ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
| |
Ընդունված է 2021 թվականի
մարտի 25-ին |
«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածում.
1) 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են գրական հայերենը և ռուսերենը:».
2) 8-րդ մասում «ռուսաց լեզվի և այլ» բառերը փոխարինել «օտար» բառով:
Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում «պաշտոնական լեզու» հասկացությունը շարադրել նոր խմբագրությամբ.
«պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.»:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «հայոց լեզվի» բառերից հետո լրացնել «(կամ ռուսաց լեզվի)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում`
1) 1-ին կետում «հայերենով՝» բառը փոխարինել «հայերենով, ըստ անհրաժեշտության` նաև ռուսերենով՝» բառերը, իսկ «հայոց» բառը փոխարինել «տվյալ» բառով.
2) 2-րդ կետում «ոչ հայերեն» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ռուսերենի)» բառերը:
Հոդված 5. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:»:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
|
|
2021թ. ապրիլի 5
Ստեփանակերտ
ՀՕ-57-Ն |
|