Համարը 
N 1
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
03.01.2004
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
03.01.2004
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2004
Ուժը կորցնելու ամսաթիվը 
26.01.2012

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

“3” հունվարի 2004թ.

 N 1

ք.Ստեփանակերտ

 

ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ, ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՌՈՒԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՎՃԱՐՎՈՂ ԹԱՂՄԱՆ ՆՊԱՍՏԻ ՉԱՓԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 23.11.2010 N 753-Ն)

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:

(1-ին կետը խմբ. 30.10.2007 N 463, փոփ. 23.12.2008 N 920)

2. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան՝ սահմանել`

ա) հիմնական կենսաթոշակի չափը` 10500 դրամ,

բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ:

(2-րդ կետը փոփ. 21.12.2004 N 506, փոփ. 23.12.2005 N 583, փոփ. 26.12.2006 N 644, փոփ. 30.10.2007 N 463, փոփ. 23.12.2008 N 920, փոփ. 27.07.2010 N 465-Ն)

2.1. Կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանել 200000 դրամ:

(2.1-ին կետը լրաց. 23.11.2010 N 753-Ն)

3. Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը փոքր է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նշանակված կենսաթոշակի և սահմանված «Արցախ» տարածքային հավելման գումարի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին կենսաթոշակի և տարածքային հավելման գումարի չափով:

4. (կետն ուժը կորցրել է 23.12.2005 N 583)

5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 22-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» թիվ 17 որոշումը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 166 որոշման խմբագրությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակների տարածքային հավելում սահմանելու մասին» թիվ 296 որոշումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» թիվ 56 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու կարգի մասին» թիվ 61 որոշումը:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

Ա.ԴԱՆԻԵԼՅԱՆ