ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«15» հունվարի 2008թ. |
N 18 |
ք.Ստեփանակերտ
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» ԼՂՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափը և վճարման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«15» հունվարի 2008թ.
թիվ 18 որոշման |
ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՈՒՍՄԱՆ ԳՈՐԾՈՒՂՎԱԾ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ՎՃԱՐՎՈՂ ԴՐԱՄԱԿԱՆ ԲԱՎԱՐԱՐՄԱՆ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Սույն իրավական ակտով սահմանվում են օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվող դրամական բավարարման չափի և վճարման հետ կապված հարաբերությունները:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում ուսման գործուղված փրկարարական ծառայողներին վճարվում են հետևյալ պաշտոնային դրույքաչափերով`
|
NN ը/կ |
Պաշտոնը |
Պաշտոնային դրույքաչափը
(ՀՀ դրամ) |
| |
|
Ռուսաստանի Դաշնության ուuումնական հաստատու-
թյունների ունկնդիրների համար |
այլ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատու-
թյունների ունկնդիրների համար |
|
1. |
Կենտրոնական ապարատի վարչության պետ |
135.000 |
180.000 |
|
2. |
Առանձին բաժնի պետ |
117.000 |
162.000 |
|
3. |
Փրկարարական ջոկատի հրամանատար |
108.000 |
153.000 |
|
4. |
Խմբի պետ |
99.000 |
144.000 |
3. ԼՂՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների սահմաններում` օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում ուսանող կուրսանտ փրկարարական ծառայողների ամսական կրթաթոշակները սահմանել 18.000 դրամի չափով:
4. Ուսման ընթացքում պահպանվում են օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատությունների ունկնդիր փրկարարական ծառայողների ամսական դրամական բավարարման վճարումները:
5. Օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում տրվող փրկարարական ծառայողների դրամական բավարարումները և կրթաթոշակները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության ֆինանսատնտեսագիտական ստորաբաժանման կողմից` կանխիկ կամ գանձապետական համակարգի միջոցով` փոխանցումներով:
6. Տվյալ ամսվա համար նախատեսված դրամական բավարարումները և կրթաթոշակները փրկարարական ծառայողին վճարվում կամ նրա հաշվի համարին փոխանցվում են մինչև տվյալ ամսվա 30-ը:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. Գրիգորյան |