| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2015 թվականի հոկտեմբերի 14-ին
Պետական գրանցման համար 11215137 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«07» հոկտեմբերի 2015թ. |
N 1-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 3-Ի ԹԻՎ
ԱԳՎ 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 289 որոշումը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության 2009 թվականի փետրվարի 3-ի «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, զբոսավարի և ուղեկցորդի որակավորման վկայականների ձևերը հաստատելու, որակավորման և լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ԱԳՎ 04-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված թիվ 1, 2 և 3 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության պետ» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերի համապատասխան հոլովաձևերով.
2) հրամանի թիվ 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի պետի պաշտոնակատար Ա. Գալստյանին` սույն հրամանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
էկոնոմիկայի նախարարի
2015 թվականի հոկտեմբերի 7-ի N 1-Ն հրամանի |
| |
«Հավելված թիվ 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության
2009 թվականի փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ 04-Ն հրամանի |
ԿԱԶՄ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական և լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ (հանձնաժողովի անդամ)
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
4. Ներկայացուցիչ` զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)
5. Ներկայացուցիչ` գիտական կազմակերպություններից, «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (համաձայնությամբ)
6. Ներկայացուցիչ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարությունից կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունից (համաձայնությամբ):»
|
ԼՂՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ս. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ |