ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
28 դեկտեմբերի 2015թ. |
N 909-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N 84 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 379 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին համապատասխան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության գործունեության դադարման անհրաժեշտությունից ելնելով` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի ««Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրությունը, նախարարության աշխատակազմի կառուցվածքը, նախարարության աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը հաստատելու մասին» N 84 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված թիվ 1 հավելվածի`
ա. 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին ենթակետով.
«11.1) ընտանիքների կարիքավորության գնահատման համակարգի ներդնումը և ընտանիքների սոցիալական պաշտպանության արդյունավետության ու սոցիալական աջակցության հասցեականության ապահովումը.»,
բ. 8-րդ կետի 1-ին ենթակետի «բ» և «դ» պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,
գ. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-ին ենթակետով.
«7.1) ընտանիքների կարիքավորության գնահատման բնագավառում`
ա. ընտանիքների կարիքավորության գնահատման «Արցախ» համակարգով ընտանիքների հաշվառման ապահովումը,
բ. ընտանիքների կարիքավորության գնահատումը,
գ. ընտանիքների կարիքավորության բնութագրիչ գործոնների սահմանային արժեքների ձևավորումը և պետական ծրագրերում ընտանիքների ընդգրկման ապահովումը.»,
դ. 30-րդ կետից հանել «տեսչություն,» բառը.
2) որոշմամբ հաստատված թիվ 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սոցիալական ապահովության նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 16-ի թիվ 84 որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» N 379 որոշման մեջ ուժը կորցրած ճանաչել 1-2-րդ կետերը և որոշմամբ հաստատված թիվ 1 և թիվ 2 հավելվածները:
3. Ուժը կորցրած ճանաչել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 24-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչությանը տեղեկատվություն տրամադրելու մասին» N 37 որոշումը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշխատանքի պետական տեսչության ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունն ու ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը, ստուգումների ստուգաթերթը և ըստ անհրաժեշտության ստուգումների հարցաշարը հաստատելու մասին» N 890-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2016 թվականի հունվարի 1-ից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
|
|
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի դեկտեմբերի 28-ի N 909-Ն որոշման |
| |
«Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2004 թվականի մարտի 16-ի N 84 որոշման |
ԿԱՌՈՒՑՎԱԾՔ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
I. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
1. Վարչություններ
Ընտանիքի և երեխաների հիմնահարցերի վարչություն
Ֆինանսատնտեսագիտական վարչություն
Սոցիալական մոնիթորինգի և ժողովրդագրական քաղաքականության վարչություն
2. Բաժիններ
Սոցիալական աջակցության և հասարակայնության հետ կապերի բաժին
Բարեգործական ծրագրերի համակարգման բաժին
Իրավաբանական բաժին
Տեղեկատվական ծրագրերի և համակարգչային ծառայության սպասարկման բաժին
Ընդհանուր բաժին
Ընտանիքների կարիքավորության գնահատման բաժին
Վերահսկողության բաժին
II. ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐ
Սոցիալական ապահովության պետական գործակալություն
Աշխատանքի և զբաղվածության գործակալություն»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |