ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«30» հոկտեմբերի 2007թ. |
N 463 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունվարի 3-ի թիվ 1 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» թիվ 1 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
ա) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5000 դրամ;»:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5000 դրամ;»:
բ) 2-րդ կետի «ա» ենթակետի «4250» թիվը փոխարինել «6800» թվով,
գ) 2-րդ կետի «բ» ենթակետում «230» թիվը փոխարինել «395» թվով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |