ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"20" դեկտեմբերի 2005թ. |
N 564 |
ք.Ստեփանակերտ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂՆԵՐԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«20» դեկտեմբերի 2005 թ.
թիվ 564 որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԱՆՑՆԵԼՈՒ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Uույն կարգով և պայմաններով կարգավորվում են "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի համաձայն հարկադիր կատարողների վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու հետ կապված հարաբերությունները:
2. Հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման հետ կապված ծախսերը կատարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:
3. Վերապատրաստման և հատուկ ուսուցման ժամանակահատվածում պահպանվում է հարկադիր կատարողի վարձատրությունը, իսկ բնակության վայրից դուրս վերապատրաստման դեպքում սահմանված կարգով տրվում է նաև փոխհատուցում:
II. ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ
4. Հարկադիր կատարողի մասնագիտական վարպետության հետևողական կատարելագործման, գիտության և տեխնիկայի նորագույն նվաճումների ուսումնասիրման, աշխատանքի առաջավոր փորձի կիրառման, գործնական հմտությունների և ունակությունների ձեռքբերման, ինչպես նաև անհրաժեշտ որակների ձևավորման համար հարկադիր կատարողներն անցնում են վերապատրաստում և հատուկ ուսուցում:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը հաստատում է հարկադիր կատարողների վերապատրաստման և հատուկ ուսուցման խմբերի կազմը և ուսումնական ծրագրերը:
5. Հարկադիր կատարողի վերապատրաստումն փոխօգնության և համագործակցության ծրագրի շրջանակներում անց է կացվում "Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ" պետական ոչ առևտրային կազմակերպությունում:
6. Հարկադիր կատարողի հատուկ ուսուցումն անց է կացվում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանությունում:
III. ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՂԻ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. "Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին" Լեռնային Ղարաբաղի Հանրապետության oրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն հարկադիր կատարողի վերապատրաստման ժամանակ համապատասխան կազմակերպությունում կամ հաստատությունում վարվում են վերապատրաստվող խմբերի մատյաններ, որոնցում նշվում է վերապատրաստվողի ներկա կամ բացակա լինելը: Վերապատրաստման դասընթացի ավարտից հետո անցկացվում է ստուգարք, որի արդյունքում հարկադիր կատարողն ստանում է դրական (ստուգված) կամ բացասական (չստուգված) գնահատական:
8. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների ավելի քան մեկ երրորդից հարկադիր կատարողի անհարգելի բացակայության դեպքում վերապատրաստման արդյունքում գնահատվում է բացասական` առանց ստուգարք անցկացնելու:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից հարկադիր կատարողի հարգելի բացակայության դեպքում հարկադիր կատարողին հնարավորություն է ընձեռվում մասնակցելու ծրագրի` նույն թեմայով անցկացվող հաջորդ դասընթացներից որևէ մեկին, որի ավարտից հետո անցկացվում է ստուգարք:
Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացներից անհարգելի բացակայելու դեպքում հարկադիր կատարողը ենթակա է պարտադիր վերապատրաստման իր միջոցների հաշվին:
9. Վերապատրաստման և հատուկ ուսուցման արդյունքում դրական գնահատական ստացած հարկադիր կատարողին տրվում է վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթուղթ, որի պատճենը հարկադիր կատարողը տրամադրում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը` հարկադիր կատարողի անձնական գործին կցելու համար:
Վերապատրաստումը և հատուկ ուսուցումը հաստատող փաստաթղթի ձևը հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարը:
10. Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասընթացների արդյունքում անբավարար գնահատական ստացած հարկադիր կատարողի զբաղեցրած պաշտոնում մնալու նպատակահարմարությունը վերանայվում է ատեստավորման կարգով:
11. Վերապատրաստման և հատուկ ուսուցման կազմակերպման մեթոդական ղեկավարումն իրականացվում է դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |