Համարը 
N 37
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ 2006.02.09/05(14)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
24.01.2006
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
24.01.2006
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
19.02.2006
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2016

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"24" հունվարի 2006թ.

N 37

ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆԸ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Աշխատանքի պետական տեսչության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն աշխատանքային օրենսդրության և աշխատանքի իրավունքի նորմեր պարունակող այլ իրավական ակտերի կիրարկման նկատմամբ իրականացվող պետական հսկողության և վերահսկողության համար անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

Սահմանել, որ`

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բաժինը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն է տրամադրում տեղեկատվություն «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացվող գրանցումների և հաշվառումների մասին` նշելով իրավաբանական անձի կամ հիմնարկի անվանումը, գտնվելու վայրը, կազմակերպական-իրավական ձևը, անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, բնակության վայրը կամ գրանցման հասցեն (եթե այն չի համընկնում բնակության վայրի հետ).

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունն իր իրականացվող ստուգումների արդյունքում անօրինական աշխատանք կատարողներ (չձևակերպված աշխատողներ) և (կամ) վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի և աշխատանքային պայմանագրերի գրանցամատյանի վարման ու պահպանման կարգի խախտումներ հայտնաբերվելու դեպքում ոչ ուշ, քան մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 15-ը դրա մասին տեղեկացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը` նշելով գործատուի անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, խախտման տեսակը և խախտումն արձանագրելու ամսաթիվը:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության հարցումների հիման վրա նրան է տրամադրում չձևակերպված աշխատողների ու վարձու աշխատողներին աշխատանքի ընդունելու, նույն գործատուի մոտ այլ աշխատանքի փոխադրելու, աշխատանքից ազատելու վերաբերյալ հրամանագրքի և աշխատանքային պայմանագրերի ու գրանցամատյանի վարման և պահպանման կարգի խախտումների մասին օպերատիվ տեղեկատվություն.

գ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքաշինության նախարարությունը յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, մինչև հաջորդ ամսվա 20-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանն է տրամադրում տեղեկատվություն շինարարական նորմատիվների չկատարմամբ պայմանավորված արտադրական վթարների և դժբախտ դեպքերի քանակի մասին՝ նշելով գործատուի անվանումը, ստորաբաժանման անվանումն ու գտնվելու վայրը:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ