ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
24 նոյեմբերի 2014թ. |
N 777-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 18 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 1-ին մասի, 73-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետի և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ուժը կորցրած ճանաչել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 20-ի «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 211 որոշման 2-րդ, 3-րդ կետերը, 6-րդ կետի «ա» ենթակետը, 7-րդ, 10-րդ, 16-րդ կետերը.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 25-ի «Ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը սահմանելու մասին» N 120 որոշումը.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության ծառայողներին պարենային ապահովության փոխարեն դրամական փոխհատուցման ամենամսյա չափ սահմանելու մասին» N 182 որոշումը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի փետրվարի 3-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության և արտակարգ իրավիճակների վարչության զինծառայողների (աշխատակիցների) խրախուսման ֆոնդի միջոցների օգտագործման կարգերը հաստատելու մասին» N 53 որոշումը.
5) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 30-ի «Փրկարարական ծառայության ծառայողին տրվող սննդի փոխհատուցման գումարի ամենամսյա չափը սահմանելու մասին» N 49 որոշումը.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 28-ի «Փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները սահմանելու մասին» N 900-Ն որոշումը:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2008 թվականի հունվարի 15-ի «Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը սահմանելու մասին» N 18 որոշման`
1) վերնագրում, 1-ին կետում, հավելվածի վերնագրում և 1-ին կետում «վճարվող դրամական բավարարման» բառերը փոխարինել «դրամական վճարների» բառերով.
2) հավելվածի 2-րդ կետում և աղյուսակի 1-ին տողի 3-րդ և 4-րդ սյունակների վերնագրում «պաշտոնային դրույքաչափերով» և «պաշտոնային դրույքաչափը» բառերը փոխարինել համապատասխանաբար «դրամական վճարները» և «դրամական վճարը» բառերով.
3) հավելվածի 4-րդ կետում «ամսական դրամական բավարարման վճարումները» բառերը փոխարինել «պաշտոնային դրույքաչափը» բառերով.
4) որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերում «դրամական բավարարումները» բառերը փոխարինել «դրամական վճարումները» բառերով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2014 թվականի հուլիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |