| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2017 թվականի մարտի 10-ին
Պետական գրանցման համարը 1051720 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
23 փետրվարի 2017թ. |
N 40-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ
ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 167-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածին համապատասխան`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի հուլիսի 19-ի «Ուսումնական հաստատության ուսուցչի (դաստիարակի) թափուր տեղի համար անցկացվող մրցույթի օրինակելի կարգը հաստատելու և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հոկտեմբերի 29-ի N 138-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 167-Ն հրամանով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`
1) 49-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«49. Հանձնաժողովի նախագահը մրցույթի բանավոր փուլ անցած բոլոր մասնակիցներին հրավիրում է քննասենյակ: Ցանկացողները կարող են մնալ քննասենյակում ու հետևել բանավոր փուլի ընթացքին մինչև բանավոր փուլի ավարտը: Բանավոր փուլի ժամանակ մասնակիցը վիճակահանությամբ բանավոր առաջադրանքների հարցաշարից ընտրում է ութ հարց, որից չորսը՝ զուտ առարկայական-մասնագիտական:».
2) 53-րդ կետից հանել «, և հարակից հարցերի գերակշիռ մասին (այդպիսիք լինելու դեպքում): Հանձնաժողովի անդամները կարող են մասնակցին ուղղել մինչև երեք հարակից հարց» բառերը.
3) 57-րդ, 58-րդ և 65-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ ՝
«57. Յուրաքանչյուր մասնակցի համար հարցազրույցն ավարտելուց հետո լրացվում է անհատական թերթիկը (Ձև3):»
«58. Հանձնաժողովի նախագահը բարձրաձայն բոլոր մասնակիցներին հայտարարում է բանավոր փուլի արդյունքները և եզրակացությունը, ինչն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից:»
«65. Ամփոփիչ արձանագրությանը կցվում են՝
1) անհատական թերթիկները.
2) հանձնաժողովի անդամների հատուկ կարծիք(ներ)ը (առկայության դեպքում):».
4) 25-րդ, 59-րդ, 60-րդ և 61-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
5) 64-րդ կետում`
ա. 8-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«8) բանավոր փուլի մասնակիցների ցուցակը և «ճիշտ» պատասխանների քանակը»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին ենթակետ՝
«8.1) մրցույթի գրավոր և բանավոր փուլերն հաջողությամբ հաղթահարած մասնակիցների անվանացանկը և երկու փուլերի արդյունքում հավաքած ընդհանուր միավորները (գրավոր փուլի միավորին՝ ավելացրած բանավոր փուլի ճիշտ պատասխանների քանակը)».
6) Ձև 2-ը և Ձև 3-ը շարադրել նոր խմբագրությամբ`
Ամփոփիչ արձանագրություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության _____________________________________________
շրջանի (Ստեփանակերտ քաղաքի)__________________________________________________
_____________________________________________________________________________
(ուսումնական հաստատության լրիվ անվանումը, ըստ կրթական ծրագրերի աստիճանի) ուսուցչի
թափուր աշխատատեղի (լրացվում է մասնագիտության անվանումը)
____________________________________________համար հայտարարված մրցույթի.
1. Թափուր աշխատատեղի քանակը_________________________________________________
2. Մրցույթին մասնակցելու համար դիմած անձանց թիվը_________________________________
3. Մրցույթին թույլատրված մասնակիցների թիվը_______________________________________
4. Գրավոր փուլի ձևը____________________________________________________________
5. Գրավոր արդյունքը (մասնակիցների անուն, ազգանունը, հավաքած միավորները կամ բալերը)
1)
2)
3)
6. Բանավոր փուլի մասնակիցների ցուցակը և «ճիշտ» պատասխանների քանակը:
1)
2)
3)
7. Մրցույթի գրավոր և բանավոր փուլերն հաջողությամբ հաղթահարած մասնակիցների անվանացանկը և երկու փուլերի արդյունքում հավաքած ընդհանուր միավորները (գրավոր փուլի միավորին՝ ավելացրած բանավոր փուլի ճիշտ պատասխանների քանակը)
1)
2)
3)
8. Հանձնաժողվի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը՝
1) Հանձնաժողվի նախագահ՝___________________________________________________
2) Հանձնաժողվի անդամ՝______________________________________________________
3) Հանձնաժողվի անդամ՝______________________________________________________
4) Հանձնաժողվի անդամ՝______________________________________________________
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ_______________________________________________
Անհատական թերթիկ
1. Հանրակրթական ուսումնական հաստատության անվանումը_________________________
2. Առարկան_______________________________________________________________
3. Մասնակցի անուն, ազգանունը________________________________________________
4. Տոմսի համարը____________________________________________________________
5. Հարցերի գնահատականները («ճիշտ» կամ «սխալ»)
Մասնագիտական՝
1)_________________________________________________________________________
2)_________________________________________________________________________
3)_________________________________________________________________________
4)_________________________________________________________________________
Ընդհանուր՝
5)_________________________________________________________________________
6)_________________________________________________________________________
7)_________________________________________________________________________
8)_________________________________________________________________________
6. Ընդամենը հավաքած «ճիշտ» պատասխանների քանակը _____________________________
7. Եզրակացություն՝ ___________________________________________________________
(Հաղթահարել է բանավոր փուլը, չի հաղթահարել)
8. Հանձնաժողվի անդամների անունը, ազգանունը և ստորագրությունը
1) Հանձնաժողվի նախագահ՝____________________________________________________
2) Հանձնաժողվի անդամ՝_______________________________________________________
3) Հանձնաժողվի անդամ՝_______________________________________________________
4) Հանձնաժողվի անդամ՝_______________________________________________________
9. Մասնակցի ստորագրությունը՝__________________________________________________
Քարտուղար__________________________________________________________________ »:
2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարության աշխատակազմի ընդհանուր բաժնին՝ սույն հրամանը սահմանված կարգով ներկայացնել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կրթության, գիտության և սպորտի նախարարի տեղակալ՝ Մ. Համբարձումյանին:
4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: