Համարը 
N 31-Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Չի գործում
Սկզբնաղբյուրը 
ԱՀՊՏ 2020.07.06/17(408)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
30.06.2020
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
30.06.2020
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.08.2020
Ուժը կորցնելու ամսաթիվը 
16.05.2022

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԱՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 44Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

2020 թվականի հունիսի 30-ի

 

«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ

ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 44Ն ՈՐՈՇՈՒՄՆ

ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

N 31-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի «բ» կետը, 15-րդ և 16-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41‑րդ հոդվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 30-ի N 1-Ն որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 23-ի N 735-Ն որոշումն ու «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2020 թվականի հունիսի 3-ի N 202/3-2 գրությամբ ներկայացված հայտը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.

1. Սահմանել «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝

1) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`

ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝

 

PՋ = 224 * E,

որտեղ`

PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,

բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ սույն կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ սույն կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար.

2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`

 

PՎ = 224 * E,

որտեղ`

PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝

ա. սակագինը՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 139 000 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,

բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`

 

P = 255.91 * E,

որտեղ`

P-ն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող՝ յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։

2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի ««Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի օգոստոսի 1-ի N 31Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 44Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի օգոստոսի 1-ից:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

Մ. ՎԻՐԱԲՅԱՆ

       

2020 թվականի հունիսի 30

ք. Ստեփանակերտ