Համարը 
N 211
Տեսակը 
Ինկորպորացիա
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
20.08.2002
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
20.08.2002
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2002
Ուժը կորցնելու ամսաթիվը 


ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԼՂՀ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”20” օգոստոսի 2002թ.

 N 211

ք.Ստեփանակերտ

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3-րդ, 4-րդ, 30-րդ, 32-րդ, 33-րդ, 34-րդ, 36-րդ, 37-րդ, 39-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներն ու երաշխիքներն ապահովելու նպատակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

1. Հաստատել՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու կարգը (կցվում է):

բ) զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը (կցվում է):

Օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար համապատասխան պետական մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրվում է տեղեկանք (ձևը կցվում է)՝ արտոնությունների կոնկրետ տեսակների նշումով:

գ) (ենթակետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

(1-ին կետը խմբ. 23.08.2005 N 354, փոփ. 19.01.2012 N 12-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

4. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

5. (5-րդ կետը լրաց. 26.10.2004 N 380, փոփ. 23.06.2009 N 391-Ն, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչությանն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը՝

ա) (ենթակետն ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

բ) մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն այն պաշտոնների ցանկի վերաբերյալ, որոնք կարող են զբաղեցնել պետական կառավարման մարմիններ, հիմնարկներ, կազմակերպություններ ու ուսումնական հաստատություններ աշխատանքի գործուղված զինծառայողները:

(6-րդ կետը փոփ. 24.11.2014 N 777-Ն)

7. (7-րդ կետը խմբ. 14.01.2014 N 2-Ն, ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

8. ժամկետային զինծառայողներին տարեկան 10 օր տևողությամբ լրացուցիչ արձակուրդ տրվում է ծառայության հետևյալ տեսակների և պայմանների դեպքում ՝

ա) սահմանված կարգով հայտարարված արտակարգ իրավիճակների պայմաններում ծառայություն.

բ) մարտական գործողություններին մասնակցություն, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանքի կատարում.

գ) բարձր լեռնային շրջաններում (ծովի մակերևույթից 2000 մետր և ավելի բարձրություն) ծառայություն.

դ) հրթիռային վառելիքին առնչվող ծառայություն.

ե) թունավոր նյութերի, իոնացնող և ռադիացիոն ճառագայթման աղբյուրներին առնչվող ծառայություն.

զ) թռիչքային (օդաչուական) անձնակազմում ծառայություն.

է) գաղտնալսումներ.

ը) ՀԱԷԿ-ի պահպանության ծառայություն.

թ) կալանքի տակ գտնվող անձանց տուբերկուլյոզային դիսպանսերներում պահպանության ծառայություն.

ժ) ֆրեզագրեգատներին և օդամղիչներին առնչվող ծառայություն.

ժա) վթարային վերականգնողական ծառայություն.

ժբ) ջրասուզակների ծառայություն (տարեկան առնվազն 265 ժամ ջրի տակ անցկացրած).

ժգ) ազդանյութերի (ռեագենտներ) լուծազատմանն առնչվող ծառայություն.

ժդ) տեխնածին կամ բնական աղետների հետևանքների` ռադիոակտիվ, քիմիական, անասունների համաճարակների և կենսաբանական ախտահարման օջախների վերացմանն առնչվող ծառայություն:

Ծառայության նշված տեսակների տարեկան նորմաները սահմանվում են համապատասխան նախարարության կամ գերատեսչության ղեկավարի կողմից:

9. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման ծախսերի փոխհատուցումը կատարվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 20-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող բոլոր բժշկական հաստատություններում զինծառայողների հետազոտման և բուժման՝ ծախսերի հետագա փոխհատուցմամբ, կարգը հաստատելու մասին» N 32 որոշմամբ հաստատված կարգով:

10. (կետն ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

11. Ծառայողական բնակելի տարածությունների բացակայության դեպքում ծառայության անցկացման վայրում մշտական բնակելի տարածություն չունեցող զինծառայողներին (բացի պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողներից) և նրա հետ բնակվող ընտանիքի անդամներին բնակելի տարածության վարձակալության համար ամսական վճարել դրամական փոխհատուցում՝ փաստացի վճարված գումարի չափով, բայց ոչ ավելի, քան՝

Բնակավայր

Ընտանիքի անդամների թիվը

մինչև 4 անդամ

4 և ավելի անդամ

Ստեփանակերտ քաղաքում

20000

30000

Շրջկենտրոններում

15000

20000

Այլ բնակավայրերում

12000

18000

(11-րդ կետը խմբ. 09.03.2007 N 101)

12. Ծառայողական պարտականությունները կատարելու նպատակով զինծառայողներին այլ բնակավայրեր գործուղելու հետ կապված ծախսերը փոխհատուցվում են տվյալ պահին գործող գործուղման ծախսերի նորմաներով:

13. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանը՝ մեկամսյա ժամկետում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ՝

ա) ժամկետային զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած քաղաքացիների, զոհված (մահացած) զինծառայողների երեխաների՝ պետական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգի վերաբերյալ.

բ) պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրված քաղաքացիների՝ պետական ուսումնական հաստատություններ պետական պատվերի շրջանակներում մրցույթից դուրս ընդունելության համար ըստ մասնագիտությունների հատկացվող տեղերի վերաբերյալ:

14. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին տրվող միանվագ պետական պարտադիր ապահովագրական գումարները վճարվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2001 թվականի օգոստոսի 22-ի «Զինծառայողների պարտադիր պետական ապահովագրական գումարների չափերի և վճարման կարգի մասին» N 222 որոշմամբ հաստատված կարգով:

15. Զինծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերը հատուցվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 31-ի «Զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման ծախսերի հատուցման կարգը սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 26-ի N 256 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 333-Ն որոշմամբ սահմանված կարգով:

(15-րդ կետը խմբ. 19.01.2012 N 12-Ն)

16. (կետն ուժը կորցրել է 24.11.2014 N 777-Ն)

17. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 29-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկների աշխատողների պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 292 որոշման N 3 հավելվածի 2-րդ կետը:

18. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002թ. օգոստոսի 1-ից:

 

 

ԼՂՀ վարչապետ

Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ 

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. օգոստոսի 20-ի

N 211 որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտերին մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու

 

1. Մարտական գործողությունների մասնակից են համարվում 1990-1994 թվականների ընթացքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության մարտերին մասնակցած անձինք, ինչպես նաև մարտական գործողությունների ժամանակ վիրավորվելու հետևանքով հաշմանդամ դարձած անձինք՝ անկախ մարտական գործողություններին մասնակցելու ժամկետից, ովքեր՝

ա) ծառայել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերում կամ այլ զորքերում,

բ) գտնվել են սահմանված կարգով գրանցված կամավորական ջոկատների կազմում,

գ) ընդգրկվել են ռազմական կամ մարդատար օդանավերի (ուղղաթիռների) անձնակազմերում և իրականացրել ռազմական գործողությունների գոտու սպասարկումը,

դ) հատուկ կամ մարտական առաջադրանքներով գործուղվել են ռազմական գործողությունների գոտի,

ե) գործուղվել կամ մասնակցել են ռազմական գործողությունների գոտում հասարակական անվտանգության ապահովման աշխատանքներին:

2. Մարտական գործողություններին մասնակցած, մարտական գործողությունների ժամանակ վիրավորված, ինչպես նաև մարտական գործողություններին օժանդակած անձինք մարտական գործողությունների մասնակից կարող են համարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2000 թվականի մայիսի 16-ի թիվ 89 որոշմամբ ստեղծված հանրապետական հանձնաժողովի որոշմամբ:

3. Մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տալու համար հիմք են հանդիսանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կողմից տրված տեղեկանքները:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմաններից դուրս մարտական գործողությունների մասնակցած անձանց մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ կարող է տրվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն:

5. Մարտական գործողությունների մասնակիցներին՝ նրանց կարգավիճակը հավաստող վկայական, ինչպես նաև իրավունքների ու արտոնությունների մասին տեղեկանք տրվում է սույն կարգի 2-րդ կետում նշված հանձնաժողովի կողմից համապատասխան որոշում ընդունելուց հետո` 15-օրյա ժամկետում:

Մարտական գործողությունների մասնակիցների վկայականները պատվիրվում, պատրաստվում և պահվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարությունում, իսկ դրանց բաշխումը կատարվում է նշված հանձնաժողովի որոշումների հիման վրա:

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. օգոստոսի 20-ի

N 211որոշմամբ

 

Ց Ա Ն Կ

 

զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի

(վերնագիրը փոփ. 19.01.2012 N 12-Ն)

 

1. (1-ին կետը լրաց. 23.08.2005 N 354, ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

2. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

3. (կետն ուժը կորցրել է 19.01.2012 N 12-Ն)

4. Օրենքով սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու համար՝

ա) ռազմագերիների և անհայտ կորածների ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են գերվածի կամ անհայտ կորածի՝

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը անհայտ կորելու հանգամանքների մասին,

անձը հաստատող փաստաթղթերի պատճենները,

տեղեկանք բնակավայրից,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները.

բ) հաշմանդամ ճանաչված զինծառայողները (նրանց հավասարեցված անձինք) դիմումի հետ միասին ներկայացնում են՝

համապատասխան նախարարության կամ վարչության ռազմաբժշկական կենտրոնական հանձնաժողովի որոշման (տեղեկանքի) պատճենը,

հաշմանդամության խմբի մասին ԲՍՓՀ-ի որոշման պատճենը.

գ) զոհված (մահացած) զինծառայողների և նրանց հավասարեցված անձանց ընտանիքների անդամները դիմումի հետ միասին ներկայացնում են զոհվածի (մահացածի)՝

զորամասի հրամանատարության կողմից տրված տեղեկանքը զոհվելու (մահանալու) հանգամանքների, տեղի և ժամանակի մասին,

մահվան վկայականի պատճենը,

տեղեկանք մահվան մասին,

ծննդյան վկայականի պատճենը,

լուսանկար (ցանկացած չափսի),

ամուսնության վկայականի պատճենը,

երեխաների ծննդյան վկայականների պատճենները։

5. Զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները սոցիալական ապահովության իրավունքներից ու երաշխիքներից օգտվելու համար ներկայացնում են՝

ա) զինվորական գրքույկը կամ անձնագիրը,

բ) երկարամյա ծառայության կենսաթոշակի վկայականը,

գ) հաշմանդամության կենսաթոշակի վկայականը,

դ) սոցիալական կենսաթոշակի վկայականը,

ե) տեղեկանք` իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին, տրված համապատասխան նախարարության կամ վարչության սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից,

զ) տեղեկանք` տրված զորամասի հրամանատարության կողմից (ըստ անհրաժեշտության),

է) տեղեկանք տրված զինկոմիսարիատի կողմից (ըստ անհրաժեշտության):

 

 

Ձև

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

օրենքով սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու մասին

 

Տրվում է __________________________________________________________________________

                                             (կարգավիճակը, անունը, ազգանունը, հայրանունը)

 

այն մասին, որ նա օգտվում է «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների

սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքի________________________________________

                                                                                                    (հոդվածի (հոդվածների) համարը (համարները)

 

հոդվածով (հոդվածներով) սահմանված հետևյալ իրավունքներից և երաշխիքներից՝

 

1. _______________________________________________________________________________

 

2. _______________________________________________________________________________

 

3. _______________________________________________________________________________

 

Տրվում է ներկայացնելու _____________________________________________________________

                                                            (հասցեատիրոջ անվանումը)

 

 

 

Կ.Տ.

Ստորաբաժանման ղեկավար

______________________________

                      (պաշտոնը)

_____________________________

              (անունը, ազգանունը (լրիվ)

 

 

 

 

_____ ___________________200 թ.

 

 

 

Հաստատված է

ԼՂՀ կառավարության

2002թ. օգոստոսի 20-ի

N 211 որոշմամբ

 

Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ընդհանուր ժամկետի (ստաժի) օրացուցային և զինվորական ծառայության ժամկետի (ստաժի) արտոնյալ հաշվարկի, ինչպես նաև այլ բնույթի գործունեության տեսակների ցանկը, հաշվառման կարգն ու պայմանները

(վերնագիրը խմբ. 23.08.2005 N 354)

 

1. Զինծառայողներին երկարամյա ծառայության կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում օրացուցային հաշվարկով հաշվառվում են՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության համակարգերի շարքային և հրամանատարական անձնակազմերում զբաղեցրած պաշտոններով ծառայությունը, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

ա1) 1992 թվականի փետրվարի 1-ից մինչև 1992 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ինքնապաշտպանական ուժերի կամավորական ջոկատների կազմում մարտական գործողությունների մասնակցած` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ տվող հանրապետական հանձնաժողովի համապատասխան որոշմամբ «Մարտական գործողությունների մասնակից» կարգավիճակ ստացած անձանց ծառայության ժամանակաշրջանը` անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

բ) զինվորական ծառայությունը նախկին ԽՍՀՄ զինված ուժերում, ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգերում, ինչպես նաև նրանց ուսումնական հաստատություններում ուսման ժամանակաշրջանը՝ անկախ զինվորական կամ հատուկ կոչման առկայությունից,

գ) անօրինական դատապարտված կամ անօրինական քրեական հետապնդման ենթարկված այն զինծառայողների կալանքի տակ, ազատազրկման վայրում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը, որոնց նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ կամ ընդունվել քրեական գործը կարճելու մասին որոշում՝ հանցագործության դեպքի, հանցակազմի բացակայության կամ հանցագործության կատարման մեջ մեղադրյալի մասնակցությունն ապացուցված չլինելու պատճառով:

(1-ին կետը խմբ. 23.08.2005 N 354, լրաց. 01.12.2010 N 802-Ն)

2. Երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ստացած զինծառայողների զինվորական ծառայության ստաժում արտոնյալ պայմաններով հաշվառվում են զինծառայության և այլ բնույթի գործունեության հետևյալ տեսակները՝

մեկ ամսվա ծառայությունը 3 ամիս հաշվվելու պայմանով՝

ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության ժամանակ մարտական գործողությունների մասնակցած կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս զինծառայությունը՝ հատուկ մարտական առաջադրանք կատարելու դեպքում,

բ) մարտական գործողություններ կամ հատուկ առաջադրանք կատարելիս վիրավորված, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստացած զինծառայողների անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

գ) զինծառայությունն Աֆղանստանում և այլ երկրների տարածքներում, որտեղ տեղի են ունեցել մարտական գործողություններ (բացի այն զինծառայողներից, որոնք արձակվել են զինծառայությունից կամ գործուղվել այդ պետություններից զինծառայողի կոչումը վարկաբեկող արարքների կապակցությամբ), ինչպես նաև այդ երկրներում վիրավորվելու, կոնտուզիա, հաշմանդամություն կամ հիվանդություն ստանալու կապակցությամբ բուժհիմնարկներում անընդհատ բուժման ժամանակաշրջանը,

դ) 1986 թվականի ապրիլից մինչև 1987 թվականի դեկտեմբերի 31-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

ե) անօրինական քրեական հետապնդման ենթարկված և անօրինական դատապարտված ու հետագայում արդարացված զինծառայողների՝ կալանքի տակ, ազատազրկման վայրերում և աքսորում գտնվելու ժամանակաշրջանը,

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով՝

ա) զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը՝ թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում (նորմերը հաստատվում են համապատասխան մարմինների կողմից),

բ) գերության ժամանակաշրջանը, եթե զինծառայողը կամավոր չի գերվել և գերության ընթացքում հանցագործություն չի կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ,

գ) 1961 թվականի հունվարի 1-ից մինչև 1982 թվականի դեկտեմբերի 31-ը զինվորական մասնագետների (բացի օդաչուներից) այն երկրներ գործուղման ժամանակաշրջանը, որոնց բանակները մարտական գործողություններ են կատարել կամ ռազմական օգնություն են ցույց տվել այլ երկրների (անկախ այդ մարտական գործողություններին նշված զինծառայողների մասնակցությունից),

դ) բարձր լեռնային վայրերում՝ 1976 թվականի հունվարի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 2500 մետր և ավելի, իսկ 1997 թվականի օգոստոսի 11-ից՝ 2000 մետր և ավելի բարձրության զինծառայությունը,

ե) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում.

մեկ ամսվա ծառայությունը 1,5 ամիս հաշվվելու պայմանով՝

ա) պարաշյուտիստների ծառայությունը՝ համապատասխան մարմինների կողմից թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում, և սակրավորների ծառայությունը,

բ) հատուկ ստորաբաժանումներում զինծառայող կանանց ծառայությունը՝ համապատասխան մարմինների կողմից սահմանված պաշտոնների ցանկի համաձայն,

գ) զինծառայությունը արտակարգ դրություն հայտարարված տարածքներում,

դ) լեռնային վայրերում՝ 1973 թվականի ապրիլի 1-ից սկսած՝ ծովի մակերևույթից 1500 մետր և ավելի, իսկ 1998 թվականի նոյեմբերի 30-ից՝ 1700-2000 մետր բարձրության, զինծառայությունը,

ե) 1988 թվականի հունվարի 1-ից մինչև 1990 թվականի դեկտեմբերի 1-ը Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին զինծառայողների մասնակցության ժամանակաշրջանը,

զ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համապատասխան մարմինների ղեկավարների կողմից որոշված այն ժամանակաշրջանը, որի ընթացքում զինծառայողները մասնակցել են զանգվածային անկարգությունների հետ կապված արտակարգ պայմաններում հասարակական կարգի պահպանմանը և պետական ապահովության ապահովմանը,

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում,

մեկ ամսվա այլ բնույթի գործունեությունը՝ մեկ ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով՝

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը նախկին ԽՍՀՄ ԴՕՍԱԱՖ-ի քաղաքացիական ավիացիայի համակարգերում օդաչուական ու ինժեներատեխնիկական անձնակազմի աշխատանքային ստաժը,

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած և սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած սպաների՝ Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայում և ասպիրանտուրայում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորելու ժամանակաշրջանը.

գ) մինչև 1991 թվականի հունվարի 1-ը նախկին կուսակցական, խորհրդային, արհմիութենական և կոմերիտական մարմիններից, ինչպես նաև դատախազության մարմիններից ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի և ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության համակարգեր աշխատանքի ուղեգրված անձանց՝ նշված մարմիններում աշխատանքային ստաժը:

մեկ տարվա այլ բնույթի գործունեությունը՝ վեց ամիս զինվորական ծառայություն հաշվելու պայմանով՝

ա) մինչև զինվորական ծառայության անցնելը պահեստից զորակոչված սպայական անձնակազմի՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում մինչև 5 տարի առկա ուսուցման ժամանակաշրջանը,

բ) Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության պատվերով սովորած, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժեր զորակոչված, սպայական կոչում ստացած ու սպայական պաշտոնում ոչ պակաս 5 տարի ծառայություն անցած զինծառայողների ուսման ժամանակաշրջանը:

(2-րդ կետը խմբ., լրաց. 23.08.2005 N 354, լրաց. 11.10.2005 N 403)

 

 

Ծանոթագրություն:

Զինծառայողների զինվորական ծառայության ստաժի համար սահմանված հավելումների հաշվարկման և առողջության, տարիքի, ժամկետը լրանալու, հաստիքների կամ զինված ուժերի թվակազմի կրճատման պատճառով ծառայությունից սահմանված կարգով արձակվելու, ինչպես նաև երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու դեպքում զինծառայողներին տրվող դրամական օգնության համար զինծառայության ստաժում հաշվառվում է սույն կարգի 1-ին կետի «ա», «բ» , «դ» և «ե» ենթակետերով սահմանված զինծառայությունը, ինչպես նաև մեկ ամսվա ծառայությունը 2 ամիս հաշվվելու պայմանով զինված ուժերի ավիացիոն ստորաբաժանումների օդաչուների ծառայությունը` թռիչքների տարեկան նորմերի կատարման դեպքում: