ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԲԱԶԱՅԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՉԱՓԵՐՆ ՈՒ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՏԱԺԻ ՄԵԿ ՏԱՐՎԱ ԱՐԺԵՔԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված բազային կենսաթոշակի չափը սահմանել 5800 դրամ:
(1-ին կետը խմբ. 30.10.2007 N 463, փոփ. 23.12.2008 N 920)
2. «Պետական կենսաթոշակների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17-րդ և 18-րդ հոդվածներին համապատասխան՝ սահմանել`
ա) հիմնական կենսաթոշակի չափը` 8000 դրամ,
բ) ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը` 450 դրամ:
(2-րդ կետը փոփ. 21.12.2004 N 506, փոփ. 23.12.2005 N 583, փոփ. 26.12.2006 N 644, փոփ. 30.10.2007 N 463, փոփ. 23.12.2008 N 920)
3. Եթե վերահաշվարկված կենսաթոշակի չափը փոքր է մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով նշանակված կենսաթոշակի և սահմանված «Արցախ» տարածքային հավելման գումարի չափից, ապա կենսաթոշակը վճարվում է նախկին կենսաթոշակի և տարածքային հավելման գումարի չափով:
4. (կետն ուժը կորցրել է 23.12.2005 N 583)
5. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի հունվարի 22-ի «Աշխատանքային ստաժի յուրաքանչյուր մեկ լրիվ տարվա համար բազային կենսաթոշակին ավելացվող հավելման չափի սահմանման մասին» թիվ 17 որոշումը (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1997 թվականի նոյեմբերի 28-ի թիվ 166 որոշման խմբագրությամբ), Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուների կենսաթոշակների տարածքային հավելում սահմանելու մասին» թիվ 296 որոշումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 23-ի «Բազային կենսաթոշակի չափը սահմանելու մասին» թիվ 56 որոշումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1999 թվականի մարտի 30-ի «ԼՂՀ տարածքում բնակվող կենսաթոշակառուներին «Արցախ» տարածքային հավելում տալու կարգի մասին» թիվ 61 որոշումը:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: