ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 620-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը` Արցախի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 25-ի «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության, շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության, հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կանոնադրությունները հաստատելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 620-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագրում՝
ա. «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ» բառերով,
բ. «, ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ» բառերը հանել.
2) որոշման նախաբանից հանել «, Արցախի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 12-ի N 46-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 34-րդ կետին» բառերը.
3) ուժը կորցրած ճանաչել որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը.
4) որոշման 1-ին կետի 1-ին, 2-րդ և 4-րդ ենթակետերում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով.
5) որոշմամբ հաստատված NN1,2,4 հավելվածների վերնագրերում «ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ» բառերը փոխարինել «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ» բառերով.
6) որոշմամբ հաստատված NN 1, 2 հավելվածների 1-ին և 2-րդ կետերում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով.
7) որոշմամբ հաստատված N 4 հավելվածի 1-ին և 3-րդ կետերում «էկոնոմիկայի և արտադրական» բառերը փոխարինել «տարածքային կառավարման և» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |