Համարը 
N 77-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Հրաման
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2015.12.30/14(129)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ ԿԱ շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչություն
Ընդունման ամսաթիվը 
22.12.2015
Ստորագրող մարմինը 
Պետ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2015
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
11.01.2016
Ուժը կորցնելու ամսաթիվը 
22.10.2018

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ԼՂՀ ԿԱ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 55-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2015 թվականի դեկտեմբերի 28-ին

Պետական գրանցման համարը 20615174

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

 

ՀՐԱՄԱՆ

 

22 դեկտեմբերի 2015թ.

N 77-Ն

 ք.Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ

 ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ

 ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-Ի N 55-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը`

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ՝

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետի 2014 թվականի օգոստոսի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կազմը և կանոնակարգը, պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը հաստատելու մասին» N 55-Ն հրամանով հաստատված.

1) N 1 հավելվածի 7-րդ և 8-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«7 Գրիգորյան Վ.

 
    

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի

և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման

գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի

առաջատար մասնագետ

8 Գասպարյան Ի.

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի

և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության

քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ».

 

2) N 2 հավելվածի 2-րդ կետում ««Արցախի երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպության և մեկ» բառերը փոխարինել «մեկական Աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բաժնի և» բառերով.

3) N 3 հավելվածում

ա. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 11.1-ին կետ.

«11.1 Սնդիկի, նավթի և գազի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ քարածխի և այրվող թերթաքարերի հանքավայրերի նյութերը` ոչ մետաղական օգտակար հանածոների միջին բարդության հանքավայրերի նյութերին:».

բ. 13-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 14-րդ կետ.

«14. P2 կարգի կանխատեսումային պաշարներով ներկայացված ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունը Հանձնաժողովը իրականացնում է Գործակալության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա առանց փորձագետների ներգրավմամբ:»:

 

 

Կ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆ