ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
"03" փետրվարի 2006թ. |
N 53 |
ք.Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին
ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների (աշխատակիցների) աշխատավարձի տարեկան ֆոնդի նկատմամբ 40 տոկոսի խրախուսման ֆոնդի ծախսերի իրականացման նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Հաստատել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը՝ համաձայն թիվ 3 հավելվածի:
4. ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ սահմանել հսկողություն սույն որոշմամբ հաստատված կարգերի կիրարկման նկատմամբ:
5. Սույն որոշման գործողությունը տարածվում է 2006թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |
| |
Հավելված 1
ԼՂՀ կառավարության
«03» փետրվարի 2006թ.
թիվ 53 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման
1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության համակարգի ստորաբաժանումների զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:
2. Խրախուսման ֆոնդի միջոցները օգտագործվում են զինծառայողների (սպայական և ենթասպայական անձնակազմի) դրամական բավարարմանը (աշխատակիցների` պաշտոնային դրույքաչափերին) սահմանելով 40 տոկոսի չափով հավելավճար: Ընդ որում, հավելավճարը սահմանվում է զինծառայողի (աշխատակցի) ամենամսյա փաստացի աշխատած ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի (դրամական բավարարման) չափի նկատմամբ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության կենտրոնական աշխատակազմի և ենթակա (տարածքային) ստորաբաժանումների զինծառայության սպայական և ենթասպայական անձնակազմի, ինչպես նաև ազատ վարձու աշխատողների վրա:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում պայմանագրային հիմունքներով ծառայողների (աշխատողների), բժշկական ծառայության բաժանմունքի աշխատողների, կադրերի բաժնի տրամադրության տակ և ժամանակավոր ռեզերվում գտնվող զինծառայողների վրա:
5. Զինծառայության (աշխատանքային գործունեության) ընթացքում կարգապահական տույժ ստացած զինծառայողների (աշխատակիցների) դրամական բավարարման (պաշտոնային դրույքաչափին) սահմանվող հավելավճարի չափը ոստիկանության պետի հայեցողությամբ կարող է իջեցվել:
6. Իրավունք վերապահել ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության պետին նախահաշվով նախատեսված խրախուսման ֆոնդի սահմաններում առանձին զինծառայողների դրամական բավարարմանը հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար իրականացնել միանվագ խրախուսում:
Ընդ որում, միանվագ խրախուսման (հավելման) չափը տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ զինծառայողի երկու ամսվա վճարվելիք գումարների [(դրամական բավարարում+40%) X 2] չափը:
7. Բյուջետային ֆինանսավորման համար ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հայտում նշվում է աշխատավարձի ֆոնդին ուղղվող դրամական միջոցների և խրախուսման ֆոնդի (հավելավճարների) չափերը առանձին-առանձին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 2
ԼՂՀ կառավարության
«03» փետրվարի 2006թ.
թիվ 53 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման
1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության համակարգի ստորաբաժանումների զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:
2. Խրախուսման ֆոնդի միջոցները օգտագործվում են զինծառայողների (սպայական և ենթասպայական անձնակազմի) դրամական բավարարմանը (աշխատակիցների` պաշտոնային դրույքաչափերին) սահմանելով 40 տոկոսի չափով հավելավճար: Ընդ որում, հավելավճարը սահմանվում է զինծառայողի (աշխատակցի) ամենամսյա փաստացի աշխատած ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի (դրամական բավարարման) չափի նկատմամբ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության կենտրոնական աշխատակազմի և ենթակա (տարածքային) ստորաբաժանումների զինծառայության սպայական և ենթասպայական անձնակազմի վրա:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում պայմանագրային հիմունքներով զինծառայողների (աշխատողների), կադրերի բաժնի տրամադրության տակ և ժամանակավոր ռեզերվում գտնվող զինծառայողների վրա:
5. Զինծառայության ընթացքում կարգապահական տույժ ստացած զինծառայողների դրամական բավարարմանը սահմանվող հավելավճարի չափը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայեցողությամբ կարող է իջեցվել:
6. Իրավունք վերապահել ԼՂՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայության տնօրենին նախահաշվով նախատեսված խրախուսման ֆոնդի սահմաններում առանձին զինծառայողների դրամական բավարարմանը հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար իրականացնել միանվագ խրախուսում:
Ընդ որում, միանվագ խրախուսման (հավելման) չափը տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ զինծառայողի երկու ամսվա վճարվելիք գումարների [(դրամական բավարարում+40%) X 2] չափը:
7. Բյուջետային ֆինանսավորման համար ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հայտում նշվում է աշխատավարձի ֆոնդին ուղղվող դրամական միջոցների և խրախուսման ֆոնդի (հավելավճարների) չափերը առանձին-առանձին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |
| |
Հավելված 3
ԼՂՀ կառավարության
«03» փետրվարի 2006թ.
թիվ 53 որոշման |
Կ Ա Ր Գ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման
1. Սույն կարգով սահմանվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության համակարգի ստորաբաժանումների զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգը:
2. Խրախուսման ֆոնդի միջոցները օգտագործվում են զինծառայողների (սպայական և ենթասպայական անձնակազմի) դրամական բավարարմանը սահմանելով 40 տոկոսի չափով հավելավճար: Ընդ որում, հավելավճարը սահմանվում է զինծառայողի (աշխատակցի) ամենամսյա փաստացի աշխատած ժամանակահատվածի համար վճարված աշխատավարձի (դրամական բավարարման) չափի նկատմամբ:
3. Սույն կարգի գործողությունը տարածվում է ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության կենտրոնական աշխատակազմի և ենթակա (տարածքային) ստորաբաժանումների զինծառայության սպայական և ենթասպայական անձնակազմի վրա:
4. Սույն կարգի գործողությունը չի տարածվում պայմանագրային հիմունքներով զինծառայողների (աշխատողների), կադրերի բաժնի տրամադրության տակ և ժամանակավոր ռեզերվում գտնվող զինծառայողների վրա:
5. Զինծառայության (աշխատանքային գործունեության) ընթացքում կարգապահական տույժ ստացած զինծառայողների (աշխատակիցների) դրամական բավարարման (պաշտոնային դրույքաչափին) սահմանվող հավելավճարի չափը ԱԻՎ պետի հայեցողությամբ կարող է իջեցվել:
6. Իրավունք վերապահել ԼՂՀ կառավարությանն առընթեր ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչության պետին նախահաշվով նախատեսված խրախուսման ֆոնդի սահմաններում առանձին զինծառայողների դրամական բավարարմանը հատուկ կարևոր առաջադրանքների կատարման համար իրականացնել միանվագ խրախուսում:
Ընդ որում, միանվագ խրախուսման (հավելման) չափը տարվա ընթացքում չպետք է գերազանցի տվյալ զինծառայողի երկու ամսվա վճարվելիք գումարների [(դրամական բավարարում + 40% )x 2] չափը:
7. Բյուջետային ֆինանսավորման համար ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող հայտում նշվում է աշխատավարձի ֆոնդին ուղղվող դրամական միջոցների և խրախուսման ֆոնդի (հավելավճարների) չափերը առանձին-առանձին:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |