխատանքի ընդունվելու և ազատվելու մասին տեղեկությունից բացի տրամադրվում է նաև աշխատանքի բնույթի-պաշտոնի փոփոխության մասին տեղեկություն, յուրաքանչյուր տեղեկության համար գանձվում է լրացուցիչ 500 ՀՀ դրամ, 3 օրում պատասխանի դեպքում՝ 1 000 ՀՀ դրամ, 2 օրում պատասխանի դեպքում՝ 1 500 ՀՀ դրամ, 1 օրում պատասխանի դեպքում՝ 2 000 ՀՀ դրամ, նույն օրը պատասխանի դեպքում՝ 2 500 ՀՀ դրամ)

1 կազմակերպությունում

նույն օրը

6 000

1 օրում

5 000

2 օրում

4 000

3 օրում

3 000

2 կազմակերպությունում

նույն օրը

7 000

1 օրում

6 000

2 օրում

5 000

3 օրում

4 000

     

3 կազմակերպությունում

նույն օրը

8 000

1 օրում

7 000

2 օրում

6 000

3 օրում

5 000

4 կազմակերպությունում

նույն օրը

9 000

1 օրում

8 000

2 օրում

7 000

3 օրում

6 000

5 կազմակերպությունում

նույն օրը

10 000

1 օրում

9 000

2 օրում

8 000

3 օրում

7 000

6 կազմակերպությունում

նույն օրը

11 000

1 օրում

10 000

2 օրում

9 000

3 օրում

8 000

բացասական պատասխանի դեպքում

սահմանված ժամկետում

1 000

նույն օրը

3 000

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

ռուսերենով

սահմանված ժամկետում

աշխատելու, սովորելու, պարգևատրվելու տեղեկության համար, յուրաքանչյուր կազմակերպությունը՝ 1500 (եթե աշխատանքային ստաժի մասին տեղեկանքում աշխատանքի ընդունվելու և ազատվելու մասին տեղեկությունից բացի տրամադրվում է նաև աշխատանքի բնույթի-պաշտոնի փոփոխության մասին տեղեկություն, յուրաքանչյուր տեղեկության համար գանձվում է լրացուցիչ 1000 ՀՀ դրամ, 3 օրում պատասխանի դեպքում՝ 1500 ՀՀ դրամ, 2 օրում պատասխանի դեպքում՝ 2000 ՀՀ դրամ, 1 օրում պատասխանի դեպքում՝ 2500 ՀՀ դրամ, նույն օրը պատասխանի դեպքում՝ 3000 ՀՀ դրամ)

կարճ ժամկետում

1 կազմակերպությունում

նույն օրը

10 000

1 օրում

8 000

2 օրում

7 000

3 օրում

5 000

2 կազմակերպությունում

նույն օրը

12 000

1 օրում

10 000

2 օրում

8 000

3 օրում

6 000

3 կազմակերպությունում

նույն օրը

15 000

1 օրում

12 000

2 օրում

10 000

3 օրում

8 000

4 կազմակերպությունում

նույն օրը

18 000

1 օրում

15 000

2 օրում

13 000

3 օրում

10 000

5 կազմակերպությունում

նույն օրը

20 000

1 օրում

18 000

2 օրում

16 000

3 օրում

12 000

6 կազմակերպությունում

նույն օրը

23 000

1 օրում

20 000

2 օրում

18 000

3 օրում

13 000

բացասական պատասխանի դեպքում

սահմանված ժամկետում

1 000

կարճ ժամկետում բացասական պատասխանի դեպքում (ռուսերենով)

նույն օրը

7 000

1 օրում

5 000

2 օրում

4 000

3 օրում

3 000

աշխատանքային անընդմեջ ստաժի փաստի հաստատումն աշխատանքային գրքույկի բացակայության դեպքում հրամանագրքերով կամ աշխատավարձով

 (շտապ հայերեն պատասխանի դեպքում՝ նույն օրը տեղեկություն տրամադրելու ժամանակ գումարը քառապատկվում է, 1 օրում՝ գումարը եռապատկվում է, 2 օրում՝ գումարը կրկնապատկվում է, 3 օրում՝ գումարն ավելանում է 50 տոկոսով)

մինչև 1 տարվա համար - 1 000

մինչև 5 տարվա համար - 3 000

6-10 տարվա համար - 5 000

11-15 տարվա համար - 7 000

16-20 տարվա համար - 10 000

21-25 տարվա համար - 12 000

26-30 տարվա համար - 15 000

ռուսերենով

(շտապ ռուսերեն պատասխանի դեպքում՝ նույն օրը տեղեկություն տրամադրելու ժամանակ գումարը քառապատկվում է, 1 օրում՝ գումարը եռապատկվում է, 2 օրում՝ գումարը կրկնապատկվում է, 3 օրում՝ գումարն ավելանում է 50 տոկոսով)

մինչև 5 տարվա համար - 5 000

6-10 տարվա համար - 8 000

11-15 տարվա համար - 12 000

16-20 տարվա համար - 16 000

21-25 տարվա համար - 20 000

26-30 տարվա համար - 25 000

2)

Աշխատանքի արտոնյալ բնույթի մասին հարցումի պատրաստում

տեղեկանք

սահմանված ժամկետում

2 000

նույն օրը

7 000

1 օրում

5 000

2 օրում

4 000

3 օրում

3 000

ռուսերենով

սահմանված ժամկետում

4 000

նույն օրը

15 000

1 օրում

10 000

2 օրում

7 000

3 օրում

5 000

3)

Հղիության ու ծննդաբերության, երեխայի խնամքի արձակուրդի մասին հարցումի պատրաստում

տեղեկանք

ռուսերենով

սահմանված ժամկետում

նույն օրը

1 երեխա - 3 000

2 երեխա - 4 000

3 երեխա - 5 000

1 օրում

1 երեխա - 10 000

2 երեխա - 13 000

3 երեխա - 15 000

2 օրում

1 երեխա - 7 000

2 երեխա - 8 000

3 երեխա - 9 000

3 օրում

1 երեխա - 6 000

2 երեխա - 7 000

3 երեխա - 8 000

յուրաքանչյուր տարվա համար

1 երեխա - 5 000

2 երեխա - 6 000

3 երեխա - 7 000

4)

 

Սոցիալական ապահովության կամ աշխատավարձի չափի մասին հարցումի պատրաստում

տեղեկանք

յուրաքանչյուր տարվա համար

հայերենով

սահմանված ժամկետում

1 000

նույն օրը

4 000

1 օրում

3 000

2 օրում

2 500

3 օրում

2 000

ռուսերենով

սահմանված ժամկետում

2 000

նույն օրը

7 000

1 օրում

6 000

2 օրում

5 000

3 օրում

4 000

5)

Կոլտնտեսականների աշխատանքային օրերի քանակի մասին հարցումի պատրաստում և տրամադրում (ընդ որում, աշխատանքային օրերի քանակի մասին տեղեկանքը համարվում է աշխատանքային ստաժի մասին տեղեկանք)

տեղեկանք

յուրաքանչյուր տարվա համար

սահմանված ժամկետում

500

նույն օրը

2 500

1 օրում

2 000

2 օրում

1 500

3 օրում

1 000

ռուսերենով

 (շտապ ռուսերեն պատասխանի դեպքում՝ նույն օրը տեղեկություն տրամադրելու ժամանակ գումարը քառապատկվում է, 1 օրում՝ գումարը եռապատկվում է, 2 օրում՝ գումարը կրկնապատկվում է, 3 օրում՝ գումարն ավելանում է 50 տոկոսով)

մինչև 5 տարվա համար - 5 000

6-10 տարվա համար - 7 500

11-15 տարվա համար - 10 000

16-20 տարվա համար - 15 000

21-25 տարվա համար - 20 000

26-30 տարվա համար - 25 000

6)

Անշարժ գույքի (կալվածք, հողամաս, գործարան, տուն, բնակարան, ավտոտնակ և այլն), բնակարանի կամ հողամասի սեփականաշնորհման պահին գրանցված անձանց քանակի կամ իրավական այլ փաստի (օրենսդիր, գործադիր և դատական մարմինների որոշումներ, վճիռներ) մասին արխիվային տեղեկանքի կամ քաղվածքի, կամ վավերացված քսերոպատճենի պատրաստում

տեղեկանք

քաղվածք

պատճեն

սահմանված ժամկետում

5 000

(մինչև 5 էջ քսերոպատճենը տրամադրվում է սահմանված գնով, 5 էջից ավել լինելու դեպքում՝ յուրաքանչյուր էջի համար սահմանվում է լրացուցիչ 200 ՀՀ դրամ (A4 ձևաչափի փաստաթղթի դեպքում), 500 ՀՀ դրամ (A3 ձևաչափի փաստաթղթի դեպքում), իսկ շտապ պատասխանի դեպքում գործում են 3, 2.5 և 2 գործակիցները)

նույն օրը

30 000

1 օրում

25 000

2 օրում

20 000

3 օրում

15 000

տեղեկության կամ փաստաթղթի բացակայության մասին պատասխանի

կամ խորհուրդի դեպքում

սահմանված ժամկետում

1 000

նույն օրը

5 000

1 օրում

3 000

2 օրում

2 500

3 օրում

2 000

7)

Տնտեսական գրքերից շինության, հողի չափի և անձանց քանակի մասին արխիվային տեղեկանքի պատրաստում 1 տնտեսական գրքից (ընդ որում, հետագա յուրաքանչյուր տնտեսական գրքից պատասխանի դեպքում գումարը բազմապատկվում է ըստ տնտեսական գրքերի քանակի)

տեղեկանք

սահմանված ժամկետում

5 000

նույն օրը

18 000

1 օրում

15 000

2 օրում

12 500

3 օրում

10 000

սահմանված ժամկետում բացասական պատասխանի դեպքում

1 000

կարճ ժամկետում բացասական

 պատասխանի դեպքում

նույն օրը

3 000

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

8)

Նոտարական գործարքների վերաբերյալ արխիվային տեղեկանքի, վավերացված պատճենի պատրաստում, այդ թվում՝ սեղանամատյանից քաղվածքը

տեղեկանք

պատճեն

սահմանված ժամկետում

5 000

(միայն սեղանամատյանից քաղվածքի տրամադրման դեպքում գումարը գանձվում է 50 տոկոսի չափով)

նույն օրը

25 000

1 օրում

15 000

2 օրում

12 500

3 օրում

10 000

սահմանված ժամկետում բացասական պատասխանի դեպքում

1 000

կարճ ժամկետում բացասական

պատասխանի դեպքում

նույն օրը

3 000

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

9)

Կազմակերպության, բնակավայրի կամ այլ անվանումների անվանափոխման մասին արխիվային տեղեկության պատրաստում

տեղեկանք

սահմանված ժամկետում

1 անվանափոխումը

2 000

2 անվանափոխումը

3 000

3 անվանափոխումը

4 000

ավելի անվանափոխումը

5 000

կարճ ժամկետում

1 անվանափոխումը

նույն օրը

6 000

1 օրում

4 500

2 օրում

3 700

3 օրում

3 000

2 անվանափոխումը

նույն օրը

8 000

1 օրում

6 000

2 օրում

5 000

3 օրում

4 000

3 անվանափոխումը

նույն օրը

10 000

1 օրում

8 000

2 օրում

6 000

3 օրում

5 000

3-ից ավելի անվանափոխումը

նույն օրը

15 000

1 օրում

10 000

2 օրում

8 000

3 օրում

7 000

սահմանված ժամկետում բացասական պատասխանի դեպքում

1 000

կարճ ժամկետում բացասական

պատասխանի դեպքում

նույն օրը

3 000

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

ռուսերենով

սահմանված ժամկետում

1 անվանափոխումը

3 000

2 անվանափոխումը

4 000

3 անվանափոխումը

5 000

3-ից ավելի անվանափոխումը

7 000

կարճ ժամկետում

1 անվանափոխումը

նույն օրը

7 000

1 օրում

5 500

2 օրում

4 750

3 օրում

4 000

2 անվանափոխումը

նույն օրը

10 000

1 օրում

7 000

2 օրում

6 000

3 օրում

5 000

3 անվանափոխումը

նույն օրը

13 000

1 օրում

8 500

2 օրում

7 250

3 օրում

6 000

3-ից ավելի անվանափոխումը

նույն օրը

18 000

1 օրում

14 000

2 օրում

12 000

3 օրում

10 000

սահմանված ժամկետում բացասական պատասխանի դեպքում

1 000

կարճ ժամկետում բացասական

պատասխանի դեպքում

նույն օրը

3 500

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

10)

Կազմակերպության, հիմնարկի, ձեռնարկության, ուսումնագիտական հաստատության, բնակավայրի և այլնի վերաբերյալ (սկսած ստեղծումից մինչև պահանջվող ժամանակահատվածը) տեղեկության պատրաստում

պատմական տեղեկանք

 

 

պայմանագրային հիմունքներով, ընդ որում, նվազագույն գինը

15 000-ից ոչ պակաս

11)

Կենսագրական բնույթի (ազգություն, ծննդյան, ամուսնության, մահվան, անվան փոխման, գաղթի, հայրենադարձության և այլնի վերաբերյալ) արխիվային տեղեկանքի պատրաստում

տեղեկանք

սահմանված ժամկետում

5 000

նույն օրը

15 000

1 օրում

12 000

2 օրում

10 000

3 օրում

8 000

տեղեկության կամ փաստաթղթի բացակայության մասին պատասխանի

կամ խորհուրդի դեպքում

սահմանված ժամկետում

1 000

նույն օրը

4 000

1 օրում

3 000

2 օրում

2 000

3 օրում

1 500

ռուսերենով

սահմանված ժամկետում

6 000

նույն օրը

18 000

1 օրում

13 000

2 օրում

10 500

3 օրում

8 500

տեղեկության կամ փաստաթղթի բացակայության մասին պատասխանի

 կամ խորհուրդի դեպքում

սահմանված ժամկետում

2 000

նույն օրը

5 000

1 օրում

4 000

2 օրում

3 500

3 օրում

3 000

12)

Որդեգրման վերաբերյալ արխիվային տեղեկանքի պատրաստում

տեղեկանք

սահմանված ժամկետում

3 000

 

նույն օրը

13 000

1 օրում

10 000

2 օրում

7 500

3 օրում

5 000

տեղեկության կամ փաստաթղթի բացակայության մասին պատասխանի

 կամ խորհուրդի դեպքում

սահմանված ժամկետում

1 000

նույն օրը

3 000

1 օրում

2 500

2 օրում

2 000

3 օրում

1 500

13)

Ծագումնաբանական բնույթի տեղեկանքի պատրաստում և (կամ) տոհմածառի կազմում

տեղեկանք

 

պայմանագրային հիմունքներով, ընդ որում, նվազագույն գինը 30 000-ից ոչ պակաս

(որպես կանխավճար գանձվում է 30 000 ՀՀ դրամ, (որը տեղեկության բացակայության մասին պատասխանի դեպքում հետ չի վերադարձվում)

14)

Իրավաբանական անձի (կանոնադրության) գրանցման և լուծարման, ֆիզիկական անձի՝ անհատ ձեռնարկատիրությամբ զբաղվելու թույլտվության մասին արխիվային տեղեկանքի պատրաստում

տեղեկանք

սահմանված ժամկետում

5 000

նույն օրը

20 000

1 օրում

15 000

2 օրում

10 000

3 օրում

7 500

բացասական պատասխանի դեպքում

1 500

15)

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից տրված տեղեկանքի, քաղվածքի, վավերացված քսերոպատճենի վերապատրաստում (դիմողի մոտ առկա փաստաթուղթը կցվում է դիմումին)

տեղեկանք

քաղվածք

պատճեն

  

2 000

2. Փաստաթղթերի փորձագիտական արժեքավորում

1)

Գործավարական (մշտական պահպանության)

գործ

 

900

2)

Գիտատեխնիկական

գործ

   

ա.

տեքստային

գործ

 

500

բ.

գրաֆիկական

գործ

 

1 000

3)

Անձնակազմին վերաբերող և երկարաժամկետ (10 ու ավելի տարիներ)

գործ

 

450

4)

Անձնական ծագման

գործ

 

700

5)

Ոչնչացման համար առանձնացված

գործ

 

300

3. Փաստաթղթերի օգտագործում

1)

Օգտվողի պատվերով փաստաթղթերի թեմատիկ որոնում և դրանց ցանկի կազմում

փաստաթուղթ

 

2 000

2)

Փաստաթղթերի հավաքածուի

և ժողովածուի կազմում

հավաքածու, ժողովածու

 

պայմանագրային հիմունքներով

3)

Փաստաթղթերի պատճենների տրամադրում ընթերցասրահի միջոցով

ա.

լուսապատճենահանման միջոցով՝ առանց վավերացման

A4 ձևաչափի փաստաթղթեր

մինչև 1827 թվականը ներառյալ

Էջ

  

3 000

մինչև 1850 թվականը ներառյալ

Էջ

 

1 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

300

1920 թվականից հետո

էջ

  

200

A3 ձևաչափի փաստաթղթեր

մինչև 1827 թվականը ներառյալ

էջ

  

5 000

մինչև 1850 թվականը ներառյալ

էջ

 

2 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

1 500

1920 թվականից հետո

էջ

 

1 000

չափաբերական մատյաններից, աշխարհագրերից, ընտանեկան ցուցակներից, մարդահամարի և վիճակագրական գրքերից

էջ

 

1 000

բ.

պատճենի պատրաստում սկան սարքի միջոցով

էլեկտրոնային տարբերակի տրամադրում

մինչև 1827 թվականը ներառյալ

էջ

 

2 000

մինչև 1850 թվականը ներառյալ

էջ

 

1 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

300

1920 թվականից հետո

էջ

 

200

թղթային տարբերակի տրամադրում

սև-սպիտակ

մինչև 1827 թվականը ներառյալ

էջ

  

4 000

մինչև 1850 թվականը ներառյալ

էջ

  

1 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

750

1920 թվականից հետո

էջ

 

500

գունավոր

մինչև 1827 թվականը ներառյալ

էջ

  

6 000

մինչև 1850 թվականը ներառյալ

էջ

 

4 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

2 500

1920 թվականից հետո

էջ

 

1 000

գ.

ժապավենից թղթե պատճենի տրամադրում

 

մինչև 1827 թվականը ներառյալ

էջ

 

6 000

մինչև 1850 թվականը ներառյալ

էջ

  

4 000

մինչև 1920 թվականը ներառյալ

էջ

 

2 500

1920 թվականից հետո

էջ

 

1 000

դ.

համակարգչի միջոցով տեքստի հավաքում

 

ընթեռնելի տեքստից

էջ

 

300

դժվար ընթեռնելի տեքստից

էջ

 

500

4. Արխիվագիտական այլ ծառայություններ

1)

Փաստաթղթերի պահպանության ժամկետների նշումով ցանկի կազմում

անվանում

  

500

2)

Անվանակարգի կազմում

անվանում

 

1 000

3)

Թեմատիկ ցանկերի կազմում

վերնագիր

 

500

4)

Դասերի և դասախոսությունների վարում

ակադեմիական ժամը

 

2 000

5)

Էքսկուրսիաների կազմակերպում

էքսկուրսիա

 

անվճար

6)

Ուսանողների գործնական աշխատանքի կազմակերպում

խումբը՝ 15 անձ

 

 

պայմանագրային հիմունքներով

7)

Տեքստերի համակարգչային մուտքագրում

էջ

 

200

8)

Պատճենի պատրաստում սկան սարքի միջոցով՝ պատվիրատուի փաստաթղթերից կամ գրքերից

ա.

Էլեկտրոնային

էջ

 

100

բ.

սև-սպիտակ

գունավոր

էջ

 

300

1 500

9)

Տեքստի թարգմանություն (ռուսերենից հայերեն և հակառակը)

էջ

 

1 000

10)

 

Գործերի (փաստաթղթերի) պահատվությամբ պահպանում (ժամանակավոր)

կիլոգրամ

 

պայմանագրային հիմունքներով

11)

 

Արխիվային, գրադարանային և այլ հավաքածուի ֆիզիկական վիճակի բարելավում

1 պահպանվող միավոր

 

պայմանագրային հիմունքներով

12)

 

Փաստաթղթերի, գրքերի ախտահանում

կիլոգրամ

 

պայմանագրային հիմունքներով

13)

 

Արխիվային արկղի պատրաստում

արկղ

 

3 000

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Կ. ՔՈՉԱՐՅԱՆ