Համարը 
N 60Ն
Տեսակը 
Հիմնական
Տիպը 
Որոշում
Կարգավիճակը 
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուրը 
ԼՂՀԳՆԱՏ 2017.01.30/01(142)
Ընդունման վայրը 
Ստեփանակերտ
Ընդունող մարմինը 
ԼՂՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողով
Ընդունման ամսաթիվը 
22.12.2016
Ստորագրող մարմինը 
Նախագահ
Ստորագրման ամսաթիվը 
22.12.2016
Վավերացնող մարմինը 
Վավերացման ամսաթիվը 
Ուժի մեջ մտնելու ամսաթիվը 
01.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվը 
01.01.2020

Փոփոխողներ և ինկորպորացիաներ

ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԼՂՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 42Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 72Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Գրանցված է

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

արդարադատության նախարարության կողմից

2016 թվականի դեկտեմբերի 30-ին

պետական գրանցման համարը 3031697

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«22» դեկտեմբերի 2016 թվականի

N 60Ն

ք. Ստեփանակերտ

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ

18-Ի ԹԻՎ 42Ն ԵՎ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 72Ն

ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետին, 27-րդ հոդվածի 1-ին մասին, 28-րդ հոդվածի 2-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 18-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերի սակագները սահմանելու մասին» թիվ 42Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N1-ի:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2010 թվականի դեկտեմբերի 9-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց կատարած զանգերի սակագները սահմանելու, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 18-ի թիվ 42Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 72Ն որոշման հավելված թիվ 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելված N 2-ի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի փետրվարի 1-ից:

 

 

ՆԱԽԱԳԱՀ

Հ. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

 

 

Հավելված N 1

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 60Ն որոշման

 

 

«Հավելված

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2009 թվականի մայիսի 18-ի թիվ 42Ն որոշմամբ

 

ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ

ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

Հ/Հ

Անշարժ ցանցից դեպի բջջային ցանց

կատարած զանգեր

Սակագինը`

դրամ/մեկ րոպեի համար

(ներառյալ ԱԱՀ)

1.

Զանգեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բջջային ցանց

26

2.

Զանգեր Հայաստանի Հանրապետության բջջային ցանց

36

 »:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ

 

 

 

Հավելված N 2

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային

ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2016 թվականի դեկտեմբերի 22-ի N 60Ն որոշման

 

 

«Հավելված N 1

Սահմանված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության

հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը

կարգավորող պետական հանձնաժողովի

2010 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 72Ն որոշմամբ

 

ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ

ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ

 

Հ/Հ

Անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց

կատարած զանգեր

Սակագինը`

դրամ/մեկ րոպեի համար

(ներառյալ ԱԱՀ)

1.

Զանգեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ ցանց (միջշրջանային)

18

2.

Զանգեր Հայաստանի Հանրապետության անշարժ ցանց

22

 »:

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ

ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ

 Հ. ԹՈՐՈՍՅԱՆ