Համարը 
N 59Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2013.10.24/18(96)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
15.10.2013
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
15.10.2013
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
04.11.2013
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Կապեր այլ փաստաթղթերի հետ
Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

«23» հոկտեմբերի 2013 թվականին

Պետական գրանցման համարը 30313130

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 հոկտեմբերի 2013 թվականի

N 59Ն

ք. Ստեփանակերտ

 

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ

ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «զ» կետին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Լ. ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ

 

 

Հավելված

Հաստատված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական

մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի

2013 թվականի հոկտեմբերի 15-ի N 59Ն որոշմամբ

 

ԿԱՐԳ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԵՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ

ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԿԱՅԱՆՆԵՐԻ ՄԻԱՆԱԼՈՒ

 

Սույն կարգով սահմանվում է էլեկտրաէներգետիկական համակարգին (այսուհետ` Համակարգ) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ` Նոր կայաններ) միանալու և Համակարգին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ` Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող և (կամ) էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:

 

1. ԿԱՐԳՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

Կառուցող՝

 

             

արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Արտադրող՝

 

էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը ավելացնում է իր կայանների արտադրական հզորությունը.

Բաշխող՝

 

էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Համակարգի

օպերատոր`

 

էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ.

Հաղորդող՝

էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման լիցենզիա ունեցող իրավաբանական անձ:

 

2. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Համակարգին Նոր կայանների միացման կամ Արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծերը մշակելու համար անհրաժեշտ տեխնիկական առաջարկությունները (այսուհետ` Տեխնիկական պայմաններ) Կառուցողին կամ Արտադրողին առաջադրում է Բաշխողը:

2. Համակարգի օպերատորի օպերատիվ ենթակայության ներքո գտնվող էլեկտրատեղակայանքների (այդ թվում` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների) վերակառուցման վերաբերյալ առաջարկները մշակում է Համակարգի օպերատորը:

3. Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում է` հիմք ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեխնիկական կանոնակարգերի պահանջները, ինչպես նաև Կառուցողի կամ Արտադրողի ներկայացրած հուսալիության ցուցանիշները:

4. Տեխնիկական պայմանների մշակման համար անհրաժեշտ բոլոր համաձայնեցումները Հաղորդողի, Համակարգի օպերատորի հետ իրականացնում է Բաշխողը:

5. Տեխնիկական պայմանները Բաշխողը պարտավոր է մշակել` ելնելով միացման կամ էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքները նվազագույն ծախսումներով իրականացնելու պայմանից:

 

3. ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Կառուցողը Տեխնիկական պայմաններ ստանալու համար դիմումի հետ Բաշխողին է ներկայացնում.

1) Հանձնաժողովի կողմից Կառուցողին տրված արտադրական հզորությունների կառուցման կամ վերականգնման գործունեության լիցենզիայի պատճենը,

2) տեղեկություններ Նոր կայանի կանխատեսվող տեխնիկական հարաչափերի վերաբերյալ` համաձայն Բաշխողի կողմից սահմանված ցանկի:

7. Արտադրողը Տեխնիկական պայմաններ ստանալու համար դիմումի հետ Բաշխողին է ներկայացնում տեղեկություններ կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների տեխնիկական հարաչափերի կանխատեսվող փոփոխությունների վերաբերյալ` համաձայն Բաշխողի կողմից սահմանված ցանկի:

8. Բաշխողը Տեխնիկական պայմանները մշակում և դիմողին է ներկայացնում դիմումն ստանալուց մեկ ամսվա ընթացքում:

9. Տեխնիկական պայմանները տրվում են դիմողի հետ փոխհամաձայնեցված ժամկետով` բայց ոչ պակաս, քան երկու տարով:

10. Նոր կայանի միացման կամ արտադրող կայանների հզորության ավելացման արդյունքում էլեկտրատեղակայանքների վերակառուցման աշխատանքների նախագծի (այսուհետ` Նախագիծ) մշակման ընթացքում տեխնիկական հարաչափերի փոփոխության դեպքում Կառուցողը կամ Արտադրողը պարտավոր է գրավոր տեղեկացնել դրանց մասին Բաշխողին` անհրաժեշտության դեպքում Տեխնիկական պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու համար: Այս դեպքում Բաշխողը փոփոխված Տեխնիկական պայմանները կամ դրանք անփոփոխ թողնելու մասին եզրակացությունը Կառուցողին կամ Արտադրողին է տրամադրում դիմումն ստանալուց հետո 15 օրվա ընթացքում:

11. Տեխնիկական պայմանների գործողության ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխհամաձայնությամբ:

12. Այն դեպքում, երբ Նոր կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի և (կամ) Հաղորդողի ցանցերում, Բաշխողը և (կամ) Հաղորդողը պարտավոր են իրենց միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրենց հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:

 

4. ՄԻԱՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ

 

13. Սույն կարգի 12-րդ կետում նշված դեպքում Կառուցողն ու Բաշխողը կամ Արտադրողն ու Բաշխողը կնքում են միացման պայմանագիր, որով սահմանվում են Նոր կայանը Համակարգին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման արդյունքում անհրաժեշտ աշխատանքների կատարման ժամկետները, այդ ժամկետների խախտման դեպքում կողմերի պատասխանատվությունը: Հաղորդողի ցանցերում միացման պայմանագրով սահմանվող աշխատանքների կատարման ժամկետները Բաշխողը պարտավոր է համաձայնեցնել Հաղորդողի հետ:

14. Միացման պայմանագիրը կնքելու համար Կառուցողը կամ Արտադրողը Բաշխողին են ներկայացնում փորձաքննություն անցած Նախագիծը:

15. Նոր կայանները Համակարգին միացնող կամ Արտադրողի վերակառուցված էլեկտրահաղորդման գծերը լարման տակ դնելու համար Կառուցողը կամ Արտադրողը դիմումի հետ Բաշխողին են ներկայացնում.

1) 6(10) կՎ և բարձր լարման ցանցին միանալու դեպքում` տեխնիկական վերահսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի կողմից տրված էլեկտրատեղակայանքների գործարկման եզրակացությունը (թույլտվությունը),

2) 0,4 կՎ լարման ցանցին միանալու դեպքում` էլեկտրահաղորդման (օդային, մալուխային) գծերի փորձարկման արձանագրությունները և շինարարության ավարտի վերաբերյալ ակտի պատճենը:

 

 

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ`

Հ. ԹՈՐՈՍՅԱՆ