| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
17-ին հունվարի 2018թ.
Պետական գրանցման համարը 1061803 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
|
«08» հունվարի 2018թ. |
N1-Ն |
ք.Շուշի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
3-Ի ԹԻՎ ԱԳՎ 04-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածով և հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 289 որոշումը`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության 2009 թվականի փետրվարի 3-ի «Զբոսավարի և ուղեկցորդի որակավորման և լիցենզավորման հանձնաժողովի կանոնադրությունը, զբոսավարի և ուղեկցորդի որակավորման վկայականների ձևերը հաստատելու, որակավորման և լիցենզավորման հանձնաժողով ստեղծելու մասին» թիվ ԱԳՎ 04-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանով հաստատված թիվ 1, 2 և 3 հավելվածներում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարար» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն» բառերը բոլոր հոլովաձևերով փոխարինել «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար» և «Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարություն» բառերի համապատասխան հոլովաձևերով.
2) հրամանով հաստատված թիվ 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի.
3) Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի քարտուղարության իրավաբան-գլխավոր մասնագետ Գ. Վերդյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված
Արցախի Հանրապետության
մշակույթի, երիտասարդության հարցերի
և զբոսաշրջության նախարարի
2018 թվականի հունվարի 08-ի N 1-Ն հրամանի |
| |
«Հավելված թիվ 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության
2009 թվականի փետրվարի 3-ի թիվ ԱԳՎ 04-Ն հրամանի |
Կ Ա Զ Մ
ԶԲՈՍԱՎԱՐԻ ԵՎ ՈՒՂԵԿՑՈՐԴԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ
ԵՎ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկողության բաժնի պետ (հանձնաժողովի նախագահ)
2. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և պատմական միջավայրի պահպանության վարչության զբոսաշրջային ենթակառուցվածքների ծրագրերի և վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ (հանձնաժողովի քարտուղար)
3. Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարության աշխատակազմի ծրագրերի կառավարիչ (հանձնաժողովի անդամ)
4. Ներկայացուցիչ` զբոսաշրջության բնագավառում գործունեություն իրականացնող կազմակերպություններից (համաձայնությամբ)
5. Ներկայացուցիչ` գիտական կազմակերպություններից, «Արցախի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից (համաձայնությամբ)
6. Ներկայացուցիչ` ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարությունից (համաձայնությամբ):»
|
ԱՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ
ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Բ. ՔԱՐԱՄՅԱՆ |