ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ք. Ստեփանակերտ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ
ՄԱՐՏԻ 3-Ի N 199-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝ Արցախի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Արցախի Հանրապետության կառավարության 2022 թվականի մարտի 3-ի «Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ֆիզիկական և (կամ) իրավաբանական անձանց կողմից գույքն օգտագործման տրամադրելու հատուկ կարգը և պայմանները սահմանելու և Արցախի Հանրապետության կառավարության 2021 թվականի մարտի 4-ի N 193-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 199-Ն որոշմամբ սահմանված կարգի՝
1) 16-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 16.1-ին կետ՝
«16.1. Վարձակալի համապատասխան եզրակացության հիման վրա՝ միևնույն անշարժ գույքի նկատմամբ վարձատուի հետ կարող է կնքվել երկու և ավելի վարձակալության պայմանագրեր, եթե տվյալ անշարժ գույքի յուրաքանչյուր վարձակալվող տարածքի պայմանները համապատասխանում են սույն կարգով սահմանված կացարանի պայմաններին:».
2) 17-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 17.1-ին կետ՝
«17.1. Փոխատուի և փոխառուի միջև չի կարող կնքվել անհատույց օգտագործման պայմանագիր, եթե վերջինս վարձատուի հետ գտնվում է մերձավոր ազգակցական (ուղիղ վերընթաց ու վայրընթաց ազգականների՝ ծնողների ու զավակների, պապի, տատի ու թոռների) կապի մեջ։»։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
«Հաստատում եմ» |
|
| |
|
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ |
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ |