| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2016 թվականի հուլիսի 20-ին
Պետական գրանցման համարը 3031660 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
| «9» հուլիսի 2016 թվականի |
N 27Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 59Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 59Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2016 թվականի հուլիսի 9-ի N 27Ն որոշման |
| |
«Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը
կարգավորող պետական հանձնաժողովի
2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 59Ն որոշմամբ |
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ
ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ
Սույն կարգով սահմանվում է էլեկտրաէներգետիկական համակարգին (այսուհետ` Համակարգ) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Համակարգին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող և (կամ) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:
1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
|
Կառուցող՝ |
|
արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
| |
|
|
|
Արտադրող՝ |
|
էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող
իրավաբանական անձ, որն ավելացնում է իր կայանների արտադրական հզորությունը. |
| |
|
|
|
Բաշխող՝ |
|
էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
| |
|
|
|
Համակարգի
օպերատոր` |
|
էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման
լիցենզիա ունեցող իրավաբանական անձ. |
| |
|
|
|
Հաղորդող՝ |
|
էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ: |
2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Համակարգին Նոր կայանների միացման կամ Արտադրողի կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծերը մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկությունները (այսուհետ` Տեխնիկական պայմաններ) Կառուցողին կամ Արտադրողին առաջադրում է Բաշխողը:
2. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը:
3. Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում է` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև Կառուցողի կամ Արտադրողի ներկայացրած հուսալիության ցուցանիշները:
4. Տեխնիկական պայմանների մշակման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:
5. Տեխնիկական պայմանները Բաշխողը պարտավոր է մշակել` ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:
6. Կառուցողի (Արտադրողի) և Բաշխողի շահերի հավասարակշռման նպատակով, երբ Բաշխողի ցանցում համապատասխան հզորությունների սահմանափակ լինելու դեպքում սույն կարգի 5-րդ կետում ամրագրված սկզբունքի ապահովման համար անհրաժեշտ է մշակել Բաշխողի ցանցին միացման հատուկ պայմաններ, Հանձնաժողովն իրավունք ունի Բաշխողի դիմումի հիման վրա սահմանել էլեկտրաէներգիա արտադրող կայանները Բաշխողի ցանցին միացման անհատական որոշում: Սույն կետում նշված դեպքում Կառուցողի (Արտադրողի) կողմից տեխնիկական պայման տրամադրելու դիմումը ստանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, Բաշխողը պարտավոր է դիմել Հանձնաժողով՝ ներկայացնելով համապատասխան հիմնավորող փաստաթղթեր: Բաշխողը նույն ժամկետում պարտավոր է իր դիմումի մասին գրավոր իրազեկել Կառուցողին (Արտադրողին):
3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
7. Նոր կայանի միացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Կառուցողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին արտադրական հզորությունների կառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի պատճենը.
2) պահանջվող հզորությունը.
3) գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը՝ ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները՝ գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները).
4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը.
5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը.
6) տեղաբաշխման հատակագիծը՝ տեղակայանքի միացման կետի նշումով.
7) կայանի կառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը.
8) Կառուցողի՝ հարկ վճարողի հաշվառման համարը.
9) կայանի գործարկման նախատեսվող ժամկետը:
8. Էլեկտրական էներգիա արտադրող կայանների հզորության ավելացման համար Տեխնիկական պայմանները տրամադրվում են Արտադրողի գրավոր դիմումի հիման վրա: Դիմումը ներառում է հետևյալ տեղեկատվությունը և փաստաթղթերը.
1) Հանձնաժողովի կողմից Արտադրողին արտադրական հզորությունների վերակառուցման գործունեություն իրականացնելու համար տրված լիցենզիայի կամ համապատասխան որոշման պատճենը.
2) լրացուցիչ պահանջվող հզորությունը.
3) լրացուցիչ տեղակայվող գեներատորների քանակը, տիպերը, նրանց էլեկտրական բնութագրերը՝ ըստ տեխնիկական անձնագրի (հզորություն, հզորության գործակից, լարում, հոսանք, դիմադրությունները՝ գեներատորի աշխատանքի զանազան ռեժիմներում, կարճ միակցման հոսանքների հաշվարկային մեծությունները).
4) կայանի անվտանգ շահագործման նպատակով անհրաժեշտ պաշտպանության միջոցների նախատեսված ծավալը և կառուցվածքը.
5) սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի և հզորության առավելագույն և նվազագույն պահանջարկը.
6) տեղաբաշխման հատակագիծը.
7) կայանի վերակառուցման տարածքի նկատմամբ իրավունքները հավաստող (հաստատող) փաստաթղթերը.
8) Արտադրողի՝ հարկ վճարողի հաշվառման համարը.
9) տեղակայվող լրացուցիչ հզորությունը շահագործման հանձնելու նախատեսվող ժամկետը:
9. Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում և դիմողին է ներկայացնում դիմումն ստանալուց հետո` մեկ ամսվա ընթացքում:
10. Տեխնիկական պայմանները տրվում են դիմողի հետ փոխհամաձայնեցված ժամկետով, բայց ոչ պակաս, քան երկու տարով:
11. Նոր կայանի միացման կամ արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Կառուցողը կամ Արտադրողը պարտավոր է գրավոր տեղեկացնել դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Այս դեպքում Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը Կառուցողին կամ Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո` 15 օրվա ընթացքում:
12. Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխհամաձայնությամբ:
13. Այն դեպքում, երբ Նոր կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի և (կամ) Հաղորդողի ցանցերում, Բաշխողը և (կամ) Հաղորդողը պարտավոր են իրենց միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրենց հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:
14. Չի թույլատրվում Տեխնիկական պայմաններ ստանալու դիմում ներկայացրած անձանցից պահանջել կատարել վճարներ, տրամադրել հատուցում, ներկայացնել տեղեկատվություն և փաստաթղթեր կամ նրանց ծանրաբեռնել պարտավորություններով, եթե դրանք սահմանված չեն սույն կարգով կամ այլ նորմատիվ իրավական ակտերով:
15. Հաշվառքի սարքի, ինչպես նաև էլեկտրական ցանցի ավտոմատ հաշվառման համակարգին միացման համար անհրաժեշտ սարքավորումների և ծրագրային ապահովման ձեռքբերման, տեղակայման, փոխարինման և շահագործման (ներառյալ` սպասարկման, նորոգման և պահպանման) ծախսերն ու պատասխանատվությունը կրում է Կառուցողը կամ Արտադրողը:
4. ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
16. Սույն կարգի 13-րդ կետում նշված դեպքում Կառուցողն ու Բաշխողը կամ Արտադրողն ու Բաշխողը կնքում են միացման պայմանագիր, որով սահմանվում են Նոր կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման արդյունքում անհրաժեշտ աշխատանքների կատարման ժամկետները, այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը: Հաղորդողի ցանցերում միացման պայմանագրով սահմանվող աշխատանքների կատարման ժամկետները Բաշխողը պարտավոր է համաձայնեցնել Հաղորդողի հետ:
17. Միացման պայմանագիրը կնքելու համար Կառուցողը կամ Արտադրողը Բաշխողին է ներկայացնում փորձաքննություն անցած Նախագիծը:
18. Նոր կայանները Համակարգին միացնող կամ Արտադրողի վերակառուցված էլեկտրահաղորդման գծերը լարման տակ դնելու համար Կառուցողը կամ Արտադրողը դիմումի հետ Բաշխողին է ներկայացնում.
1) 6(10) կիլովատտ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը).
2) 0,4 կիլովատտ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրահաղորդման (օդային, մալուխային) գծերի փորձարկման արձանագրությունները և շինարարության ավարտի վերաբերյալ ակտի պատճենը:»:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԹՈՐՈՍՅԱՆ |