| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
«14» օգոստոսի 2017 թվականին
Պետական գրանցման համարը 1111762 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«04» օգոստոսի 2017թ. |
N 256-Ն |
ք. Ստեփանակերտ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ
ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ
ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածին համապատասխան
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Սահմանել սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը և լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
ֆինանսների նախարարի 2017 թվականի
օգոստոսի 4-ի N 256-Ն հրամանի |
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ
ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ
ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ԿԱՌԱՎԱՐՉԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|
Անհատ ձեռնարկատիրոջ անունը, ազգանունը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՊԱՐՏԱՊԱՆԻ ՏՎՅԱԼՆԵՐԸ |
|
Կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ անունը,ազգանունը |
|
|
Հարկ վճարողի հաշվառման համարը |
|
|
|
|
|
|
|
|
|
Կազմակերպության գտնվելու վայրի (անհատ ձեռնարկատիրոջ բնակության վայրի) հասցեն |
|
|
ՊԱՐՏԱՊԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ |
|
1. Պարտապանի գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը |
2. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները (դրամ) |
3. Անուղղակի հարկային պարտավորությունները (դրամ) |
|
4.Ակցիզային
հարկ |
5.Ավելացված արժեքի հարկ |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
6. Ընդամենը |
|
|
|
|
7. Պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները |
8. Հարկային և այլ պարտադիր վճարների պարտավորությունները (դրամ) |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
9. Ընդամենը |
|
|
Տեղեկությունը ներկայացնող
Սնանկության գործով կառավարիչ` ___________________________
Ստորագրություն |
Ընդունման ամսաթիվը, ամիսը,տարեթիվը __________________________________ |
ԿԱՐԳ
ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ
ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների տեղեկատվությունը (այսուհետ` տեղեկատվություն) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Սնանկության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 50-րդ և «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածներին համապատասխան:
2. Սնանկության գործերով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում (չի ներառում գործունեության վերսկսման և առողջացման ծրագրի ժամանակահատվածները) լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջացնող գործարքների համար, միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից ընդունվելու (չառարկվելու) դեպքում` կառավարչի կողմից հաստատվելուց հետո 10-օրյա ժամկետում, իսկ միջանկյալ բաշխման ծրագիրը պարտատերերի կողմից չընդունվելու (առարկվելու) դեպքում` դատարանի կողմից հաստատվելուց հետո 5-օրյա ժամկետում:
3. Տեղեկատվությունը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տեղեկատվությունն առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում սնանկության վարույթի պարտապան հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային մարմին: Հարկային մարմնի կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է:
4. Տեղեկատվության 1-ին սյունակում լրացվում է հրապարակային սակարկություններով կամ ուղղակի գործարքով գույքի վաճառքի (օտարման) ամսաթիվը, ամիսը, տարեթիվը:
5. Տեղեկատվության 2-րդ սյունակում լրացվում է պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքից ստացված (փոխհատուցված) միջոցների ընդհանուր գումարը, որը փոխանցվել է պարտապանի սնանկության հաշվին:
6. Տեղեկատվության 3-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքի (օտարման) յուրաքանչյուր գործարքի գծով օրենքով սահմանված կարգով հաշվարկված անուղղակի հարկային պարտավորությունները, 4-րդ սյունակում ակցիզային հարկի մասով` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար, իսկ 5-րդ սյունակում` ավելացված արժեքի հարկի մասով:
7. Տեղեկատվության 6-րդ տողի համապատասխան վանդակներում լրացվում են 4-րդ և 5-րդ սյունակների տողերի հանրագումարները:
8. Տեղեկատվության 7-րդ սյունակում լրացվում են պարտապանի գույքի վաճառքից (օտարումից), կառավարումից և տնօրինումից օրենքով սահմանված կարգով առաջացող լրացուցիչ այլ հարկերի և պարտադիր վճարների տեսակները, իսկ 8-րդ սյունակում՝ պարտավորությունների համապատասխան գումարները:
9. Տեղեկատվության 9-րդ տողում լրացվում են 6-րդ տողի վանդակների և 8-րդ սյունակի տողերի հանրագումարը:
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
|
|
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ |
|
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Հ. ԱԼԵՔՍԱՆՅԱՆ |