Համարը 
N 12-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2018.05.22/05(156)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
05.04.2018
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
05.04.2018
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.06.2018
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԱԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 59Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     

Գրանցված է

Արցախի Հանրապետության

արդարադատության նախարարության

կողմից 2018 թվականի ապրիլի 18-ին

պետական գրանցման համարը 3031829

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«5» ապրիլի 2018 թվականի

N 12-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-Ի N 59Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի հոկտեմբերի 15-ի «Էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգը հաստատելու մասին» N 59Ն որոշման և որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական համակարգին էլեկտրաէներգիա արտադրող կայանների միանալու կարգի (այսուհետ՝ Կարգ) վերնագրերում «Էլեկտրաէներգետիկական համակարգին» բառերը փոխարինել «Բաշխման ցանցին» բառերով, ինչպես նաև Կարգում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Կարգի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգով սահմանվում է էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրական ցանցին (այսուհետ՝ Ցանց) էլեկտրաէներգիա արտադրող նոր կայանների (այսուհետ՝ Նոր կայաններ) միանալու և Ցանցին միացած էլեկտրաէներգիա արտադրող կայանների (այսուհետ՝ Արտադրող կայաններ) հզորության ավելացման արդյունքում էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման լիցենզիա ունեցող անձի էլեկտրատեղակայանքներում անհրաժեշտ փոփոխություններ կատարելու ընթացակարգը:».

2) Կարգում օգտագործված հիմնական հասկացություններում՝

ա. «Կառուցող» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Կառուցող` էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը կառուցում է նոր արտադրական հզորություններ լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածում.».

բ. «Արտադրող» հասկացությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արտադրող՝ էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող իրավաբանական անձ, որը վերակառուցում կամ ընդլայնում է առկա արտադրական հզորությունները լիցենզիայով սահմանված կառուցման ժամանակահատվածից հետո.».

3) Կարգի 1-ին, 16-րդ և 18-րդ կետերում «Համակարգին» բառը փոխարինել «Ցանցին» բառով.

4) Կարգի 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13. Այն դեպքում, երբ Նոր կայանը Ցանցին միացնելու կամ Արտադրող կայանի հզորության ավելացման համար անհրաժեշտ է փոփոխություններ կատարել Բաշխողի ցանցում, Բաշխողը պարտավոր է իր միջոցներով կատարել համապատասխան Նախագծերը և իրականացնել անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իր հաշվեկշռում գտնվող էլեկտրատեղակայանքներում: Այդ ներդրումները ենթակա են Հանձնաժողովի հետ համաձայնեցման:».

5) Կարգի 16-րդ կետից հանել 2-րդ նախադասությունը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ՆԱԽԱԳԱՀ`

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ