Համարը 
N 256
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀՊՏ-ում չի հրապարակվել
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
26.12.2000
Ստորագրող մարմինը 
ԼՂՀ Վարչապետ
Ստորագրման ամսաթիվը 
26.12.2000
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2001
Ուժը կորցնելու ամսաթիվը 
12.06.2011

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԶԻՆԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅԱՆ, ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ, ՏԱՊԱՆԱՔԱՐԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

”26” դեկտեմբերի 2000թ.

 N 256

ք.Ստեփանակերտ

 

Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին

 

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վարժական հավաքների և զիծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 500 (հինգ հարյուր) ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

2. Վարժական հավաքների և զիծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1000 (հազար) ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):

Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին վճարվում է սույն կետի 1-ին մասում նախատեսված չափով գումարը` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:

3. Սահմանել, որ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորման և գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար գումարները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության կողմից ներկայացվող փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:

4. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությանը, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությանը` զոհված (մահացած, մահացած ճանաչված) զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:

5. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը` զոհված (մահացած) զինծառայողների ցուցակները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ճշտել հանրապետությունում նրանց թաղման վայրը և փաստը (իսկ մահացած ճանաչված զինծառայողների` հարազատների կողմից հայտարարված վայրը) և հայտ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված գումարները ստանալու և Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի ու սոցիալական ապահովության շրջանային կենտրոնների միջոցով զոհվածների ընտանիքներին հատկացելու համար:

6. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի «ԼՂՀ-ում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար փոխհատուցումների մասին» թիվ 17 որոշումը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. հունվարի 1-ից:

 

 

ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ

 Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ