ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք.Ստեփանակերտ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն "Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին" ԼՂՀ օրենքի 34-րդ և 35-րդ հոդվածների՝ ԼՂՀ կառավարությունը որոշում է.
Սահմանել ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը՝ համաձայն հավելվածի:
| |
Հավելված
ԼՂՀ կառավարության
«25» մարտի 2004 թ.
թիվ120 որոշման |
Կ Ա Ր Գ
ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԱՐՏԱԺԱՄՅԱ, ՀԱՆԳՍՏՅԱՆ ԵՎ ՏՈՆ ՕՐԵՐԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում են օրենքով նախատեսված դեպքերում ազգային անվտանգության մարմիններում արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար հավելավճարների վճարման կարգը և պայմանները:
2. Արտաժամյա ծառայության համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին վճարվում է հավելավճար՝ արտաժամյա ծառայության յուրաքանչյուր մեկ ժամվա համար տվյալ ծառայողի դրամական բավարարման մեկ տոկոսի չափով:
3. Հանգստյան և տոն օրերի ծառայության համար ազգային անվտանգության մարմինների ծառայողներին վճարվում է հավելավճար՝ ծառայության յուրաքանչյուր ժամի համար տվյալ ծառայողի դրամական բավարարման 2 տոկոսի չափով:
4. Արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության համար, ազգային անվտանգության մարմինների ծառայողների ցանկությամբ, սույն կարգի 2-րդ և 3-րդ կետերում նշված հավելավճարների փոխարեն տրամադրվում են համապատասխան քանակի հանգստյան օրեր (ժամեր):
5. Սույն կարգով սահմանված վճարումները կատարվում են ամիսը մեկ անգամ՝ ազգային անվտանգության մարմինների ծառայողների արտաժամյա, հանգստյան և տոն օրերի ծառայության տվյալ ամսվան հաջորդող ամսվա ընթացքում:
|
ԼՂՀ կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար |
Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ |