Համարը 
թիվ ԱԳՎ-04-Ն
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2009.02.23/03(09)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ զբոսաշրջության վարչություն 
Ընդունման ամսաթիվը 
03.02.2009
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
03.02.2009
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
05.03.2009
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«11» փետրվարի 2009թ.

Պետական գրանցման համարը 2030917

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«03» փետրվարի 2009թ.

թիվ ԱԳՎ-04-Ն

 ք. Ստեփանակերտ

 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով և 14-րդ հոդվածով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի «Զբոսավարի և ուղեկցորդի գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը հաստատելու մասին» թիվ 288 որոշումով

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել.

1) Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը` համաձայն թիվ 1 հավելվածի,

2) զբոսավարի որակավորման վկայականի ձևը` համաձայն թիվ 2 հավելվածի,

3) ուղեկցորդի որակավորման վկայականի ձևը` համաձայն թիվ 3 հավելվածի:

2. Ստեղծել զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողով` համաձայն թիվ 4 հավելվածի:

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Սարգսյանին` ապահովել հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացրած թեկնածուների ընդգրկումը հանձնաժողովի կազմում` հանձնաժողովի կանոնադրության 5-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան և 5-օրյա ժամկետում սույն հրամանը ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:

(3-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն)

4. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության աշխատակազմի զբոսաշրջային ենթակառուցվածքների, ծրագրերի և վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ Ս. Սարգսյանին:

(4-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն)

 

 

ՊԵՏ

Ս. ՇԱՀՎԵՐԴՅԱՆ 

 

 

 

Հավելված թիվ 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության

վարչության պետի 2009 թվականի

փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) ստեղծվել է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրներն իրականացնելու նպատակով:

2. Հանձնաժողովն իր գործնեության ընթացքում ղեկավարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ:

 

II ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

3. Հանձնաժողովի հիմնական խնդիրը Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում զբոսավարի և ուղեկցորդի լիցենզավորման գործընթացի իրականացումն է:

4. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրների լուծման նպատակով`

1) իրականացնում է մասնագիտական որակավորման ստուգումներ` ըստ գործունեության տեսակների.

2) եզրակացություն է տալիս Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարին լիցենզիա տալու, լիցենզիայի գործողությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ զբոսաշրջության բնագավառի` մասնավորապես զբոսավարների և ուղեկցորդների լիցենզավորման գործընթացի կատարելագործման վերաբերյալ.

4) հաստատում է որակավորման ստուգման թեստային հարցաշարերը և դրանց լրացման ձևը:

(4-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

 

III ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

5. Հանձնաժողովը կազմված է յոթ անդամներից, որոնցից.

1) չորսը Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության ներկայացուցիչներ են և հանդիսանում են Հանձնաժողովի մշտական անդամներ.

2) երեքը հավելված 4-ի 5-7 կետերով նախատեսված կազմակերպությունների ներկայացուցիչներ են, որոնք Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության հրավերով` ռոտացիոն սկզբունքով, ազգանունների այբբենական կարգով:

(5-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

6. Հանձնաժողովը իր իրավասության հարցերը քննարկում է նիստերում, որոնք հրավիրվում է հանձնաժողովի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության:

7. Հանձնաժողովի նիստերն իրազոր են, եթե դրանց մասնակցում են Հանձնաժողովի անդամներից կեսից ավելին:

8. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ` փակ գաղտնի քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշումը համարվում է ընդունված հօգուտ հայտատուի կամ լիցենզավորված անձի (այսուհետ` հրավիրված անձ):

9. Հարցերի քննարկման մասին հրավիրված անձին պատշաճ ձևով հայտնվում է քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով նրան քննարկման վայրի, ամսաթվի ու ժամի մասին:

10. Հանձնաժողովի նիստի նախագահողը նիստը բացելիս հայտարարում է նիստի օրակարգը, հրավիրված անձանց կազմը: Հրավիրված անձանց բացատրվում է նրանց իրավունքներն ու պարտականությունները, հրապարակում է հայտի, ինչպես նաև քննարկվող այլ փաստաթղթի բովանդակությունը:

11. Հանձնաժողովի նիստին հրավիրված անձանց չմասնակցելը հիմք չի հանդիսանում նիստի օրակարգի հարցերը չքննարկելու կամ այն մերժելու համար, եթե հրավիրված անձը չի խնդրել քննարկումն անցկացնել այլ ժամկետում: Հրավիրված անձի սույն կետով նախատեսված խնդրանքը կարող է բավարարվել, եթե նա քննարկմանը չի կարող մասնակցել հարգելի պատճառով, և եթե քննարկումը հետաձգելիս չեն խախտվի օրենքով նախատեսված քննարկման ժամկետները: Եթե հրավիրված անձը խանգարում է նիստի բնականոն ընթացքը, ապա հանձնաժողովի նախագահի կրկնակի զգուշացումից հետո Հանձնաժողովի նախագահը իրավունք ունի դուրս հրավիրել հրավիրված անձին:

12. Հրավիրված անձն իրավունք ունի Հանձնաժողովի նիստի ժամանակ իրեն վերաբերվող հարցերի քննարկմանը մասնակից դարձնել մասնագետի, փորձագետի, աուդիտորի, իրավաբանի կամ թարգմանչի: Հրավիրված անձը կամ շահերի պաշտպաններն իրավունք ունեն ելույթներ ունենալ, պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին, միջնորդություններ հարուցել:

13. Հանձնաժողովի նիստերում հարցերը քննարկում են դռնբաց:

Դռնբաց քննարկվող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել լրագրողներ, մասնագետներ, պաշտոնակատար և այլ անձինք:

14. Հանձնաժողովի որոշումը կայացվում է հարցի քննության ավարտից հետո առանձին սենյակում` դռնփակ: Հանձնաժողովի կողմից որոշման կայացման ժամանակ այդ սենյակում կարող են գտնվել միայն հանձնաժողովի անդամները:

15. Հանձնաժողովում հարցերի քննարկման ժամանակ կազմվում է արձանագրություն, որտեղ նշվում է`

1) հանձնաժողովի նիստի անցկացման ամսաթիվը և տեղը.

2) հանձնաժողովի տեսակը և կազմը.

3) քննարկվող հարցի բովանդակությունը.

4) տեղեկություններ քննարկմանը մասնակցող անձանց մասին.

5) հարցի քննարկմանը մասնակցող անձանց բացատրությունները, նրանց միջնորդությունները և դրանց քննարկման արդյունքները.

6) հարցի քննարկման ընթացքում հետազոտված փաստաթղթերը.

7) հանձնաժողովի եզրակացության բովանդակությունը.

8) տեղեկություններ ընդունված եզրակացության հրապարակման մասին:

Հանձնաժողովի նիստերի արձանագրությունները, ստորագրում են նիստի նախագահողը և քարտուղարը:

16. Հանձնաժողովի եզրակացությունները հրապարակվում և պատշաճ ձևով հանձնվում կամ ուղարկվում են Հրավիրված անձին:

17. Հանձնաժողովի եզրակացությունն այն կայացնելու օրը հանձնվում է լիցենզավորող մարմնի ղեկավարին:

Հանձնաժողովը ղեկավարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում Հանձնաժողովի նախագահի տեղակալը:

Հանձնաժողովի նիստերի աշխատանքները նախապատրաստում է Հանձնաժողովի քարտուղարը:

18. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք.

2) կազմակերպում է հանձնաժողովի աշխատանքները.

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները, նիստերի արձանագրությունները և դրանց գործունեության հետ առնչվող մյուս փաստաթղթերը և գրագրությունները.

4) իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները.

3) հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկությունները, նախապատրաստում առաջարկություններ դրանց վերաբերյալ.

4) կազմում է հանձնաժողովի որոշումների նախագիծը և կազմակերպում հանձնաժողովի որոշումների սահմանված ձևով հանձնումը կամ ուղարկումը Հրավիրված անձին:

20. Հանձնաժողովի անդամները`

1) մասնակցում են հանձնաժողովի նիստերին, հանձնաժողովի աշխատանքային պլանների մշակման և դրանց իրականցման հետ կապված աշխատանքներին.

2) հանձնաժողովի նիստերին հարգելի պատճառով չմասնակցելու դեպքում նախապես տեղեկացնում են հանձնաժողովի նախագահին կամ քարտուղարին:

 

IV ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

 

21. Հանձնաժողովը ստեղծվում և հանձնաժողովի գործունեությունը դադարում է Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության  նախարարի հրամանով:

(21-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

22. Հանձնաժողովի նախագահը, նախագահի տեղակալը, քարտուղարը և մյուս մշտական անդամները նշանակվում և նրանց լիազորությունները դադարեցվում են Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարի հրամանով:

(22-րդ կետը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

23. Հանձնաժողովի գործունեության դադարումից հետո հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերը և այլ նյութերը ենթակա են պահպանման Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

(Հավելված 1-ը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն)

 

 

 

Հավելված թիվ 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության

վարչության պետի 2009 թվականի

փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի

 

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության

 հարցերի ԵՎ զբոսաշրջության նախարարություն

(վերնագիրը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

 

 

 

Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի   ԵՎ   ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի   Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն   ԵՎ  

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Մ Ա Ն   Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն  N 0000

 

Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի   Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն

 

_______________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

ՎԿ Ա Յ Ա Կ Ա Ն Ի   Գ Ո Ր Ծ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ա Ն   Ժ Ա Մ Կ Ե Տ Ը`      Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն N _______             «____» «____________» 200__թ.

 

Հանձնաժողովի նախագահ` 

____________________

 

(ստորագրությունը)

Հանձնաժողովի քարտուղար`

____________________

 

(ստորագրությունը)

(Հավելված 2-ը  փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

  

 

 

Հավելված թիվ 3

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության

վարչության պետի 2009 թվականի

փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի

 

Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության

 հարցերի ԵՎ զբոսաշրջության նախարարություն

(վերնագիրը փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

 

 

 

Զ Բ Ո Ս Ա Վ Ա Ր Ի   ԵՎ   ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի   Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն   ԵՎ   

Լ Ի Ց Ե Ն Զ Ա Վ Ո Ր Մ Ա Ն   Հ Ա Ն Ձ Ն Ա Ժ Ո Ղ Ո Վ

 

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն   N 000

 

ՈՒ Ղ Ե Կ Ց Ո Ր Դ Ի   Ո Ր Ա Կ Ա Վ Ո Ր Մ Ա Ն

 

_______________________________________________________________

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Վ ԿԱ Յ Ա Կ Ա Ն Ի   Գ Ո Ր Ծ Ո Ղ Ո Ւ Թ Յ Ա Ն   Ժ Ա Մ Կ Ե Տ Ը`     Ա Ն Ժ Ա Մ Կ Ե Տ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Յ ՈՒ Ն  N _______              «____» «_____________» 200__թ.

 

Հանձնաժողովի նախագահ` 

____________________

 

(ստորագրությունը)

Հանձնաժողովի քարտուղար`

____________________

 

(ստորագրությունը)

(Հավելված 3-ը  փոփ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, 08.01.18 N 1-Ն)

 

 

 

Հավելված թիվ 4

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

կառավարությանն առընթեր զբոսաշրջության

վարչության պետի 2009 թվականի

փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ-04-Ն հրամանի

Կ Ա Զ Մ

ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)

2. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)

3. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարիչ (հանձնաժողովի անդամ)

4. Ներկայացուցիչ` զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)

5. Ներկայացուցիչ` գիտական կազմակերպություններից, «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (համաձայնությամբ)

6. Ներկայացուցիչ` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից (համաձայնությամբ):

(Հավելված 4-ը  խմբ. 02.02.15 N 04-Ն, 07.10.15 N 1-Ն, խմբ. 08.01.18 N 1-Ն)