Համարը 
N 331-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործում է
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2021.04.27/09(429)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվը 
16.04.2021
Ստորագրող մարմինը 
ԱՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
16.04.2021
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
28.04.2021
Ուժը կորցնելու ամսաթիվը 

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի
N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ՈՐՈՇՈՒՄ

 

16 ապրիլի 2021թ.

N 331-Ն

ք. Ստեփանակերտ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020

ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 775-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու, Արցախի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 26-ի N 128-Ն և Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 775-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

«Հաստատում եմ»

  
       

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

     

Հավելված

Արցախի Հանրապետության կառավարության

2021 թվականի ապրիլի 16 -ի N 331–Ն որոշման

 

     

«Հավելված N 2

Արցախի Հանրապետության կառավարության

2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 775-Ն որոշման

 

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

 

I. Կառուցվածքային ստորաբաժանումներ

 

1. Վարչություններ

1) Բնական պաշարների կառավարման քաղաքականության վարչություն

2) Իրավաբանական և վերահսկողական վարչություն

3) Ֆինանսատնտեսական վարչություն

4) Տրանսպորտի և քաղաքացիական ավիացիայի վարչություն

 

2. Բաժիններ

1) Քաղաքացիական պաշտպանության և զորահավաքային նախապատրաստության բաժին

2) Հասարակայնության հետ կապերի բաժին

3) Կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժին

4) Էներգետիկայի բաժին

5) Անձնակազմի կառավարման բաժին

6) Տարածքային համաչափ զարգացման, պլանավորման և ֆինանսական համահարթեցման բաժին

7) Տարածքային կապիտալ ծրագրերի աջակցության և բնակֆոնդի բաժին

8) Տեղական ինքնակառավարման հարցերի համակարգման բաժին

9) Վարչատարածքային բարեփոխումների քաղաքականության բաժին

10) Համայնքային բյուջեների մշտադիտարկման բաժին

 

II. Առանձնացված ստորաբաժանումներ

 

1) Էներգետիկայի պետական տեսչություն

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն

3) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն»:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

    

ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

      

ԳՈՐԾԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ

Ա. ԼԱԶԱՐՅԱՆ