| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«03» փետրվարի 2012թ.
պետական գրանցման համարը 3031209 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«24» հունվարի 2012թ. |
N 3Ն |
ք. Ստեփանակերտ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «դ» ենթակետը, 2-րդ կետի «բ» ենթակետը, 3-րդ կետի «գ» ենթակետը, 6-րդ հոդվածը և 17-րդ հոդվածի 5-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` 2007 թվականի նոյեմբերի 27-ի «Ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 19Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
Կ Ա Ր Գ
ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
Սույն կարգը սահմանում է ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության հայտի (դիմումի) ընդունման, քննարկման, ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության տրամադրման (մերժման), ռադիոհաճախականության օգտագործման թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման և վերաձևակերպման ընթացակարգերը:
(առաջին պարբերությունը լրաց. 31.07.20 N 41-Ն)
1. Սույն կարգում օգտագործված հասկացությունները
1. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`
Հանձնաժողով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
Թույլտվություն՝ Հանձնաժողովի կողմից իրավաբանական կամ ֆիզիկական անձին տրված փաստաթուղթ, որը հավաստում է ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատված օգտագործելու նրա իրավունքը և պարտականությունը։ Թույլտվության անբաժանելի մասն են համարվում ռադիոհաճախականության օգտագործման պայմանները.
Ռադիոսարքավորում` ռադիոալիքի արձակման կամ ընդունման միջոցով հաղորդակցության հնարավորություն ընձեռող սարքավորում կամ դրա այն մասը, որը շահագործվում է ռադիոհաղորդակցության համար հատկացված ռադիոհաճախականությունների տիրույթում.
Հայտատու՝ Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման նպատակով Հանձնաժողով դիմած անձ.
Հայտ` Թույլտվություն ստանալու կամ Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար Հանձնաժողով ներկայացված փաստաթղթերի փաթեթ:
2. Սույն կարգի գործողության շրջանակները
2. Սույն կարգը տարածվում է 3 կիլոհերցից բարձր և 1000 գիգահերցից ցածր ռադիոհաճախականությունների տիրույթում աշխատող Ռադիոսարքավորումներ օգտագործող անձանց վրա, բացառությամբ սույն կարգով նախատեսված դեպքերի:
3. Սույն կարգը չի տարածվում`
1) ռադիոհաճախականությունների այն տիրույթներում աշխատող Ռադիոսարքավորումների վրա, որոնք օգտագործվում են բացառապես պետական (կառավարական) մարմինների կողմից,
2) հեռուստատեսային և ձայնային ծրագրերի հեռարձակման համար օգտագործվող Ռադիոսարքավորումների վրա,
3) սիրողական ռադիոօպերատորների վրա,
4) մրցութային դիմումների կամ աճուրդի միջոցով տրամադրվող Թույլտվությունների վրա:
4. Թույլտվություն չի պահանջվում`
1) ցամաքային շարժական բջջային կապի բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,
2) շարժական արբանյակային կապի գլոբալ համակարգերի շարժական երկրային բաժանորդային կայանների (տերմինալների) օգտագործման համար,
3) մինչև 5 Վտ հզորությամբ առանց բաց ճառագայթման կենցաղային և բժշկական գերբարձր ռադիոհաճախականության սարքավորումների օգտագործման համար,
4) 10 մետր հեռավորության վրա հետևյալ մագնիսական դաշտի լարվածությամբ ինդուկցիոն սարքավորումների (ռադիոհաճախականային նույնացման, հսկող ռադիոազդանշանային, ապրանքների նույնացման, անձնական նույնացման, արտադրանքի հսկման) օգտագործման համար`
ա. 9 - 59,75 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 72 դԲ (մկԱ/մ),
բ. 59,75 - 60,25 կՀց, 70 - 119 կՀց, 6765 - 6795 կՀց, 13,553 - 13,567 ՄՀց, 26,957 - 27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 42 դԲ (մկԱ/մ),
գ. 60,25 - 70 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 69 դԲ (մկԱ/մ),
դ. 119 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 66 դԲ (մկԱ/մ),
ե. 7400 - 8800 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 9 դԲ (մկԱ/մ),
5) 125 - 135 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ համարժեք - իզոտրոպ հզորությամբ, անվադողերը վերահսկող անլար կապի սարքավորումների օգտագործման համար,
6) 315 - 600 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 30 – 37,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 1 մՎտ հզորությամբ, 402 - 405 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մկՎտ հզորությամբ բժշկական իմպլանտանտների օգտագործման համար, 457 կՀց ռադիոհաճախականությամբ աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 7 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, ձնակույտի հետևանքով զոհերի փնտրման սարքերի օգտագործման համար,
7) 3155 - 3400 կՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա մինչև 13,5 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 33,2 - 48,5 ՄՀց, 57 - 57,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ անլար լսողական սարքերի օգտագործման համար,
8) 6765-6795 կՀց, 13,553-13,567 ՄՀց, 26,957-27,283 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42դԲ(մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 40,660-40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10մՎտ հզորությամբ, 169,400-169,475ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 50 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 169,400-169,4875 ՄՀց և 169,4875-169,8125 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող մինչև 10 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 433,05-434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 10 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 863–870 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), 868-868,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 25 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ելքային հաղորդման (uplink transmissions) և 869,4-869,65 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) մուտքային հաղորդման (downlink transmissions), 24,0-24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), ոչ մասնագիտացված սարքավորումների (հեռակառավարման, հեռուստաչափության, հեռուստակառավարման, ազդանշանման) օգտագործման համար,
9) 2400 - 2483,5 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, անլար հասանելիության լայնաշերտ սարքավորումների օգտագործման համար,
10) 5150-5250 ՄՀց, 5725-5875 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (միայն շենքերի ներսում, ինչպես նաև օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում), 5250-5350 ՄՀց, 5470-5725 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, լոկալ ցանցերի սարքավորումների օգտագործման համար (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում),
11) 26,957 - 27,283 ՄՀց, 34,995 - 35,225 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 28,0 - 28,2 ՄՀց, 40,660 - 40,700 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 1 Վտ հզորությամբ, մոդելների ղեկավարման սարքավորումների օգտագործման համար,
12) 66 - 74 ՄՀց, 87,5 - 92 ՄՀց, 100 - 108 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 151 - 162,7 ՄՀց, 163,2 - 168,5 ՄՀց, 174 - 230 ՄՀց, 470 - 638 ՄՀց, 710 - 726 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 5 մՎտ առավելագույն հզորությամբ, 165,5 - 167,3 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում (165,70 ՄՀց, 166,10 ՄՀց, 166,50 ՄՀց, 167,15 ՄՀց ֆիքսված ռադիոհաճախականություններ) աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, ռադիոխոսափողների օգտագործման համար,
13) 87,5 - 92 ՄՀց, 863 - 865 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, 1795 - 1800 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 20 մՎտ հզորությամբ, անլար աուդիոսարքավորումների օգտագործման համար,
14) 26,945 ՄՀց, 26,960 ՄՀց ռադիոհաճախականություններով աշխատող, մինչև 2 Վտ հզորությամբ, 433,05 - 434,79 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 5 մՎտ հզորությամբ, 868-868,2 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների օգտագործման համար, 149,95 - 150,06 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, հսկող ռադիոազդանշանային սարքավորումների (հեռավոր օբյեկտներում) օգտագործման համար,
15) 30 - 41 ՄՀց, 1880 - 1900 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 10 մՎտ հզորությամբ, անլար հեռախոսասարքերի օգտագործման համար,
16) 1710 - 1785 ՄՀց, 1805 - 1880 ՄՀց, 1920 - 1980 ՄՀց, 2110 - 2170 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող ներսրահային բջջային կապի սարքավորումների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ Հայաստանի Հանրապետության շարժական կապի օպերատորների հետ ռոումինգային համաձայնագրի առկայության դեպքում) օգտագործման համար,
17) 9,2 ԳՀց – 9,975 ԳՀց, 10,5 - 10,6 ԳՀց, 13,4 - 14 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող, մինչև 25 մՎտ հզորությամբ, 24,00 - 24,25 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, տեղաշարժի և ռադիոազդանշանի հայտնաբերման սարքավորումների (փոքր հզորության ռադարներ` օբյեկտի դիրքը, արագությունը և այլ բնութագրերը որոշելու համար) օգտագործման համար,
18) 10,7 - 12,75 ԳՀց, 14,0 - 14,5 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` երկրի մակերևույթից 3000 մետրից բարձր թռիչքի ժամանակ ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) և 19,7-20,2 ԳՀց, 29,5-30,0 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտերում աշխատող արբանյակային կապի երկրային կայանների (օդանավերում` թռիչքի բոլոր փուլերում, ինքնաթիռ-արբանյակ կապուղու կազմակերպման համար) օգտագործման համար,
19) 26,957 - 27,09 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 42 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 2446 - 2454 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 100 մՎտ հզորությամբ, երկաթուղուն ավտոմատ նույնացման սարքավորումների օգտագործման համար,
20) 13,553-13,567 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, 10 մետր հեռավորության վրա, մինչև 60 դԲ (մկԱ/մ) մագնիսական դաշտի լարվածությամբ, 865-865,6 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, (865,6-867,6 ՄՀց ռադիոհաճախակա-նությունների շերտում աշխատող հարցումներ հաղորդող, մինչև 2 Վտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.), թույլատրվում է միայն 865,7 ՄՀց, 866,3 ՄՀց, 866,9 ՄՀց և 867,5 ՄՀց ռադիոհաճախականությունների կենտրոնացած չորս ալիքներում՝ յուրաքանչյուրը 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ), 867,6-868 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 500 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) 200 կՀց շերտի առավելագույն լայնությամբ, 2446-2454ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող մինչև 100 մՎտ էֆեկտիվ ճառագայթող հզորությամբ (e.r.p.) ռադիոհաճախականային նույնացման (RFID) սարքավորումների օգտագործման համար,
21) 446 - 446,1 ՄՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 0,5 Վտ հզորությամբ, անձնական ռադիոկայանների (ոչ մասնագիտական) օգտագործման համար,
22) 76-77 ԳՀց ռադիոհաճախականությունների շերտում աշխատող, մինչև 55 դԲ (մկԱ/մ) էֆեկտիվ ճառագայթող իզոտրոպ հզորությամբ, տրանսպորտային միջոցների վրա տեղադրված տելեմատիկ համակարգերի օգտագործման համար,
23) Արցախի Հանրապետությունում պետական կամ հանրային նշանակության իրադարձությունների, միջոցառումների կամ այցերի լուսաբանման համար ռադիոկապի շարժական ցանցերի կազմակերպման կամ արբանյակային կապի երկրային կայանի շահագործման նպատակով մինչև 15 օր ժամկետով օգտագործվող ռադիոհաճախականությունների համար, բայց ոչ ավելի քան տարեկան 3 անգամ:
(4-րդ կետը խմբ. 31.07.20 N 41-Ն)
5. Սույն կարգի 4-րդ կետում նշված փոքր շառավղով անլար կապի համակարգերն օգտագործվում են Հեռահաղորդակցության միջազգային միության ուղեցույցների համաձայն` Արցախի Հանրապետության տարածքում Թույլտվություն ունեցող անձանց ռադիոսարքավորումներում խանգարումներ չառաջացնելու և այդ ռադիոսարքավորումներից առաջացող խանգարումներից պաշտպանություն չպահանջելու պայմանով:
(5-րդ կետը խմբ. 31.07.20 N 41-Ն)
5.1. Սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց Թույլտվության կարող են օգտագործվել միայն Հանձնաժողովի հետ նախապես համաձայնեցնելուց հետո: Սույն կետում նշված համաձայնեցումը ստանալու համար սույն կարգի 4-րդ կետի 23-րդ ենթակետում նշված ռադիոհաճախականություններն առանց թույլտվության օգտագործման համար դիմող անձը Հանձնաժողով է ներկայացնում սույն կարգի N 3 և N 4 հավելվածներով նախատեսված տեղեկությունները: Հանձնաժողովը սույն կետում նշված համաձայնեցման վերաբերյալ դիրքորոշումը հայտնում է՝ այն նախապես համաձայնեցնելով էլեկտրոնային հաղորդակցության ոլորտի իրավասու մարմնի հետ՝ վերջինիս դիրքորոշումն ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
(5.1-ին կետը լրաց. 31.07.20 N 41-Ն)
3. Ընդհանուր դրույթներ
6. Եթե էլեկտրոնային հաղորդակցության որևէ ցանցի շահագործման կամ ծառայություն մատուցելու համար անհրաժեշտ է ռադիոհաճախականությունների օգտագործում, ապա անձը չի կարող տվյալ ցանցն օգտագործել կամ ծառայությունը մատուցել առանց Թույլտվության:
7. Հանձնաժողովը Թույլտվություն տրամադրում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակ հաստատող իրավական ակտին համապատասխան, իր տնօրինման տակ գտնվող ռադիոհաճախականությունների տիրույթից:
8. Թույլտվության գործողության առավելագույն ժամկետը սահմանվում է 10 տարի: Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով տրամադրվող Թույլտվության գործողությունը չի կարող ցանցի լիցենզիայի գործողության ժամկետից ավելի լինել:
(8-րդ կետը լրաց. 31.07.20 N 41-Ն)
9. Թույլտվության տրամադրման, ռադիոհաճախականությունների օգտագործման, Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար վճարվում է պարտադիր վճար, որի չափը սահմանվում է յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի մասին օրենքով: Վճարումն իրականացվում է համաձայն «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 17.1-րդ հոդվածի և սույն կարգի:
10. Թույլտվությունը չի կարող օգտագործման տրվել այլ անձանց, օտարվել կամ գրավադրվել՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի։
11. Թույլտվության գործողությունը չի տարածվում Թույլտվություն ունեցող անձի հետ համատեղ, այդ թվում՝ համատեղ գործունեության պայմանագրով գործունեություն իրականացնող այլ անձանց, ինչպես նաև Թույլտվություն ունեցող անձի մասնակցությամբ հիմնադրված կամ գործող իրավաբանական անձանց վրա։
12. Թույլտվություն ունեցող անձը կարող է օգտագործել այդ ռադիոհաճախականությունը Թույլտվությունն ուժի մեջ մտնելու պահից և Թույլտվության գործողության ժամկետում։
13. Թույլտվություն ունեցող անձի կողմից Թույլտվությամբ իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների փաստացի չօգտագործումը Թույլտվություն ունեցող անձին չի ազատում իրեն տրամադրված ռադիոհաճախականությունների օգտագործման համար սահմանված վճարներ վճարելու պարտականությունից, բացառությամբ սույն կարգի 47.1-ին կետում նշված դեպքերի:
(13-րդ կետը լրաց. 05.04.21 N 29-Ն)
14. «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի կամ սույն կարգի, կամ Թույլտվության պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքերում, Հանձնաժողովը կարող է կիրառել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները, այդ թվում` կասեցնել կամ դադարեցնել ռադիոհաճախականության օգտագործման թույլտվությունը:
14.1. Սույն կարգով նախատեսված իրազեկումը, այդ թվում՝ փաստաթղթերի հանձնումը, կատարվում է օրենքով սահմանված կարգով և ժամկետներում:
(14.1-ին կետը լրաց. 31.07.20 N 41-Ն)
4. Թույլտվություն ստանալու հայտի քննարկումը և որոշման ընդունումը
15. Թույլտվություն ստանալու համար անձը Հանձնաժողով է ներկայացնում`
1) կանոնադրության, պետական գրանցման վկայականի և հարկ վճարողի հաշվառման համարի պատճենները, եթե հայտատուն իրավաբանական անձ է.
2) անձնագրի, ինչպես նաև սոցիալական քարտի կամ հարկ վճարողի հաշվառման համարի պատճենները, եթե հայտատուն ֆիզիկական անձ է.
3) Թույլտվության տրամադրման վճարի 1 տոկոսի վճարումը հավաստող անդորրագիրը.
4) Համապատասխան տեղեկություններ` համաձայն սույն կարգի №1 - №4 հավելվածներով տրված ձևերի:
16. Հայտը և նրանում ընդգրկված փաստաթղթերը պետք է համապատասխանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին:
17. Հայտատուն օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում Հանձնաժողով ներկայացրած փաստաթղթերի և տեղեկությունների հավաստիության համար։
18. Հայտատուի ներկայացրած Հայտը մուտքագրվում է Հանձնաժողովում։ Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումը ստուգում է Հայտի ամբողջականությունը, նրանում ընդգրկված փաստաթղթերի ձևակերպման ճշտությունն ու համապատասխանությունը սույն կարգի 15-րդ կետին և №1 - №4 հավելվածներին:
19. (կետն ուժը կորցրել է 31.07.20 N 41-Ն)
20. Այն դեպքերում, երբ Հայտում նշված և սույն կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի առարկա չհանդիսացող ռադիոհաճախականությունները օգտագործվում են կամ նախատեսված են պետական (կառավարական) մարմինների ռադիոսարքավորումների օգտագործման համար, Հանձնաժողովն սկսում է համապատասխան մարմինների հետ համակարգման աշխատանքներ` ռադիոհաճախականությունների օգտագործման պայմաններում լրացուցիչ պայմաններ ամրագրելու նպատակով:
21. Հայտը չի ընդունվում ուսումնասիրության, եթե՝
1) նրանում ընդգրկված փաստաթղթերը չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների, այլ իրավական ակտերի և սույն կարգի պահանջներին.
2) ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
3) Հայտատուն` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսացող Հայտատուն` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը.
4) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում։
(21-րդ կետը փոփ., լրաց. 31.07.20 N 41-Ն)
22. Հանձնաժողովը Հայտի ստուգման բացասական արդյունքի մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին՝ Հայտն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 10 աշխատանքային օրվա ընթացքում: Հայտի ստուգման բացասական արդյունքի դեպքում Հայտը պահպանվում է Հանձնաժողովում:
(22-րդ կետը փոփ. 05.04.21 N 29-Ն)
23. Հայտատուն, Հանձնաժողովի կողմից Հայտի ստուգման արդյունքում հայտնաբերված թերությունները վերացնելուց կամ բացակայող փաստաթղթերը լրացնելուց հետո դրանք ներկայացնում է Հանձնաժողով: Այդ դեպքում Հայտի ստացման օր է համարվում բացակայող կամ ճշտգրտված փաստաթղթերը հանձնաժողովում մուտքագրելու օրը: Դրանից հետո Հայտատուն և Հանձնաժողովն առաջնորդվում են սույն կարգի 18-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերով սահմանված պահանջներով և ժամկետներով:
(23-րդ կետը փոփ. 05.04.21 N 29-Ն)
24. Հայտի ստուգման դրական արդյունքի դեպքում Հանձնաժողովն սկսում է Հայտի քննարկման գործընթացը և կայացնում համապատասխան որոշում` Հայտն ստանալու օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում: Արբանյակային կապի երկրային կայանների (ամրակցված, շարժական), ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ձեռքբերման Հայտ ստանալու դեպքում Հանձնաժողովը կայացնում է համապատասխան որոշում` 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(24-րդ կետը փոփ. 05.04.21 N 29-Ն)
25. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում ռադիոհաճախականությունների օգտագործման և դրանց միջազգային իրավական պաշտպանության ապահովման համար Հեռահաղորդակցության միջազգային միության ռադիոկապի բյուրոյում հատկացվող ռադիոհաճախականությունների գրանցման աշխատանքների իրականացման համար, ինչպես նաև սույն կարգի 20-րդ կետով նախատեսված համակարգման աշխատանքների համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։
26. Հանձնաժողովը կարող է Հայտի քննարկման առնչությամբ Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացություններ (եթե ներկայացված տեղեկատվությունը բավարար չէ որոշում կայացնելու համար), որոնց ներկայացման անհրաժեշտության մասին գրավոր տեղեկացնում է Հայտատուին։ Այդ գործընթացի համար ծախսված ժամանակը չի ներառվում սույն կարգի 24-րդ կետում սահմանված ժամկետում։
27. Հանձնաժողովը Հայտը մերժում է, եթե՝
1) Հայտատուն գտնվում է սնանկության կամ լուծարման գործընթացում.
2) հայտագրված ռադիոհաճախականության կամ ռադիոհաճախականության տիրույթի օգտագործումը կհանգեցնի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանափակ ռեսուրսների անարդյունավետ օգտագործման.
3) Հայտում բերված տեխնիկական ցուցանիշները չեն համապատասխանում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գործող տեխնիկական կանոնակարգերին.
4) Թույլտվություն տալու դեպքում սահմանափակվում է մեկ այլ Թույլտվություն ունեցող անձին տրված իրավունքը կամ կարող է բացասական ազդեցություն ունենալ նրա գործունեության տեխնիկական ցուցանիշների վրա.
5) Հայտատուն չի ներկայացրել Հանձնաժողովի պահանջած լրացուցիչ տեղեկոթյունները և փաստաթղթերը կամ լրացուցիչ փորձաքննության (այդ թվում նաև՝ անկախ փորձագետների ներգրավմամբ) եզրակացությունները, որոնց բացակայությունը հնարավորություն չի տալիս շարունակել Հայտի քննարկումը.
6) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերում կամ տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ, ներկայացված փաստաթղթերը և տեղեկությունները թերի են, կեղծ կամ խեղաթյուրված:
(27-րդ կետը խմբ. 31.07.20 N 41-Ն)
28. Հայտի վերաբերյալ Հանձնաժողովի առարկությունները հաշվի առնելուց հետո, անձը, սույն կարգի 15-րդ կետով սահմանված կարգով, կարող է կրկին Հայտ ներկայացնել Հանձնաժողով։
29. Թույլտվություն տրամադրելու վերաբերյալ դրական որոշում ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, Հանձնաժողովը որոշման պատճենն ուղարկում, իսկ Թույլտվությունը հանձնում է Թույլտվություն ստացած անձին: Մինչև վերջինիս ներկայանալը Թույլտվությունը պահվում է Հանձնաժողովի համապատասխան ստորաբաժանումում:
30. Հայտի մերժման մասին Հանձնաժողովի որոշումը չի կարող ազդեցություն ունենալ անձի հաջորդ Հայտերի քննարկման վրա։
31. Հայտի մերժման դեպքում, որոշումն ընդունելուց հետո՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում, որոշման պատճենն ուղարկվում է Հայտատուին, որում նշվում են մերժման պատճառները:
32. Հանձնաժողովում յուրաքանչյուր Թույլտվություն ունեցող անձի համար վարվում է հաշվառման գործավարություն և կազմվում գործ:
33. Թույլտվություն ստացած անձի ստորագրությամբ Թույլտվության ստացման կտրոնը (սույն կարգի №6 հավելված) պահվում է Հանձնաժողովում։
34. Թույլտվության գործողությունը դադարեցվելու դեպքերում գործը պահվում է Հանձնաժողովում:
35. Թույլտվությունների տրամադրման գործընթացին առնչվող Հանձնաժողովի որոշումները ծանոթանալու նպատակով պետք է մատչելի լինեն ցանկացած շահագրգիռ անձի համար, եթե դրանք չեն պարունակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական, ծառայողական կամ առևտրային գաղտնիքներ:
5. Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգումը
36. Թույլտվությունում ամրագրված ժամկետը երկարաձգելու անհրաժեշտության դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է Թույլտվության գործողության ժամկետի ավարտից առնվազն 15 աշխատանքային օր առաջ Հայտով դիմել Հանձնաժողով:
(36-րդ կետը փոփ. 31.07.20 N 41-Ն)
37. Հայտն իր մեջ պետք է պարունակի Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման համար սահմանված պարտադիր վճարի վճարումը հավաստող փաստաթուղթը, իսկ իրավաբանական անձանց համար` նաև Թույլտվություն ունեցող անձին գրանցող պետական լիազորված մարմնի կողմից տրված` Թույլտվություն ունեցող անձի կանոնադրությունում կատարած փոփոխությունների կամ դրանց բացակայության մասին տեղեկանքը:
38. Հանձնաժողովն իրավունք ունի Հայտատուից պահանջել նաև լրացուցիչ տեղեկատվություն և փաստաթղթեր, որոնց անհրաժեշտության մասին նրան գրավոր տեղեկացնում է։
39. Հայտը մերժվում է, եթե՝
1) Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը թերի են, կեղծ կամ խեղաթյուրված, ներկայացված փաստաթղթերում և տեղեկություններում առկա են անճշտություններ և անհամապատասխանություններ.
2) ներկայացրած փաստաթղթերը չեն համապատասխանում սույն կարգի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին.
3) Հայտատուն իրավասու չէ օգտագործել հայցվող ռադիոհաճախականությունը.
4) առաջին անգամ տրված Թույլտվության գործողության ժամկետի ընթացքում Թույլտվություն ունեցող անձը գործունեությունն իրականացրել է «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի և սույն կարգի էական խախտմամբ.
5) Թույլտվություն ստացած անձը Թույլտվությունում սահմանված ժամկետում տրամադրված ռադիոհաճախականությունը չի օգտագործել.
6) Թույլտվություն ունեցող անձը` օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն, իրավունք չունի օգտագործելու հայցվող ռադիոհաճախականությունը։
(39-րդ կետը փոփ., լրաց. 31.07.20 N 41-Ն)
40. Հանձնաժողովը Թույլտվության գործողության ժամկետի երկարաձգման կամ երկարաձգման մերժման վերաբերյալ որոշում է ընդունում Հայտը ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում:
(40-րդ կետը խմբ. 31.07.20 N 41-Ն)
41. Եթե Հայտը ներկայացվել է Թույլտվության գործողության կասեցման ժամանակահատվածում, ապա այն քննարկվում է միայն կասեցման վերացումից հետո։
6. Ռադիոհաճախականությունների օգտագործման պարտադիր վճարները
42. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը սահմանվում է տարվա համար և ենթակա է վճարման յուրաքանչյուր եռամսյակի համար հավասարաչափ՝ մինչև տվյալ եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ։
43. Ոչ լրիվ եռամսյակի ռադիոհաճախականությունների օգտագործման վճարի չափը հաշվարկվում է ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի համար` եռամսյակի համար սահմանված վճարի և եռամսյակի օրացուցային օրերի թվի քանորդի և ոչ լրիվ եռամսյակում ռադիոհաճախականությունների օգտագործման (Թույլտվության գործողության) օրացուցային օրերի արտադրյալի չափով։
44. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի հաշվարկման ժամանակ տվյալ վճարի մասով ամբողջական թիվ ստանալու համար իրականացվում է վճարման ենթակա գումարի կլորացում: Մինչև 50 լումայի դեպքում գումարը կլորացվում է դեպի փոքրացում, իսկ 50 և ավելի լումայի դեպքում՝ դեպի մեծացում:
45. Ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի գումարի վճարումը սույն կարգով սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում գանձվում է տույժ` ուշացման յուրաքանչյուր օրվա համար պակաս վճարված վճարի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար։
46. Եթե ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարի վճարման ժամանակ վճարողը կոնկրետ չի նշել, թե որ ժամանակաշրջանի պարտավորության մարմանն է այն վերաբերում (նպատակային չէ), ապա առաջնահերթ մարվում են ռադիոհաճախականության պարտադիր վճարի գումարները, այնուհետև՝ տույժերը:
47. Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը (տույժը) հաշվարկվում է մինչև Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման համար դիմումի ներկայացման (Հանձնաժողովում մուտքագրման) օրը (դիմումում ավելի ուշ ժամկետ նշված լինելու դեպքում՝ մինչև այդ օրը), իսկ Հանձնաժողովի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման դեպքում՝ մինչև Թույլտվության գործողությունը դադարեցնելու վերաբերյալ Հանձնաժողովի որոշման ընդունման օրը:
(47-րդ կետը խմբ. 05.04.21 N 29-Ն)
47.1. Պատերազմական գործողությունների արդյունքում Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականությունների օգտագործման փաստացի տարածքի կրճատման կամ տեխնիկական կորուստների պատճառով Թույլտվություն ունեցող անձի նախաձեռնությամբ Թույլտվության գործողության դադարեցման կամ փոփոխման դեպքում ռադիոհաճախականության օգտագործման պարտադիր վճարը (տույժը) հաշվարկվում է մինչև Թույլտվություն ունեցող անձի ռադիոհաճախականությունների օգտագործման փաստացի տարածքի կրճատման կամ տեխնիկական կորուստների հանգեցրած իրադարձությունների ծագման օրը՝ անկախ Հայտի ներկայացման ամսաթվից, իսկ Թույլտվության դադարեցման կամ փոփոխման վերաբերյալ Հանձնաժողովի որոշման գործողությունը տարածվում է այդ օրվանից ծագած իրավահարաբերությունների վրա:
(47.1-ին կետը լրաց. 05.04.21 N 29-Ն)
(6-րդ գլուխը լրաց. 31.07.20 N 41-Ն)
7. Թույլտվության վերաձևակերպումը
48. Թույլտվություն ունեցող անձի վերակազմակերպման կամ նրա անվանման (անվան), կամ գտնվելու վայրի (բնակության վայրի) փոփոխման դեպքում Թույլտվություն ունեցող անձը պարտավոր է այդ փոփոխությունները իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասնհինգօրյա ժամկետում Թույլտվության վերաձևակերպման համար դիմում ներկայացնել Հանձնաժողով՝ կցելով տեղեկություններ պետական գրանցման համարի (պետական հաշվառման համարի) վերաբերյալ: Դիմումները Հանձնաժողովի կողմից բավարարվում կամ մերժվում են ոչ ուշ, քան դիմումն ստանալու օրվանից 10 աշխատանքային օրվա ընթացքում:
49. Թույլտվության վերաձևակերպման դիմումը մերժվում է, եթե՝
1) ներկայացված փաստաթղթերը թերի են կամ չեն համապատասխանում օրենքների, նորմատիվ իրավական ակտերի կամ սույն կարգի պահանջներին,
2) Թույլտվություն ունեցող անձը օրենքի, իսկ իրավաբանական անձ հանդիսանալու դեպքում` նաև իր կանոնադրության համաձայն իրավունք չունի օգտագործելու տրամադրված ռադիոհաճախականությունը:
(7-րդ գլուխը լրաց. 31.07.20 N 41-Ն)
(հավելվածը լրաց., խմբ., փոփ. 31.07.20 N 41-Ն, լրաց., փոփ., խմբ. 05.04.21 N 29-Ն)
|
Աշխատակազմի ղեկավարի
պաշտոնակատար` |
Ն. Արզումանյան |
| |
Հավելված N 1
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ռադիոռելեային կապի գծերի
ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)
_________________________________________________________________________
(1-ին կետը փոփ. 31.07.20 N 41-Ն)
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը_________________________________
3. Հարկ վճարողի հաշվառման համարը_________________________________________
4. Գտնվելու վայրը__________________________________________________________
5. Փոստային հասցեն________________________________________________________
6. Հեռախոս, ֆաքս__________________________________________________________
7. Ռադիոռելեային կապի գծի օգտագործման նպատակը __________________________
8. Ռադիոռելեային կապի գծի անվանումը ______________________________________
9. Ռադիոռելեային կապի գծերի կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական
կոորդինատները և բարձրությունը ծովի մակերևույթից
|
հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Ռադիոռելեային կապի գծի կայանների տեղադրման վայրերը
|
Աշխարհագրական կոորդինատները
|
Բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
|
|
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
կայան 1 |
կայան 2 |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
10. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզիայի համարը և
գործողության ժամկետը (առկայության դեպքում)
_________________________________________________________________________
(լրացվում է` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորված գործունեության դեպքում)
Տեխնիկական տվյալներ
11. Ռադիոռելեային կայանի տեսակը ____________________________________________
(անալոգային, թվային)
12. Ռադիոհաճախականությունների տիրույթը( ՄՀց) ________________________________
13. Պահանջվող ռադիոհաճախականությունները (ՄՀց)______________________________
|
հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Պահանջվող ռադիոհաճախականությունները (հաղորդման) (ՄՀց) |
|
կայան 1 |
կայան 2 |
|
1 |
2 |
3 |
4 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
14. Հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
|
հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը |
Հաղորդչի հզորությունը (Վտ)
|
Ճառագայթման դասը
|
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15. Անտենայի տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, տրամագիծը, ուժեղացման գործակիցը
|
հ/հ |
Ռադիոռելեային կապի գծի հատվածի անվանումը
|
Անտենայի տեսակը
|
Բարձրությունը երկրի մակերևույթից (մ) |
Անտենայի տրամագիծը (մ)
|
ՈՒժեղացման գործակիցը (դԲ) |
|
կայան 1
|
կայան 2
|
կայան
1
|
կայան
2
|
կայան
1
|
կայան
2
|
կայան
1
|
կայան
2
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
10 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16. Ռադիոռելեային կապի կազմակերպման սխեման (նշել կայանների միջև
հեռավորությունները և անտենաների ազիմուտները).
Հայտատու` ____________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_______» __________________20 թվականի
Կ. Տ
(հավելված 1-ը փոփ. 31.07.20 N 41-Ն)
|
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` |
Ն. Արզումանյան |
| |
Հավելված N 2
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
անլար հասանելիության լայնաշերտ ցանցի
ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)
____________________________________________________________________________
(1-ին կետը փոփ. 31.07.20 N 41-Ն)
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը____________________________________
3. Հարկ վճարողի հաշվառման համարը____________________________________________
4. Գտնվելու վայրը_____________________________________________________________
5. Փոստային հասցեն___________________________________________________________
6. Հեռախոս, ֆաքս _____________________________________________________________
7. Ցանցի օգտագործման նպատակը ______________________________________________
8. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզիայի համարը և գործողության ժամկետը (առկայության դեպքում)
____________________________________________________________________________
(լրացվում է` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորված գործունեության դեպքում)
Ընդհանուր տեղեկություններ ցանցի վերաբերյալ
9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական ստանդարտի անվանումը
____________________________________________________________________________
(լրացվում է դրա առկայության դեպքում)
10. Ցանցի կազմակերպման տարածքը ____________________________________________
(շրջան, քաղաք, բնակավայր)
11. Բազային կայանների քանակը _________________________________________________________
Տեխնիկական տվյալներ
12. Ռադիոհաճախականությունների տիրույթը (ՄՀց)________________________________
13. Ցանցի համար պահանջվող ռադիոհաճախականությունների շերտը (ՄՀց)___________
___________________________________________________________________________
14. Բազային կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
|
Բազային կայանի հերթական համարը |
Բազային կայանի տեղադրման վայրը |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի մակերևույթից (մ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
15. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
|
Բազային կայանի հերթական համարը |
Ռադիոհաճա- խականությունը (ՄՀց)
|
Հաղորդչի հզորությունը (Վտ)
|
Ճառագայթման դասը
|
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
16. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
|
Բազային կայանի հերթական համարը |
Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան)
|
Բարձրությունը երկրի մակերևույթից (մ)
|
Ուժեղացման գործակիցը (դԲ)
|
Ճառագայթման ազիմուտը (աստիճան) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու` _____________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«______» __________________20 թվականի
Կ. Տ
(հավելված 2-ը փոփ. 31.07.20 N 41-Ն)
|
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` |
Ն.Արզումանյան |
| |
Հավելված N 3
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
շարժական ռադիոկապի ցանցի
ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)
______________________________________________________________________
(1-ին կետը փոփ. 31.07.20 N 41-Ն)
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը______________________________
3. Հարկ վճարողի հաշվառման համարը _____________________________________
4. Գտնվելու վայրը ______________________________________________________
5. Փոստային հասցեն ____________________________________________________
6. Հեռախոս, ֆաքս ______________________________________________________
7. Ռադիոկապի օգտագործման նպատակը __________________________________
8. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզիայի համարը և գործողության ժամկետը (առկայության դեպքում)
_______________________________________________________________________
(լրացվում է` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորված գործունեության դեպքում)
Ընդհանուր տեղեկություններ ռադիոկապի ցանցի վերաբերյալ
9. Օգտագործվող սարքավորման տեխնիկական ստանդարտի անվանումը
____________________________________________________________________________
(լրացվում է դրա առկայության դեպքում)
10. Ռադիոկապի ցանցի կազմակերպման տարածքը ________________________________
(շրջան, քաղաք, բնակավայր)
11. Բազային (վերահաղորդիչ) կայանների քանակը _________________________________
12. Պլանավորվող բաժանորդային ցանցի ծավալը (բաժանորդների քանակը_____________
Տեխնիկական տվյալներ
13. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց)_________________________________
(ընդունման / հաղորդման)
14. Դուպլեքսային բաժանվածություն (ՄՀց) ________________________________________
15. Ցանցի համար պահանջվող ռադիոհաճախականությունների քանակը _______________
16. Բազային (վերահաղորդիչ) կայանների տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
|
Բազային կայանի հերթական համարը |
Բազային (վերահաղորդիչ) կայանի տեղադրման վայրը (հասցեն) |
Աշխարհագրական կոորդինատները
|
Բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
17. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
|
Բազային կայանի հերթական համարը |
Ռադիոհաճախականությունը (ՄՀց)
|
Հաղորդչի հզորությունը (Վտ)
|
Ճառագայթման դասը
|
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
| |
|
|
|
|
| |
|
|
|
|
18. Անտենաների տեսակը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը
|
Բազային կայանի հերթական համարը |
Անտենայի տեսակը, սեկտորի բացվածքը (աստիճան)
|
Բարձրությունը երկրի մակերևույթից (մ)
|
Ուժեղացման գործակիցը (դԲ)
|
Ճառագայթման ազիմուտը (աստիճան)
|
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
19. Շարժական ռադիոկապի ցանցի շահագործման ընթացքում օգտագործվող ազդականչը՝ _________:
(19-րդ կետը լրաց. 31.07.20 N 41-Ն)
Հայտատու` ___________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_______» __________________20 թվականի
Կ. Տ.
(հավելված 3-ը փոփ., լրաց. 31.07.20 N 41-Ն)
|
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` |
Ն.Արզումանյան |
| |
Հավելված N 4
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր
ամրակցված (շարժական) արբանյակային կապի երկրային
կայանի ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստանալու համար
Ընդհանուր տեղեկություններ
1. Հայտատու (ֆիզիկական անձի դեպքում` անունը, ազգանունը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը, պետական հաշվառման համարը, իրավաբանական անձի դեպքում` անվանումը, պետական գրանցման համարը)
_______________________________________________________________________
(1-ին կետը փոփ. 31.07.20 N 41-Ն)
2. Բանկային հաշվի համարը, բանկի անվանումը_______________________________
3. Հարկ վճարողի հաշվառման համարը ______________________________________
4. Գտնվելու վայրը _______________________________________________________
5. Փոստային հասցեն _____________________________________________________
6. Հեռախոս, ֆաքս _______________________________________________________
7. Կապի կազմակերպման նպատակը _______________________________________
8. Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզիայի համարը և գործողության ժամկետը (առկայության դեպքում)
________________________________________________________________________
(լրացվում է` էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում լիցենզավորված գործունեության դեպքում)
Տեխնիկական տվյալներ
9. Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը, աշխարհագրական կոորդինատները, բարձրությունը ծովի մակերևույթից
|
հ/հ |
Արբանյակային կապի երկրային կայանի տեղադրման վայրը (հասցեն) |
Աշխարհագրական կոորդինատները |
Բարձրությունը ծովի մակերևույթից (մ) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
|
|
|
|
|
|
10. Արբանյակային ցանցի անվանումը և տեղակայման կոորդինատները
|
Արբանյակային ցանցի անվանումը |
Տեղակայման կոորդինատները |
|
1 |
2 |
3 |
|
|
|
|
11. Ռադիոհաճախականությունների շերտերը (ՄՀց) ___________________________________________
(նշվում են հաճախությունների շերտերը հաղորդման/ընդունման)
12. Պահանջվող ռադիոհաճախականությունները, հաղորդչի հզորությունը, ճառագայթման դասը, թվային տեղեկատվության հաղորդման արագությունը
|
Կայանի հերթական համարը
|
Ռադիոհաճախականությունները (ՄՀց)
|
Հաղորդչի հզորությունը (Վտ)
|
Ճառագայթ- ման դասը
|
Տեղեկատվության հաղորդման արագությունը (կԲիթ/վ)
|
|
հաղորդման |
ընդունման |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
|
|
|
|
|
|
|
13. Անտենաների տեսակը, տրամագիծը, բարձրությունը երկրի մակերևույթից, ուժեղացման գործակիցը, ճառագայթման ազիմուտը, տեղի անկյունը
|
Կայանի հերթական համարը
|
Անտենայի տեսակը
|
Տրամա- գիծը (մ)
|
Բարձրությունը երկրի մակերևույ-թից (մ) |
Ուժեղաց- ման գոր- ծակիցը (դԲ)
|
Ճառագայթման ազիմուտը (աստիճան)
|
Տեղի անկյունը (աստիճան) |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
|
|
|
|
|
|
|
|
Հայտատու` _______________________________________________________________
(ստորագրություն, անուն, ազգանուն, պաշտոն)
«_______» __________________20 թվականի
Կ. Տ.
(հավելված 4-ը փոփ. 31.07.20 N 41-Ն)
|
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` |
Ն.Արզումանյան |
| |
Հավելված N 5
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
(հավելված 5-ը ուժը կորցրել է 31.07.20 N 41-Ն)
| |
Հավելված N 6
Հաստատված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային
ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի 2012թ. հունվարի 24-ի N3Ն որոշմամբ |
ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ)
ՍՏԱՑՄԱՆ ԿՏՐՈՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և
տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի
20 __ թվականի __________ «___» -ի №_____ որոշում
Էլեկտրոնային հաղորդակցության կապի տեսակը՝_______________________________
_______________________________________________________________________
Թույլտվության գրանցման ամսաթիվը ________________20__ թ.
Թույլտվության գրանցման համարը № _________
Ստացված էջերի քանակը՝ ________________
Տրված է`
___________________________________________________________________________
(Թույլտվություն ստացող Անձի անվանումը)
___________________________________________________________________________
( հասցեն, հեռախոսը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը )
___________________________________________________________________________
( Թույլտվություն ստացող Անձի անունը, ազգանունը, անձնագրի կամ այն փոխարինող փաստաթղթի սերիան և համարը,
___________________________________________________________________________
ում կողմից և երբ է տրված)
Թույլտվությունը ստացվել է՝
«____»________________20__ թվականի
__________________________________________
(Թույլտվություն ստացողի ստորագրությունը)
|
Աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատար` |
Ն.Արզումանյան |