ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
''23'' դեկտեմբերի 2005թ. |
N 583 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի թիվ 1 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3‑ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
ա) որոշման 2-րդ կետի «ա» ենթակետում «4000 դրամ» բառերը փոխարինել «4250 դրամ» բառերով.
բ) որոշման 2-րդ կետի «բ» ենթակետում «160 դրամ» բառերը փոխարինել «180 դրամ» բառերով.
գ) ուժը կորցրած ճանաչել որոշման 4-րդ կետը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2006 թվականի հունվարի 1‑ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |