ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին |
«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» 2003 թվականի հունիսի 18-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերից հետո լրացնել «վավերացրած» բառը։
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի երկրորդ պարբերությունում և 28-րդ հոդվածում «միջպետական» բառը փոխարինել «միջազգային» բառով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-41-Ն |
|