ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2021 թվականի ապրիլի 5-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 3Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 29-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2012 թվականի հունվարի 24-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 3Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում՝ «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգում» (այսուհետ՝ Կարգ), կատարել հետևյալ լրացումներն ու փոփոխությունները.
1) Կարգի 13-րդ կետում «պարտականությունից» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կարգի 47.1-ին կետում նշված դեպքերի» բառերը.
2) Կարգի 22-րդ կետից հանել «, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման Թույլտվություն ստանալու Հայտ ստանալու դեպքում` 5» բառերը.
3) Կարգի 23-րդ կետում «18-22-րդ» բառերը փոխարինել «18-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ» բառերով.
4) Կարգի 24-րդ կետից հանել «, իսկ սույն կարգի 19-րդ կետով նախատեսված նպատակով ռադիոհաճախականության (ռադիոհաճախականության հատվածի) օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ստանալու դեպքում` 30» բառերը.
5) Կարգի 47-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«47. Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը (տույժը) հաշվարկվում է մինչև Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման համար դիմումի ներկայացման (Հանձնաժողովում մուտքագրման) օրը (դիմումում ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ մինչև այդ օրը), իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում՝ մինչև Թույլտվության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման օրը:».
6) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 47.1-ին կետով.
«47.1. Պատերազմական գործողությունների արդյունքում Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականությունների օգտագործման փաստացի տարածքի կրճատման կամ տեխնիկական կորուստների պատճառով Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը (տույժը) հաշվարկվում է մինչև Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականությունների օգտագործման փաստացի տարածքի կրճատման կամ տեխնիկական կորուստների հանգեցրած իրադարձությունների ծագման օրը՝ անկախ Հայտի ներկայացման ամսաթվից, իսկ Թույլտվության դադարեցման կամ փոփոխման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման գործողությունը տարածվում է այդ օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
2021 թվականի ապրիլի 5
ք. Ստեփանակերտ |
|