| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«17» դեկտեմբերի 2010թ.
պետական գրանցման համարը 30310121 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
|
«09» դեկտեմբերի 2010 թվականի |
Թիվ 72Ն |
ք. Ստեփանակերտ
«ՂԱՐԱԲԱՂ ՏԵԼԵԿՈՄ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ
ԴԵՊԻ ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ,
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի ԹԻՎ 42Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը, 27-րդ հոդվածի 1-ին մասը, 28-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովը ո ր ո շ ու մ է.
1. Սահմանել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց կատարած զանգերի սակագները` համաձայն թիվ 1 հավելվածի:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության hանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի 2009 թվականի մայիսի 18-ի ««Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մատուցվող անշարժ ցանցից դեպի բջջային ցանց կատարած զանգերի սակագները սահմանելու մասին» թիվ 42Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն թիվ 2 հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2010 թվականի դեկտեմբերի 13-ից:
|
Հավելված թիվ 1
Սահմանված է ԼՂՀ հանրային ծառայությունները և
տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2010թ. դեկտեմբերի 9-ի թիվ 72Ն որոշմամբ |
ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑ ԿԱՏԱՐԱԾ
ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
|
Հ/Հ |
Անշարժ ցանցից դեպի անշարժ ցանց
կատարած զանգեր |
Սակագինը`
դրամ/մեկ րոպեի համար
(ներառյալ ԱԱՀ) |
|
1. |
Զանգեր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անշարժ ցանց (միջշրջանային) |
18 |
|
2. |
Զանգեր Հայաստանի Հանրապետության անշարժ ցանց |
22 |
(Հավելված թիվ 1-ը խմբ. 22.12.16 N 60Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ |
|
Հավելված թիվ 2
ԼՂՀ հանրային ծառայությունները և
տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2010թ. դեկտեմբերի 9-ի թիվ 72Ն որոշման
«Հավելված
Սահմանված է ԼՂՀ հանրային ծառայությունները
և տնտեսական մրցակցությունը կարգավորող
պետական հանձնաժողովի
2009թ. մայիսի 18-ի թիվ 42Ն որոշմամբ |
ԱՆՇԱՐԺ ՑԱՆՑԻՑ ԴԵՊԻ ԲՋՋԱՅԻՆ ՑԱՆՑ
ԿԱՏԱՐԱԾ ԶԱՆԳԵՐԻ ՍԱԿԱԳՆԵՐԸ
|
Հ/Հ |
Անշարժ ցանցից դեպի բջջային
ցանց կատարած զանգեր |
Սակագինը`
դրամ/մեկ րոպեի համար (ներառյալ ԱԱՀ) |
|
2010 թվականի
դեկտեմբերի 13-ից
մինչև 2011 թվականի
հուլիսի 1-ը |
2011 թվականի
հուլիսի 1-ից
հետո |
|
1. |
Զանգեր Լեռնային Ղարաբաղի
Հանրապետության բջջային
ցանց |
38 |
33 |
|
2. |
Զանգեր Հայաստանի
Հանրապետության բջջային
ցանց |
45 |
39,99 | |
|
»: |
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՊԵՏԱԿԱՆ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Վ. ԱՌԱՔԵԼՅԱՆ |