| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«11» փետրվարի 2009թ.
Պետական գրանցման համարը 2030917 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«03» փետրվարի 2009թ. |
թիվ ԱԳՎ-04-Ն |
ք. Ստեփանակերտ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 14-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 288 որոշումով
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել.
1) Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի,
2) զբոսավարի որակավորման վկայականի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,
3) ուղեկցորդի որակավորման վկայականի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:
2. Ստեղծել զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողով` համաձայն թիվ 4 հավելվածի:
3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Սարգսյանին` ապահովել հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում` հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Սարգսյանին:
| |
Հավելված թիվ 1
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պետի 2009 թվականի
փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվել է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:
2. Հանձնաժողովն իր գործնեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:
II ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի լիցենզավորման գործընթացի իրականացումն է:
4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`
1) իրականացնում է մասնագիտական որակավորման ստուգումներ` ըստ գործունեության տեսակների.
2) եզրակացություն է տալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.
3) ներկայացնում է առաջարկություններ զբոսաշրջության բնագավառի` մասնավորապես զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ.
4) հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերը և դրանց լրացման ձևը:
III ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամներից, որոնցից.
1) չորսը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության ներկայացուցիչներ են և հանդիսանում են Հանձնաժողովի մշտական անդամներ.
2) երեքը հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հրավերով` ռոտացիոն սկզբունքով, ազգանունների այբբենական կարգով:
6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության:
7. Հանձնաժողովի նիստերն իրազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:
8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` հրավիրված անձ):
9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:
10. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրվում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:
11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով, և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահի կրկնակի զգուշացումից հետո Հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:
12. Հրավիրված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն վերաբերվող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:
13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկում են դռնբաց:
Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնակատար և այլ անձինք:
14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:
15.Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`
1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.
2) հանձնաժողովի տեսակը և կազմը.
3) քննարկվող հարցի բովանդակությունը.
4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.
5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.
6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.
7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.
8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:
Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:
16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են Հրավիրված անձին:
17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:
Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի տեղակալը:
Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը:
18. Հանձնաժողովի նախագահը`
1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.
2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.
3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.
4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:
19. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.
2) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.
3) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.
4) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը Հրավիրված անձին:
20. Հանձնաժողովի անդամները`
1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականցման հետ կապված աշխատանքներին.
2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:
IV ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ
21. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի հրամանով:
22. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս մշտական անդամները նշանակվում և նրանց լիազորությունները դադարեցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության պետի հրամանով:
23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
| |
Հավելված թիվ 2
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պետի 2009 թվականի
փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի ԵՎ ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն ԵՎ
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 0000
Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն
_______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
ՎԿ Ա Յ Ա Կ Ա Ն Ի Գ Ո Ր Ծ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ը` Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն N _______ «____» «____________» 200__թ.
| Հանձնաժողովի նախագահ` |
____________________ |
| |
(ստորագրությունը) |
| Հանձնաժողովի քարտուղար` |
____________________ |
| |
(ստորագրությունը) |
| |
Հավելված թիվ 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պետի 2009 թվականի
փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի ԵՎ ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն ԵՎ
Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Մ Ա Ն Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N 000
ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն
_______________________________________________________________
(անունը, ազգանունը, հայրանունը)
Վ ԿԱ Յ Ա Կ Ա Ն Ի Գ Ո Ր Ծ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ Ը` Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն N _______ «____» «_____________» 200__թ.
| Հանձնաժողովի նախագահ` |
____________________ |
| |
(ստորագրությունը) |
| Հանձնաժողովի քարտուղար` |
____________________ |
| |
(ստորագրությունը) |
| |
Հավելված թիվ 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության
վարչության պետի 2009 թվականի
փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1. Տ.Հակոբյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի ղեկավար
(հանձնաժողովի նախագահ) |
| |
|
2. Ս. Սարգսյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի զբոսաշրջային
ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի
գլխավոր մասնագետ
(հանձնաժողովի նախագահի տեղակալ) |
| |
|
|
3. Սլ. Սարգսյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի հուշարձանների
պահպանության և ուսումնասիրության բաժնի պետ
(հանձնաժողովի անդամ) |
| |
|
4. Ա. Հայրապետյան
|
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր
զբոսաշրջության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների,
ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջին կարգի մասնագետ
(հանձնաժողովի քարտուղար) |
| |
|
5. Ներկայացուցիչ զբոսաշրջության բնագավառում գործունեության իրականացնող կազմակերպություններից
(համաձայնությամբ), («Զբոսաշրջային կենտրոն» ՓԲԸ),
|
|
6. Ներկայացուցիչ գիտական կազմակերպություններից (համաձայնությամբ) (ԱրՊՀ),
|
|
7. Ներկայացուցիչ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունից
կամ մշակույթի նախարարությունից (համաձայնությամբ): |