ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«28» դեկտեմբերի 2010թ. |
N 900-Ն |
ք.Ստեփանակերտ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փրկարար ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման կարգը և պայմանները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
«28» դեկտեմբերի 2010թ. թիվ 900-Ն որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐ
ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՅԼ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
1. Սույն իրավական ակտով կանոնակարգվում են փրկարարական ծառայողներին ծառայողական պարտականությունների կատարման նպատակով այլ բնակավայրեր գործուղելու համար տրանսպորտային ծախսերի փոխհատուցման (այսուհետ` փոխհատուցում) հետ կապված հարաբերությունները:
2. Փրկարարական ծառայողին այլ բնակավայրեր ծառայության գործուղելիս միանվագ վճարվում է փոխհատուցում`
1) 30-100 կիլոմետր հեռավորության համար` ամսական դրամական բավարարման 50 տոկոսի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 25 տոկոսի չափով.
2) 100 կիլոմետրից ավելի հեռավորության դեպքում` ամսական դրամական բավարարման 100 տոկոսի և ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով 25 տոկոսի չափով:
3. Եթե այլ բնակավայրեր ծառայության գործուղումը տրվում է փրկարարական ծառայողի նախաձեռնությամբ, ապա փոխհատուցում չի վճարվում:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |