| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից «26» մայիսի 2009թ.
Պետական գրանցման համարը 3030976 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«18» մայիսի 2009թ. |
Թիվ 42Ն |
ք. Ստեփանակերտ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը և 28-րդ հոդվածի 2-րդ մասը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերի սակագները` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման հավելվածով սահմանված սակագներն ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունիսի 1-ից:
| |
Հավելված
Սահմանված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2009թ. մայիսի 18-ի թիվ 42Ն որոշմամբ |
ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ
ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
|
Հ/Հ |
Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց
կատարած զանգեր |
Սակագինը`
դրամ/մեկ րոպեի համար
(ներառյալ ԱԱՀ) |
|
1. |
Զանգեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բջջային ցանց |
26 |
|
2. |
Զանգեր Հայաստանի Հանրապետության բջջային ցանց |
36 |
(Հավելվածը խմբ. 09.12.10 թիվ 72Ն, լրաց. 26.08.11 N 92 Ն, խմբ. 22.12.16 N 60Ն)