ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
2022 թվականի ապրիլի 15-ի
«ԱՐՑԱԽԳԱԶ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԲՆԱԿԱՆ ԳԱԶԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆԻՍԻ 30-Ի N 31-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 10-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետը, 15-րդ և 16-րդ հոդվածները, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 41‑րդ հոդվածը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2018 թվականի հունվարի 30-ի N 1-Ն որոշումը և հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 23-ի N 735-Ն որոշումն ու «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 2022 թվականի մարտի 22-ի N 195/3-2 գրությամբ ներկայացված հայտը՝ Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝
1) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի`
ա. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման բանաձևը՝ նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝
PՋ = 233,9 * E,
որտեղ`
PՋ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ ժամանակահատվածում վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
E-ն յուրաքանչյուր հաշվետու ամսվան նախորդող ամսվա 25-ին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հրապարակված մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքի մեծությունն է,
բ. սակագինը` ապրիլի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածի համար՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ սույն կետի 3-րդ ենթակետի «ա» պարբերությամբ սահմանված սակագնին հավասար, իսկ ամսական 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ սույն կետի 3-րդ ենթակետի «բ» պարբերությամբ սահմանված բանաձևի համաձայն հաշվարկվող սակագնին հավասար.
2) գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող անձանց վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը`
PՎ = 233,9 * E,
որտեղ`
PՎ-ն գյուղատնտեսության ոլորտում գործունեություն իրականացնող վերամշակող անձանց վաճառվող բնական գազի յուրաքանչյուր հաշվետու ամսվա սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը.
3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող յուրաքանչյուր հազար խորանարդ մետր բնական գազի՝
ա. սակագինը՝ ամսական մինչև 10 000 խորանարդ մետր բնական գազի համար՝ 143 700 ՀՀ դրամ՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը,
բ. յուրաքանչյուր ամսվա սակագնի հաշվարկման հետևյալ բանաձևը՝ 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար`
P = 265,81 * E,
որտեղ`
P-ն սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերով չնախատեսված մյուս սպառողներին վաճառվող՝ յուրաքանչյուր հաշվետու ամսում 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի սակագինն է (ՀՀ դրամ/հազար խորանարդ մետր)՝ ներառյալ ավելացված արժեքի հարկը։
2. Ուժը կորցրած ճանաչել Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2020 թվականի հունիսի 30-ի ««Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի սակագները սահմանելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 24-ի N 44Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 31-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի մայիսի 16-ից:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ |
Գ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի ապրիլի 15
ք. Ստեփանակերտ |
|