ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 3000 դրամ:
2. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան՝ սահմանել`
ա) հիմնական կենսաթոշակի չափը` 3000 դրամ,
բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 140 դրամ:
3. Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը փոքր է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նշանակված կենսաթոշակի և սահմանված «Արցախ» տարածքային հավելման գումարի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին կենսաթոշակի և տարածքային հավելման գումարի չափով:
4. Մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը անհատական կենսաթոշակ սահմանված անձանց կենսաթոշակները վճարվում են կենսաթոշակի և «Արցախ» տարածքային հավելման գումարի չափով:
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 22-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» թիվ 17 որոշումը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 166 որոշման խմբագրությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակների տարածքային հավելում սահմանելու մասին» թիվ 296 որոշումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» թիվ 56 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու կարգի մասին» թիվ 61 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: