ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
”26” դեկտեմբերի 2000թ. |
N 256 |
ք.Ստեփանակերտ
Զինծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորության, գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերի փոխհատուցման մասին
«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 3 և 40 հոդվածներին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վարժական հավաքների և զիծառայության ընթացքում զոհված (մահացած), մահացած ճանաչված զինծառայողների հուղարկավորության հետ կապված ծախսերը հատուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի հաշվին` 700 հազար դրամի չափով (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):
(1-ին կետը փոփ. 27.06.2006 N 336, փոփ. 30.01.2007 N 37)
2. Վարժական հավաքների և զիծառայության ընթացքում զոհված (մահացած) զինծառայողների գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման համար նրանց հարազատներին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեից հատկացնել 1.400.000 հազար դրամ (բյուջետային տարում նախատեսված միջին ծրագրային ցուցանիշի հաշվարկով):
Ծառայողական պարտականությունները կատարելիս անհայտ կորած և օրենքով սահմանված կարգով մահացած ճանաչված զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքներին վճարվում է սույն կետի 1-ին մասում նախատեսված չափով գումարը` խորհրդանշական գերեզման կառուցելու համար:
Հաշմանդամության կենսաթոշակ ստացող զինծառայողների մահվան դեպքում գերեզմանների բարեկարգման, տապանաքարերի պատրաստման և տեղադրման հետ կապված ծախսերը հատուցվում են սույն կետի առաջին պարբերությամբ սահմանված չափով:
Սույն պարբերության դրույթները կիրարկել 2005թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Սույն կետի 1-ին պարբերությամբ սահմանված գումարը հատկացնել նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով ստացած վնասվածքների, խեղումների, առաջացած հիվանդությունների պատճառով հաշմանդամության կենսաթոշակ ստացած և մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը մահացած զինծառայողների (նրանց հավասարեցված անձանց) ընտանիքների անդամներին:
(2-րդ կետը լրաց. 26.07.2005 N 327, փոփ. 27.06.2006 N 336, փոփ. 30.01.2007 N 37)
3. Սահմանել, որ զոհված (մահացած) զինծառայողների հուղարկավորման և գերեզմանների բարեկարգման աշխատանքների համար գումարները տրվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներքին գործերի նախարարության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության կողմից ներկայացվող փաստաթղթերի (ցուցակների) հիման վրա:
(3-րդ կետը փոփ. 15.01.2008 N 19)
4. ԼՂՀ պաշտպանության նախարարությանը, ԼՂՀ ներքին գործերի նախարարությանը, ԼՂՀ ազգային անվտանգության պետական վարչությանը, ԼՂՀ արտակարգ իրավիճակների վարչությանը` զոհված (մահացած, մահացած ճանաչված) զինծառայողների փաստաթղթերը (ճշտված ցուցակները) տրամադրել ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը:
5. ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությանը` զոհված (մահացած) զինծառայողների ցուցակները ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ճշտել հանրապետությունում նրանց թաղման վայրը և փաստը (իսկ մահացած ճանաչված զինծառայողների` հարազատների կողմից հայտարարված վայրը) և հայտ ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն` սույն որոշման 1-ին և 2-րդ կետերով սահմանված գումարները ստանալու և Ստեփանակերտի քաղաքապետարանի առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժնի ու սոցիալական ապահովության շրջանային կենտրոնների միջոցով զոհվածների ընտանիքներին հատկացելու համար:
6. Ուժը կորցրած ճանաչել ԼՂՀ կառավարության 1998 թվականի փետրվարի 4-ի «ԼՂՀ-ում թաղված զինծառայողների գերեզմանների բարեկարգման համար փոխհատուցումների մասին» թիվ 17 որոշումը:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001թ. հունվարի 1-ից:
|
ԼՂՀ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ԴԱՆԻԵԼՅԱՆ |