| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի օգոստոսի 28-ին
Պետական գրանցման համարը 2061474 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
| «20» օգոստոսի 2014թ. |
N 55-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ, ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 5-ի «Ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 28-ի N 287 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 520-Ն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով.
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ՝
1. Ստեղծել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողով.
2. Հաստատել
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կազմը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովի կանոնակարգը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման կարգը` համաձայն N 3 հավելվածի.
| |
Հավելված N 1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի
և բնական ռեսուրսների վարչության պետի
2014 թվականի օգոստոսի 20-ի N 55-Ն հրամանով |
ԿԱԶՄ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
|
1 |
1. Դալլաքյան Ֆ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրս-
ների կառավարման գործակալության պետ` հանձնաժողովի նախագահ |
|
|
|
|
2 |
2. Հայրապետյան Վ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրս-ների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի պետ` հանձնաժողովի նախագահի տեղակալ |
|
|
|
|
3 |
3. Աթասյան Ա. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի առաջատար մասնագետ` հանձնաժողովի քարտուղար |
|
|
|
|
4 |
4. Հարությունյան Ա. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժնի պետ |
|
|
|
|
5 |
5. Ստեփանյան Ս. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության պետ |
|
|
|
|
6 |
6. Ասրյան Տ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության ընդերքի երկրաբանական և մարկշերդերական վերահսկողության բաժնի պետ |
|
|
|
|
7 |
7. Գրիգորյան Վ |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրսների կառավարման գործակալության ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի առաջատար մասնագետ |
|
|
|
|
8 |
8. Գասպարյան Ի. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ |
|
|
|
|
9 |
9. Գրիգորյան Գ.
|
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի բնական ռեսուրս-ների քաղաքականության բաժնի պետ |
(Հավելված 1-ը խմբ. 22.12.15 N 77-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ժ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և
բնական ռեսուրսների վարչության պետի
2014 թվականի օգոստոսի 20-ի N 55-Ն հրամանով |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) բնական ռեսուրսների կառավարման գործակալության (այսուհետ՝ Գործակալություն) պետական ընդերքաբանական փորձաքննության հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) խորհրդակցական մարմին է, որը կոչված է.
1) ուսումնասիրված պաշարների և ընդերքի մասին այլ տեղեկության պետական ընդերքաբանական փորձաքննության արդյունքների ամփոփման հիման վրա մասնագիտական եզրակացություններ տալու կոնդիցիաների պարամետրերի և պաշարների հաստատման, ինչպես նաև օգտակար հանածոների հանրապետական հաշվեկշռից վերջիններիս դուրսգրման հիմնավորվածության վերաբերյալ,
2) գնահատելու ընդերքի ոլորտում գործող նորմատիվ մեթոդական հենքի համապատասխանությունն արդի պայմաններին և առաջարկություններ ներկայացնելու վերջինիս կատարելագործման անհրաժեշտության վերաբերյալ:
2. Հանձնաժողովի կազմը բաղկացած է ինն անդամից, այդ թվում` հինգ Գործակալության, երկուական Աշխատակազմի բնապահպանական և ընդերքի պետական տեսչության, մեկական Աշխատակազմի շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության բաժնի և Աշխատակազմի բնական ռեսուրսների քաղաքականության բաժնի (այսուհետ` առանձնացված և կառուցվածքային այլ ստորաբաժանումներ) հաստիքային աշխատակիցներից և երեք անկախ փորձագետներից:
Գործակալության պետը, Գործակալության Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների և Կենսառեսուրսների, ջրային ռեսուրսների, թափոնների և մթնոլորտ արտանետումների կառավարման բաժինների պետերը Գործակալության Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի մասնագետը (գլխավոր կամ առաջատար) Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ի պաշտոնե:
Առանձնացված և կառուցվածքային այլ ստորաբաժանումների հաստիքային աշխատակիցները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ստորաբաժանման ղեկավարի, իսկ անկախ փորձագետները` Գործակալության պետի ներկայացմամբ:
(2-րդ կետը փոփ. 22.12.15 N 77-Ն)
3. Գործակալության պետը Հանձնաժողովի նախագահն է, Գործակալության Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի պետը՝ Հանձնաժողովի նախագահի տեղակալն է, իսկ Գործակալության Ընդերքի տրամադրման և օգտակար հանածոների պաշարների բաժնի մասնագետը (գլխավոր կամ առաջատար)` Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարն է:
4. Քննարկվող հարցերի վերաբերյալ որոշումներն ընդունվում են Հանձնաժողովի նիստերում, որոնք հրավիրվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ ուշ, քան ամիսը մեկ անգամ:
5. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է Հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի կեսից ավելին: Ընդ որում, պարտադիր է փորձաքննվող նյութերի հեղինակ չհանդիսացող անկախ փորձագետներից և այլ առանձնացված ու կառուցվածքային ստորաբաժանումներից Հանձնաժողովի` առնվազն երկուական անդամների մասնակցությունը:
6. Հանձնաժողովի նիստը վարում է Հանձնաժողովի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` տեղակալը:
7. Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ, նիստերին մասնակցած անդամների (բացառությամբ նյութերի հեղինակի) ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում որոշիչ է նիստը նախագահողի ձայնը:
8. Հանձնաժողովի ընդունած որոշումները ձևակերպվում են նիստի արձանագրությամբ, որն ստորագրում են նիստին մասնակցած Հանձնաժողովի անդամները:
Եթե Հանձնաժողովի առանձին անդամներ համաձայն չեն ընդունված որոշման հետ, ապա նրանց հատուկ կարծիքները կցվում են նիստի արձանագրությանը:
Հանձնաժողովի արձանագրությունը մասնագիտական հիմնավորում է Գործակալության կողմից ընդունվելիք համապատասխան որոշման համար:
9. Հանձնաժողովի նիստը հրավիրվում է Հանձնաժողովի նախագահի, իսկ նրա բացայակության դեպքում` տեղակալի կողմից:
Նիստի անցկացման կազմակերպումը իրականացնում է Հանձնաժողովի պատասխանատու քարտուղարը: Վերջինս նիստից առնվազն երեք աշխատանքային օր առաջ տեղյակ է պահում նիստի օրակարգի և ժամկետների մասին Հանձնաժողովի բոլոր անդամներին, միաժամանակ նրանց հնարավորություն տալով ծանոթանալու փորձաքննության ներկայացված նյութերի ու Հանձնաժողովի կայանալիք նիստի արձանագրության նախագծի հետ:
Հանձնաժողովի նիստերին մասնակցում է քննարկվող նյութերի փորձաքննության պատասխանատուն, իսկ նրա բացակայության դեպքում՝ համապատասխան բաժնի պետը:
Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունն իրականացրած Գործակալության անկախ փորձագետի և (կամ) նյութերի հեղինակի բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ Հանձնաժողովի նիստը անցկացնելու համար:
Նիստին դիտորդի կարգավիճակով կարող են մասնակցել նաև քննարկվող նյութերի պատվիրատուն և հրավիրված այլ անձինք:
10. Առանձին դեպքերում փորձաքննվող հարցերը կարող են քննարկվել գնահատվող օբյեկտներում հրավիրվող Հանձնաժողովի արտագնա նիստերում, որոնց կազմակերպումն ապահովում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմը:
11. Հանձնաժողովի անդամները մասնակցում են պետական ընդերքաբանական փորձաքննությանը ներկայացված նյութերի աշխատանքային քննարկումներին, նախապես ծանոթանալով նյութերի ամբողջական փաթեթի հետ:
Հանձնաժողովի անդամները ապահովում են պետական ընդերքաբանական փորձաքննության ընթացքում ձեռք բերված տեղեկատվության խորհրդապահությունը:
(Հավելված 2-ը փոփ. 22.12.15 N 77-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ժ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 3
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և
բնական ռեսուրսների վարչության պետի
2014 թվականի օգոստոսի 20-ի N 55-Ն հրամանով |
Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԸՆԴԵՐՔԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ԱՆԿԱԽ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացին անկախ փորձագետների ներգրավման նպատակները, գործունեության սահմանները և նրանց վարձատրության չափի սահմանման սկզբունքներն ու ընթացակարգը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) բնական ռեսուրսների կառավարման գործակալություն (այսուհետ` Գործակալություն) ներկայացված կոնդիցիաների հիմնավորմամբ օգտակար հանածոների հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման (վերագնահատման) աշխատանքների, պաշարների հաշվարկմամբ (վերահաշվարկմամբ) երկրաբանական հաշվետվությունների, ինչպես նաև պաշարների շարժի օպերատիվ հաշվարկման նյութերի (այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննության (այսուհետ` Փորձաքննություն) գործընթացին, վճարովի հիմունքներով ներգրավվում են անկախ փորձագետներ (այսուհետ` Փորձագետներ):
3. Փորձագետները ներգրավվում են փորձաքննվող Նյութերն ամբողջությամբ կամ դրանց առանձին մասերը գնահատելու, դիտարկված հարցերի վերաբերյալ մասնագիտական կարծիք ձևավորելու և փորձագիտական եզրակացություն տալու նպատակով:
4. Որպես Փորձագետ կարող է հանդես գալ ընդերքաբանության ոլորտի այն մասնագետը, որը հանդիսացել է ոչ մետաղական կամ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի կոնդիցիաների հիմնավորման կամ պաշարների հաշվարկման նյութերի հեղինակ կամ համահեղինակ:
Փորձագետների անհատական կազմը Գործակալության պետի ներկայացմամբ հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության պետը:
5. Նյութերի Փորձաքննության գործընթացին Փորձագետի ներգրավումն իրականացվում է Փորձագետի և Աշխատակազմի ղեկավարի միջև կնքված պայմանագրի հիման վրա, համաձայն N 1 ձևի:
6. Փորձագետի աշխատավարձի չափը ձևավորվում է Քաղաքացիական ծառայության գլխավոր պաշտոնների խմբի 3-րդ ենթախմբի քաղաքացիական ծառայողի մեկնարկային դրույքաչափի ու Փորձաքննության բարդության գործակցի արտադրյալով:
7. Փորձաքննության բարդության գործակիցները որոշվում են ելնելով փորձաքննության ներկայացված նյութերի բովանդակությունից, բարդությունից ու ծավալից, ինչպես նաև փորձագետներին առաջադրվող հարցերի շրջանակից` ղեկավարվելով սույն կարգի 8-րդ, 9-րդ, 10-րդ և 11-րդ կետերով:
8. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի փորձաքննության ներկայացված նյութերն ըստ իրենց բովանդակության, բարդության և ծավալի ստորաբաժանվում են հետևյալ վեց խմբերի.
1) ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում տեխնոլոգիական վերամշակում չպահանջող կամ միայն տեսակավորում պահանջող օգտակար հանածոյով ներկայացված, պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկ գրքում և պարունակում են մինչև երեք գծագրական հավելվածներ.
2) ոչ մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում մեխանիկական կամ հայտնի ավանդական տեխնոլոգիաներով վերամշակման ենթարկվելիք օգտակար հանածոյով ներկայացված, պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկ գրքում և պարունակում են մինչև հինգ գծագրական հավելվածներ.
3) ոչ մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են մեկից ավելի գրքերում և պարունակում են հինգից ավելի գծագրական հավելվածներ.
4) մետաղական հանքավայրերի պարզ նյութերի շարքին են դասվում մեկ միասնական հանքամարմնով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս երկու գրքերում և պարունակում են մինչև տասը գծագրական հավելվածներ.
5) մետաղական հանքավայրերի միջին բարդության նյութերի շարքին են դասվում առավելագույնս տասը հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված պարզ և միջին բարդության երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են առավելագույնս երեք գրքերում և պարունակում են մինչև 20 գծագրական հավելվածներ.
6) մետաղական հանքավայրերի բարդ նյութերի շարքին են դասվում առավելագույնս 20 հանքամարմիններով և ավանդական տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված բարդ երկրաբանական կառուցվածքի և նոր ժամանակակից (ոչ ավանդական) տեխնոլոգիաներով վերամշակվելիք օգտակար հանածոներով ներկայացված միջին բարդություն և բարդ երկրաբանական կառուցվածք ունեցող, բաց կամ ստորգետնյա կամ համակցված եղանակով շահագործվելիք հանքավայրերին վերաբերող նյութերը, որոնք ամփոփված են հինգից ավելի գրքերում և պարունակում են 20-ից ավելի գծագրական հավելվածներ.
9. Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի նյութերի փորձաքննության բարդության գործակիցները ընդունվում են ըստ ստորև բերված սանդղակի:
|
Հ/հ |
Փորձագետի գնահատմանն
առաջադրվող հարցերը |
Մետաղական օգտակար հանածո |
Ոչ մետաղական օգտակար հանածո |
|
բարդ |
միջին |
պարզ |
բարդ |
միջին |
պարզ |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
|
1. |
Հանքավայրի և հանքավայրի շրջանի
երկրաբանական կառուցվածքի վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.15 |
0.10 |
|
2. |
Հանքավայրի (տեղամասի) երկրաբանական ուսումնասիրության համար ընտրված եղանակների, միջոցների ու ծավալների վերաբերյալ |
0.50 |
0.40 |
0.30 |
0.20 |
0.15 |
0.10 |
|
3. |
Օգտակար հանածոյի որակատեխնոլոգիական հատկությունների վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.15 |
0.10 |
|
4. |
Հանքավայրի շահագործման բնական պայմանների (հիդրո-, լեռնա-, ինժեներաերկրաբանական, լեռնատեխնիկական, բնապահպանական և այլն) վերաբերյալ |
0.20 |
0.15 |
0.15 |
0.10 |
0.05 |
0.05 |
|
5. |
Պաշարների եզրագծման հիմնավորվածության և հաշվարկների ճշտության վերաբերյալ |
1.50 |
1.00 |
0.50 |
0.35 |
0.30 |
0.20 |
|
6. |
Հանքավայրի շահագործման նախատեսվող եղանակի, բացման սխեմայի և մշակման համակարգի վերաբերյալ |
0.50 |
0.35 |
0.20 |
0.20 |
0.10 |
0.05 |
|
7. |
Օգտակար հանածոյի վերամշակման տեխնոլոգիական սխեմայի վերաբերյալ |
0.40 |
0.30 |
0.20 |
0.20 |
0.10 |
- |
|
8. |
Հանքավայրի շահագործման տեխնիկատնտեսական ցուցանիշների հիմնավորվածության վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.25 |
0.20 |
0.10 |
0.10 |
|
9. |
Կոնդիցիաների պարամետրերի կազմի ու չափաքանակների հիմնավորվածության վերաբերյալ |
0.35 |
0.30 |
0.20 |
0.15 |
- |
- |
|
10. |
Պաշարների շարժի հաշվարկման արդյունքների արժանահավատության վերաբերյա |
1.75 |
1.25 |
0.75 |
0.30 |
0.25 |
0.15 |
|
11. |
Փորձաքննվող և ֆոնդային նյութերում զետեղված երկրաբանական տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ |
1.00 |
0.60 |
0.30 |
0.20 |
0.10 |
0.05 |
|
12. |
Ամփոփ և առաջնային երկրաբանական փաստագրման նյութերում զետեղված տեղեկատվության զուգամիտության վերաբերյալ |
0.50 |
0.40 |
0.30 |
0.10 |
0.05 |
0.05 |
10. Ավելի քան 20 առանձնացված հանքամարմիններով ներկայացված մետաղական հանքավայրերը վերագրվում են առավել բարդերի շարքին և նման հանքավայրերի նյութերի փորձաքննության ժամանակ յուրաքանչյուր լրացուցիչ տասը հանքամարմինների համար նախորդ կետում բերված աղյուսակի 5-րդ և 10-րդ տողերի 3-րդ սյունակում նշված փորձաքննության բարդության գործակիցներին հավելվում է 0.2 գործակից:
11. Ստորգետնյա քաղցրահամ ջրերի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են ոչ մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ ստորգետնյա հանքային ջրերի հանքավայրերի նյութերը` մետաղական օգտակար հանածոների պարզ հանքավայրերի նյութերին:
11.1 Սնդիկի, նավթի և գազի հանքավայրերի նյութերը հավասարեցվում են մետաղական օգտակար հանածոների բարդ հանքավայրերի նյութերին, իսկ քարածխի և այրվող թերթաքարերի հանքավայրերի նյութերը` ոչ մետաղական օգտակար հանածոների միջին բարդության հանքավայրերի նյութերին:
(11.1-ին կետը լրաց. 22.12.15 N 77-Ն)
12. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
13. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
14. P2 կարգի կանխատեսումային պաշարներով ներկայացված ոչ մետաղական հանքավայրերի պարզ նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննությունը Հանձնաժողովը իրականացնում է Գործակալության կողմից տրված մասնագիտական եզրակացության հիման վրա առանց փորձագետների ներգրավմամբ:
(14-րդ կետը լրաց. 22.12.15 N 77-Ն)
(Հավելված 3-ը լրաց. 22.12.15 N 77-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ
ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ժ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
(օրինակելի ձև)
| ք. Ստեփանակերտ |
___ ___________201__ թ. |
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների
վարչության աշխատակազմը (այսուհետ՝ Գործատու), ի դեմս աշխատակազմի ղեկավար՝ __________________,
որը գործում է վարչության կանոնադրության հիման վրա, մի կողմից, և քաղաքացի _____________________,
(անուն, հայրանուն, ազգանուն)
անձնագիր՝___________, տրված ____ կողմից (այսուհետ՝ Փորձագետ), մյուս կողմից (այսուհետ միասին` Կողմեր),
(սերիա, համար)
կնքեցին սույն պայմանագիրը
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1. Գործատուն Փորձագետին հանձնարարում է մասնակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի Բնական
ռեսուրսների կառավարման գործակալությունում (այսուհետ` Գործակալություն) իրականացվող _________________
( հաշվետության անվանումը)
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
_____________________________________________________________________________________________
________________________________________________________________________(այսուհետ` Նյութեր) պետական ընդերքաբանական փորձաքննությանը և Գործակալություն ներկայացնել Նյութերի վերաբերյալ իր փորձագիտական եզրակացությունը` առանձնակի ուշադրության արժանացնելով «Պետական ընդերքաբանական փորձաքննության գործընթացում անկախ փորձագետների ներգրավման և նրանց վճարման կարգի» (այսուհետ` Կարգ) 9-րդ կետում բերված սանդղակի (այսուհետ` Սանդղակ _________________________________________
_________________________________________________________________________________հարցերը:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Փորձագետն իրավունք ունի
2.1.1.Գործատուից պահանջել կատարված աշխատանքի դիմաց վարձատրություն:
2.2. Փորձագետը պարտավորվում է՝
2.2.1. Ծանոթանալ Նյութերի հետ, գնահատել դրանց բովանդակության և ձևավորման համապատասխանությունը գործող պահանջներին:
2.2.2. Նյութերի հեղինակների և դրանց փորձաքննության պատասխանատուի՝ Գործակալություն _____________________________________________________________________________________________
(պաշտոն, անուն, հայրանուն, ազգանուն)
_______________________________________________________________________________հետ համատեղ մասնակցել այդ Նյութերի աշխատանքային քննարկումներին:
2.2.3. Առաջարկություններ տալ Նյութերում տեղ գտած թերությունների վերացման վերաբերյալ:
2.2.4. Նյութերի վերաբերյալ իր կողմից կազմված փորձագիտական եզրակացությունը ներկայացնել Գործակալություն` _____________________ ժամկետում:
2.3. Գործատուն իրավունք ունի.
2.3.1. Նյութերի պետական ընդերքաբանական փորձաքննության ժամանակահատվածում սահմանել Պայմանագրի 2.2.1., 2.2.2 և 2.2.3 ենթակետերում նշված Փորձագետի պարտավորությունների իրականացման ժամկետները, հաշվի առնելով տվյալ Նյութերի փորձաքննության գործընթացի փաստացի ընթացքը:
2.4. Գործատուն պարտավորվում է՝
2.4.1. Տրամադրել Փորձագետին փորձաքննության ենթարկվելիք Նյութերի լիարժեք փաթեթը և ապահովել նրան համապատասխան հրահանգչական ու նորմատիվ փաստաթղթերով:
2.4.2. Կազմակերպել Նյութերի աշխատանքային քննարկումներ Նյութերի հեղինակների, դրանց փորձաքննության պատասխանատուի և փորձաքննությանը ներգրավված բոլոր անկախ փորձագետների մասնակցությամբ:
3. ԱՇԽԱՏԱՎԱՐՁԻ ՎՃԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՁԵՎԸ
3.1. Փորձագետի կողմից պայմանագրի 1.1 կետով նախատեսված աշխատանքի կատարման համար սահմանվում է
/____________________________________________________________________________________________
|
(գումարը թվերով) |
(գումարը բառերով) |
___________________________________ / ՀՀ դրամ աշխատավարձ, որը հաշվարկվում է հաշվի առնելով Սանդղակի համաձայն սահմանված փորձաքննության բարդության _____ գործակիցը:
3.2. Պայմանագրի 3.1 կետով նախատեսված աշխատավարձին համապատասխանող եկամտահարկի, սոցիալական ապահովագրության, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված այլ պարտադիր վճարումները իրականացնում է Գործատուն:
3.3. Վճարման ձևը փոխանցումային է:
4. ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ԵՎ ՀԻՄՔԸ
4.1. Փորձագետի վարձատրությունն իրականացվում է միանվագ` նրա Փորձագիտական եզրակացությունը Գործակալություն ներկայացնելուց հետո, մեկ ամսվա ընթացքում:
4.2. Փորձագետի վարձատրության հիմք է հանդիսանում Պայմանագրով նախատեսված աշխատանքների կատարման վերաբերյալ Գործակալության պետի զեկուցագրի վրա Աշխատակազմի ղեկավարի համապատասխան նշագրումը:
5. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
5.1. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կնքման պահից և գործում է մինչև ___________:
(ամիս, ամսաթիվ)
6. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ
6.1. Կողմերը Պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար պատասխանատվություն են կրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
7. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1. Սույն Պայմանագիրը կազմված է հայերեն լեզվով, հավասարազոր իրավաբանական ուժ ունեցող երկու օրինակից, յուրաքանչյուր կողմին՝ մեկական օրինակ:
8. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
|
ԳՈՐԾԱՏՈՒ՝
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վարչության աշխատակազմի ղեկավար՝ _________________/__________________/
Գտնվելու վայրը՝ ք.Ստեփանակերտ, Գ.Նժդեհ 68 Հ/Հ__________________________________
_____________________________________ ստորագրություն
|
ՓՈՐՁԱԳԵՏ՝
________________________
անուն, ազգանուն, հայրանուն
Անձնագրի տվյալներ_______________ Սոցիալական քարտի N_____________ Բնակության վայրը ________________ _______________________________ ________________________________ ստորագրություն
|