| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հուլիսի 10-ին
պետական գրանցման համարը 10215112 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«10» հուլիսի 2015թ. |
N 53-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարի 2009 թվականի փետրվարի 25-ի «Իրավական ակտերի պետական գրանցման գրանցամատյանի վարման կարգը և ձևը սահմանելու մասին» թիվ 11-Ն հրամանի 3-րդ կետով հաստատված թիվ 9 հավելվածում`
1) ուժը կորցրած ճանաչել 201-րդ, 202-րդ, 203-րդ, 205-րդ, 209-րդ և 211-րդ կետերը.
2) 105-րդ, 111-րդ և 210-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«105. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարար (հրամաններ)»
«111. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարար (հրամաններ)»
«210. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն (հրամաններ)».
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 100-րդ և 112-րդ կետեր`
«100. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար (հրամաններ)»
«112. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար (հրամաններ)».
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: