ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ
ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
Հ Ր Ա Մ Ա Ն
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՅԻՍԻ 20-Ի N 93-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2013 թվականի մայիսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման ստուգման կարգը և անշարժ գույքի գնահատողի մասնագիտական որակավորման վկայականի ձևը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2002 թվականի դեկտեմբերի 17-ի N 61-01/01 հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 93-Ն հրամանում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.
1) հրամանով հաստատված N 1 հավելվածում`
ա. 8-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ` 5-րդ ենթակետով.
«5) մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):».
բ. 14-րդ կետում «փաստաթղթով» բառից հետո լրացնել «և բարձրագույն կրթության վկայագրի (դիպլոմի) բնօրինակով» բառերը.
գ. 27-րդ կետում «3» թիվը փոխարինել «5» թվով:
2) հրամանով հաստատված N 1 հավելվածի «Ձև»-ում՝
ա. «հեռախոսահամարները» բառից հետո լրացնել «, էլեկտրոնային փոստը» բառերը.
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ` 4-րդ ենթակետով.
«4. մեկ լուսանկար` 3X4 սմ չափսի (նաև` էլեկտրոնային կրիչով):»:
3) հրամանով հաստատված N 2 հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Ա. Աղասյանին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի
2015 թվականի մարտի 03-ի N16-Ն հրամանի |
| |
«Հավելված 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր անշարժ
գույքի կադաստրի պետական կոմիտեի
2013 թվականի մայիսի 20-ի N 93-Ն հրամանի |

»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ
ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ |