ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
25 սեպտեմբերի 2015թ. |
N 620-Ն |
ք.Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ, ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԼԵՌՆԱՅԻՆ
ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի
N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ
ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածին, «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ և 73-րդ հոդվածներին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի N 457-Ն որոշմանը համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել`
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունը` համաձայն N 2 հավելվածի.
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը` համաձայն N 3 հավելվածի.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կանոնադրությունը` համաձայն N 4 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 14-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 457-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի II բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«II. Առանձնացված ստորաբաժանումներ
1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչություն
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչություն
3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչություն
4) Հեռահաղորդակցության հանրապետական գործակալություն:»:
3. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2005 թվականի փետրվարի 28-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 61, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 31-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչության կանոնադրությունն ու կառուցվածքը հաստատելու մասին» N 519, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2011 թվականի սեպտեմբերի 27-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի հեռահաղորդակցության հանրապետական գործակալության կանոնադրությունը հաստատելու մասին» N 715-Ն և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 26-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչության կանոնադրությունը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 4-ի N 492-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 62-Ն որոշումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ դրա գործողությունը տարածվում է 2015 թվականի հուլիսի 14-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |
| |
Հավելված N 1
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 620-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էներգետիկայի պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակը և խնդիրն է`
1) մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով և օրենսդրական այլ ակտերով սահմանված անվտանգության նորմերի պահպանման ապահովումը.
2) էներգետիկայի բնագավառի մեջ մտնող համակարգերի հուսալիության և անվտանգության ապահովումը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքներում տեխնիկական ստուգումների կատարում, բայց ոչ հաճախ, քան տարեկան մեկ անգամ`
ա. Էլեկտրաէներգետիկական համակարգում 110 կիլովոլտ և բարձր լարման, գազամատակարարման համակարգում գազի միջին և բարձր ճնշման էներգատեղակայանքներում, համակարգերի հուսալիության և անվտանգության չափանիշների պահպանման նպատակով,
բ. մինչև 110 կիլովոլտ լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 մեգավատտից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման և ցածր ճնշման գազի համակարգերում` էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց մոտ` «Էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված պահանջների, ինչպես նաև պատահարների տարեկան վերլուծության արդյունքներով, էներգատեղակայանքների շահագործումն ու կառավարումն իրականացնող անձանց հետ համատեղ, մարդկանց կյանքի, գույքի և շրջակա միջավայրի` տեխնիկական կանոնակարգերով սահմանված նորմերի կատարումն ապահովելու նպատակով.
2) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող անձանց և սպառողների էներգատեղակայանքների տեխնիկական ստուգումների արդյունքներով, տեխնիկական կանոնակարգերի պահանջների խախտումներ հայտնաբերելիս, ակտ-կարգադրագրերի կազմում, դրանցում նշված պահանջների կատարման վերահսկում և օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման մասին որոշման ընդունում.
3) տեխնիկական ստուգումների հիման վրա, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տալիս է 6 կիլովոլտ և բարձր լարման էլեկտրաէներգետիկական, 5.8 մեգավատտից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման, ինչպես նաև միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություններ՝ թույլատրելով դրանց գործարկումը.
4) էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դեպքում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանված կարգով դրանց մասնագիտական քննության իրականացում` տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումները բացահայտելու և համապատասխան եզրակացություն կազմելու նպատակով.
5) էներգատեղակայանքներում տեխնիկական կանոնակարգերի նորմերի խախտումների վերաբերյալ վիճակագրության վարում և վերլուծության կատարում.
6) նոր տեխնիկական կանոնակարգեր ընդունելու կամ գործող տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
7) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ և նախարարության կանոնադրությամբ սահմանված այլ գործառույթների իրականացում:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն: Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում վերահսկողական գործառույթների իրականացման ու պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին և նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների և գործառույթների իրականացման համար.
2) նախարարին (տեղակալին) ներկայացնում է առաջարկություններ օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.
7) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
8) առաջարկություններ է ներկայացնում նախարարին` աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
9) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
10) էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնող լիցենզավորված անձանց նկատմամբ կիրառված պատասխանատվության միջոցների մասին` դրանց կիրառման օրվանից տասն օրվա ընթացքում տեղեկատվություն է ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով.
11) օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրավասու մարմիններ ներկայացնում է հաղորդում էներգետիկայի բնագավառում և էներգասպառման ոլորտում իրավախախտումներ թույլ տված անձանց` օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկելու մասին.
12) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Իր խնդիրների և գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 2
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 620-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տրանսպորտային տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ տրանսպորտի բնագավառում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ՝ նախարար) ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության ապահովումը.
2) իր իրավասության սահմաններում տարածքային կառավարման մարմինների հետ տրանսպորտի բնագավառում գործունեության համակարգումը.
3) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող տեղեկատվության համակարգումը, վերլուծությունը և կանխատեսումը.
4) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում միջազգային փոխադրումների նկատմամբ վերահսկողության իրականացման միջոցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կողմից կնքված միջազգային համաձայնագրերի պահանջների կատարմանը նպաստելը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) իր իրավասության սահմաններում տրանսպորտի բնագավառին վերաբերող նորմատիվ իրավական ակտերի կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և օտարերկրյա փոխադրողների կողմից միջազգային հաղորդակցությունում փոխադրումների իրականացմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
3) ավտոկայարանային ու երթակարգավարական ծառայությունների կողմից` փոխադրողների և ուղևորների սպասարկմանը ներկայացվող պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում, սպասարկման ու ծառայությունների որակի բարելավման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
4) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գործող օրենսդության պահանջներին համապատասխան` ավտոտրանսպորտով կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրության մրցույթների կազմակերպմանը մասնակցությունը, այդ իրավունքը շահած կազմակերպությունների կողմից ուղևորափոխադրումներին ներկայացվող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
5) իր իրավասության սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության գործադիր իշխանության մարմիններ` տրանսպորտային օրենսդրության պահանջները խախտող սուբյեկտներին պատասխանատվության ենթարկելու, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխման, վթարայնության նվազեցման, տրանսպորտի տեխնիկական շահագործման և բնապահպանական պահանջների կատարման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.
6) սահմանված կարգով լիցենզավորված տրանսպորտային գործունեություն իրականացնողների կողմից լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում վերահսկողության իրականացում.
7) ընդհանուր օգտագործման տրանսպորտում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց առաջացման պատճառների վերլուծություն, անհրաժեշտության դեպքում` համապատասխան պետական մարմինների հետ համատեղ կանխարգելիչ միջոցառումների ձեռնարկում.
8) տրանսպորտի օբյեկտների և դրանց պաշտպանական գոտիների օգտագործման սահմանափակումների և նորմերի, գերատեսչական նորմատիվ ակտերի պահանջների կատարման նկատմամբ իր իրավասության սահմաններում հսկողության իրականացում.
9) տրանսպորտային օրենսդրության պահանջների խախտման համար` օրենքով սահմանված կարգով վարչական տուգանքների կիրառում.
10) ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին գովազդի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջների կատարման, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման նկատմամբ վերահսկողության իրականացում.
11) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան.
12) ավտոմոբիլային տրանսպորտի շարժական կազմի տեխնիկական շահագործման նկատմամբ վերահսկողության իրականացում.
13) ջրային, էլեկտրատրանսպորտային և երկաթուղային տրանսպորտի գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն: Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է նախարարության տրանսպորտի բնագավառում վերահսկողական գործառույթների իրականացման և պատասխանատվության միջոցների կիրառման, ինչպես նաև դրանց` օրենքներին և այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.
7) սահմանում է աշխատանքի բաշխումն իր տեղակալի (տեղակալների) միջև.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում տեսչության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
9) առաջարկություններ է ներկայացնում նախարարին` աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
10) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողի կողմից` «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 3
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 620-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՈՒԿԱՅԻ ԵՎ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուկայի և սպառողների շահերի պաշտպանության պետական տեսչությունը (այսուհետ` տեսչություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որն իրականացնում է օրենքով նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի և դրանցով գործարքների իրականացման, համապատասխանության գնահատման և չափումների միասնականության ապահովման, սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում` հանդես գալով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից:
2. Տեսչությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշմամբ: Տեսչությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը, նախարարի ներկայացմամբ, հաստատում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
3. Տեսչության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
4. Տեսչությունն իր գործունեությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
5. Տեսչությունն օրենքներով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Տեսչությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ ու այլ անհատականացման միջոցներ:
II. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Տեսչության նպատակները և խնդիրներն են`
1) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) անվտանգության ապահովումը.
2) սպառողների իրավունքների պաշտպանությունը.
3) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների խախտումների կանխարգելումը և վերացումը.
4) պետական չափագիտական վերահսկողության ոլորտում չափագիտական կանոնների և նորմերի խախտումների բացահայտումը և դրանց կանխարգելումը և վերացումը, չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը:
III. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Տեսչությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար օրենքով սահմանված կարգով և դեպքերում իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ապրանքն արտադրելու, իրացնելու, պահելու, շահագործելու, փոխադրելու և օգտահանելու, ինչպես նաև ծառայություններ, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների, մատուցելու, աշխատանքներ կատարելու փուլերում տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
2) պետական չափագիտական վերահսկողության ոլորտներում չափման միջոցների արտադրության, տեղակայման, շահագործման, պահպանման և նորոգման, չափումների կատարման մեթոդիկաների, էտալոնների և աշխատանքային չափման միջոցների վիճակի, կիրառման և չափագիտական կանոնների ու նորմերի պահպանման, ինչպես նաև իրացվող փաթեթավորված, չափածրարված ապրանքների նկատմամբ պետական չափագիտական վերահսկողության իրականացում.
3) շուկայում իրականացվող ուսումնասիրությունների և վերլուծությունների հիման վրա ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալները տեղեկատվական բազայում հավաքագրում, մշակում, ամփոփում, հանրության իրազեկում.
4) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) հետ կապված` մարդու կյանքի, առողջության, շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության դիտարկումների (մոնիթորինգ), ուսումնասիրությունների և ստուգումների իրականացնում.
5) սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում վերահսկողության իրավասություններ ունեցող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայտնաբերված ռիսկային ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) վերաբերյալ տվյալների ստացում.
6) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող, ներմուծվող և իրացվող ապրանքների մասին սպառողներին ոչ պատշաճ, ոչ ստույգ և թերի տեղեկատվության նկատմամբ պետական վերահսկողության իրականացում.
7) ոչ պարենային արտադրանքների, ապրանքների (աշխատանքների, ծառայությունների` բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) տեխնիկական կանոնակարգերով և ստանդարտացման նորմատիվ փաստաթղթերով սահմանված պահանջների պահպանման, օրենսդրական չափագիտության, ինչպես նաև սպառողների իրավունքների պաշտպանության բնագավառներում խախտում թույլ տված տնտեսավարող սուբյեկտների նկատմամբ գլխավոր պետական տեսուչի կողմից համապատասխան պատասխանատվության միջոցների, այդ թվում` վարչական պատասխանատվության կիրառում.
8) թանկարժեք մետաղների, թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մասնագիտացված, այդ թվում` մանրածախ առուվաճառքի տարածքներում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգի և հարգադրոշմի համապատասխանության, ինչպես նաև «Թանկարժեք մետաղների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացում.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում տնտեսավարող սուբյեկտներից հաշվետվությունների, տեղեկությունների ընդունում և ամփոփում.
10) սպառողների անորոշ շրջանակի իրավունքների խախտումներին ուղղված ուսումնասիրությունների իրականացում, տվյալների հավաքագրում, դրանց հիման վրա կայացած վերլուծությունների արդյունքների հրապարակում և օրենսդրությամբ վերապահված իրավասությունների շրջանակներում միջոցառումների իրականացում:
IV. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Տեսչությունը կառավարում է նախարարը: Տեսչության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ): Տեսչության անմիջական ղեկավարումն իրականացնում է տեսչության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն: Տեսչության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Տեսչության պետը պատասխանատու է շուկայում ոչ պարենային ապրանքների (աշխատանքների, ծառայությունների, բացառությամբ հանրային սննդի կազմակերպություններում մատուցվող ծառայությունների) համապատասխանության հավաստման և չափումների միասնականության ապահովման բնագավառներում վերահսկողական գործառույթների իրականացման, սպառողների իրավունքների պաշտպանության, տեսչության աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև դրանց` օրենքներին ու այլ իրավական ակտերին համապատասխանության համար:
11. Տեսչության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեսչության գործունեությունը համակարգող նախարարի համապատասխան տեղակալին (այսուհետ՝ տեղակալ), իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
12. Տեսչության պետը`
1) ղեկավարում է տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների ու խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում նախարարին կամ նրա տեղակալին.
3) արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ ու հանձնարարագրեր, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, նախարարության և տեսչության անունից, ինչպես նաև տալիս է տեսչության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ տեսչության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն տեսչության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումն ու արդյունքների մասին տեղեկացնում է նախարարին կամ նրա տեղակալին.
7) նախարարի հաստատմանն է ներկայացնում տեսչության կողմից շուկայի վերահսկողության ծրագրերը.
8) առաջարկություններ է ներկայացնում նախարարին` աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
9) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների, սպառողների պաշտպանության և այլ հասարակական կազմակերպությունների հետ.
10) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
13. Տեսչության պետի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում հարցը կարգավորվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։
V. ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
14. Օրենքներով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ տեսչությանը վերապահված լիազորությունների լիարժեք ու արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
15. Իր առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
16. Տեսչության վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |
| |
Հավելված N 4
Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության կառավարության
2015 թվականի սեպտեմբերի 25-ի N 620-Ն որոշման |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` նախարարություն) աշխատակազմի հեռահաղորդակցության հանրապետական գործակալությունը (այսուհետ` գործակալություն) նախարարության աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում է, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում, մատուցում է ծառայություններ կապի, հեռահաղորդակցության բնագավառում:
2. Գործակալությունն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության (այսուհետ` հիմնադիր) որոշմամբ:
3. Գործակալությունը գործում է իր կանոնադրությանը համաձայն, որը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի (այսուհետ` նախարար) ներկայացմամբ հաստատում է հիմնադիրը:
4. Գործակալության լիազորությունները սահմանվում են օրենքներով, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, հիմնադրի որոշումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
5. Գործակալությունն օրենքով կամ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում իրավունք ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետութան անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
6. Գործակալությունն ունի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
II. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
7. Գործակալության նպատակները և խնդիրներն են`
1) ռադիոեթերի մոնիթորինգի և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումների անցկացումը.
2) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների տեղորոշումը.
3) էլեկտրամագնիսական իրավիճակների չափումների հաշվարկների իրականացումը,
4) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների տեխնիկական զննումների իրականացումը.
5) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների փորձաքննության անցկացումը.
6) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականությամբ սարքավորումների տեղադրման վայրերում շինարարական աշխատանքների տեխնիկական նորմերի համապատասխանության ընդունումը.
7) եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման աշխատանքների իրականացումը.
8) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի կազմումը և այն իրավասու մարմնին ներկայացնելը.
9) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հաճախականությունների տեխնիկական հսկողությունը.
10) Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը հատկացված արբանյակային դիրքերի և կից հատկացված ու պլանավորվող հաճախականային շերտերի և կապուղիների միջազգային կոորդինացման և գրանցման աշխատանքների կատարումը.
11) միջազգային շտեմարանում նոր հաճախականային հատկացումների վերաբերյալ նյութերի մշակումը, պլանավորումը և համեմատականների անցկացումը` հետագա միջազգային շտեմարանում գրանցման համար:
III. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
8. Գործակալությունն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`
1) ռադիոէլեկտրոնային միջոցների և բարձր հաճախականության սարքավորումների բոլոր տեսակի չափումների ու փորձաքննության իրականացումը.
2) ռադիոեթերի մոնիթորինգի և ազդանշանների տեխնիկական պարամետրերի չափումների իրականացումը.
3) եթերի խանգարման աղբյուրների հայտնաբերման և վերացման աշխատանքների իրականացումը.
4) հատկացված հաճախականությունների պլանային չափումների իրականացումը.
5) կապի և ռադիոէլեկտրոնիկայի բնագավառում խորհրդատվական ծառայությունների մատուցումը:
IV. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
9. Գործակալությունը կառավարում է նախարարը: Գործակալության գործունեությունը համակարգում է նախարարի համապատասխան տեղակալը (այսուհետ` տեղակալ): Գործակալության անմիջական ղեկավարումն իրականացնում է գործակալության պետը, որը պաշտոնի նշանակվում և պաշտոնից ազատվում է «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գոծակալության պետն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
10. Գործակալության պետն` իր գործունեության ընթացքում, առաջնորդվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով, նախարարության կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ, ինչպես նաև այլ իրավական ակտերով և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով:
11. Գործակալության պետը պատասխանատու է կապի և տեղեկատվայնացման բնագավառներում մատուցվող ծառայությունների որակի, ինչպես նաև դրանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի համապատասխանության համար:
12. Գործակալության պետը հաշվետու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետին, նախարարին, տեղակալին, իսկ քաղաքացիական ծառայության մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում` նաև նախարարության աշխատակազմի ղեկավարին:
13. Գործակալության պետը`
1) ղեկավարում է գործակալության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է գործակալության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) առաջարկություններ է ներկայացնում օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառի, նպատակների և խնդիրների վերաբերյալ նախարարին կամ նրա տեղակալին.
3) իր իրավասության սահմաններում արձակում է կարգադրություններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և գործակալության անունից, ինչպես նաև տալիս է գործակալության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
4) իր իրավասության սահմաններում նախարարության աշխատակազմի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ` գործակալության աշխատողների նկատմամբ խրախուսանքի կամ կարգապահական տույժի միջոցների կիրառման վերաբերյալ.
5) նախարարին կամ նրա տեղակալին պարբերաբար ներկայացնում է տեղեկատվություն` գործակալության կողմից իրականացվող աշխատանքների ընթացքի մասին.
6) ապահովում է նախարարի հրամանների և ցուցումների, ինչպես նաև նախարարի տեղակալի ցուցումների, հանձնարարականների ու առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում նախարարին կամ նրա տեղակալին.
7) սահմանում է աշխատանքի բաշխումն իր ենթակաների միջև.
8) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գործակալության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների ղեկավարների` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.
9) առաջարկություններ է ներկայացնում նախարարին` աշխատողների թվի, ինչպես նաև խորհրդակցական մարմիններ ստեղծելու մասին.
10) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
11) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:
14. Գործակալության պետի բացակայության դեպքում այդ պաշտոնը զբաղեցնում է տվյալ պաշտոնի անձնագրով նախատեսված` փոխարինող քաղաքացիական ծառայողը` «Քաղաքացիական ծառայության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
V. ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
15. Օրենքով, այլ իրավական ակտերով, նախարարության և սույն կանոնադրությամբ գործակալությանը վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունն ապահովում է նախարարության աշխատակազմը:
16. Իր խնդիրների ու գործառույթների իրականացման ապահովման նպատակով կարող են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գործակալության ենթակայությանը հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ:
17. Գործակալության վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ |
Լ. ԳՐԻԳՈՐՅԱՆ |