Համարը 
N 44Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2016.12.26/12(141)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
24.11.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
24.11.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.08.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 31Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի դեկտեմբերի 2-ին

պետական գրանցման համարը 3031688

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«24» նոյեմբերի 2016 թվականի

N 44Ն

ք. Ստեփանակերտ

 

«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ

ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 31Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էներգետիկայի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին, 15-րդ, 16-րդ հոդվածներին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2007 թվականի դեկտեմբերի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» թիվ 23Ն որոշմանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 23-ի N 735-Ն որոշմանը համապատասխան՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից`

1) ամսական մինչև 10 000 խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի սակագինը` 139 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի`

ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝

 

PՋ=212*E,

 

որտեղ՝

PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է.

բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր սպառման դեպքում՝ սույն կետի 1-ին ենթակետով սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 000 խորանարդ մետր և ավելի սպառման դեպքում՝ սույն կետի 4-րդ ենթակետով սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար.

3) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

 

PՎ=212*E,

 

որտեղ`

PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող կազմակերպություններին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

4) ամսական 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին, բացառությամբ սույն կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված սպառողների, վաճառվող յուրաքանչյուր 1000 խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝

 

P=242,1*E,

 

որտեղ`

P-ն 10 000 խորանարդ մետր և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (դրամ/1000 խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը:

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 1-ի ««Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2013 թվականի հունիսի 10-ի N 35Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

 Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ