Համարը 
N 61
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
30.03.1999
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
30.03.1999
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
30.03.1999
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2004

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒՆԵՐԻՆ «ԱՐՑԱԽ» ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

"30" մարտի 1999թ.

 N 61

ք.Ստեփանակերտ

 

ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու կարգի մասին

 

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 Հաստատել ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու կարգը (կցվում է):

 

 

ԼՂՀ վարչապետ

  Ժ. ՊՈՂՈՍՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

1999թ. մարտի «30»-ի

թիվ 61 որոշմամբ

 

Կարգ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու

 

1.

Սույն կարգով սահմանվում են ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակներին ամենամսյա «Արցախ» տարածքային հավելում` նշանակելու և վճարելու պայմանները:

 

2.

«Արցախ» տարածքային հավելումը նշանակվում է ԼՂՀ տարածքում մշտապես բնակվող բոլոր տեսակի կենսաթոշակառուների կենսաթոշակների համար և վճարվում է կենսաթոշակների հետ մեկտեղ կենսաթոշակառուներին կամ նրանց օրինական ներկայացուցիչներին, եթե կենսաթոշակի և փոխհատուցման ընդհանուր գումարը չի գերազանցում 30000 դրամը:

 

3.

Այն կենսաթոշակառուներին, ովքեր բացակայում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից, բացակայության ժամանակաշրջանի համար տարածքային հավելումը չի վճարվում` բացառությամբ այն կենսաթոշակառուների, ովքեր բացակայում են բուժման մեկնելու պատճառով` փաստը հաստատող փաստաթղթի ներկայացման պայմանով:

 

4.

Պետության լրիվ խնամքի տակ գտնվող կենսաթոշակառուներին հավելումը տրվում է «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» ԼՂՀ օրենքի 48-րդ հոդվածով սահմանված կենսաթոշակի չափի համամասնությամբ` տարածքային հավելումի 25 տոկոսի չափով:

 

5.

Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող` թաղման նպաստի գումարի հաշվարկումներում նշանակված տարածքային հավելումը չի հաշվառվում: