ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ
ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
2022 թվականի հուլիսի 18-ի
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի N 256-Ն
ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
N 94-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարի 2017 թվականի օգոստոսի 4-ի «Սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվության ձևը և լրացման կարգը սահմանելու մասին» N 256-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունները.
1) հրամանի՝
ա. վերնագրից հանել «ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ» բառերը,
բ. նախաբանը շարադրել նոր խմբագրությամբ.
«Հիմք ընդունելով «Հարկերի մասին» օրենքի 19-րդ հոդվածը՝»,
գ. 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«1. Սահմանել, որ`
1) «Հարկերի մասին» օրենքի 19-րդ հոդվածին և «Սնանկության մասին» օրենքի 50-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետին համապատասխան` սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը պարտապանի անունից հարկային մարմին է ներկայացվում սնանկության գործով կառավարչի կողմից` Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ձևով,
2) սնանկության գործով կառավարչի կողմից պարտապանի անունից տեղեկատվությունը ներկայացվում է բացառապես պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում՝ յուրաքանչյուր հարկի և (կամ) վճարի մասով լրացուցիչ հարկային պարտավորության առաջացման հաշվետու ժամանակաշրջանի համար` տվյալ հաշվետու ժամանակաշրջանի Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունների, հաշվարկների, այլ փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետում, ընդ որում՝ պարտապանի գործունեության կասեցման ժամանակահատվածում սնանկության գործով կառավարիչը ներկայացնում է նաև կասեցման ժամանակահատվածին նախորդող հաշվետու ժամանակաշրջանների համար լրացուցիչ հարկային պարտավորությունների առաջացման մասով ներկայացման ենթակա, սակայն չներկայացված Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, հաշվարկները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները,
3) սնանկության վարույթի ընթացքում հարկային և այլ պարտադիր վճարների գծով լրացուցիչ առաջացած պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը սնանկության գործով կառավարիչը էլեկտրոնային եղանակով ներկայացնում է պարտապանի կողմից սնանկության գործով կառավարչին հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում Արցախի Հանրապետության հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ, այլ փաստաթղթեր և տեղեկություններ ներկայացնելու լիազորություն շնորհելու միջոցով:»,
2) հրամանով սահմանված հավելվածն ուժը կորցրած ճանաչել:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող տեղեկատվության վրա: Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ն ընկած հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող՝ սնանկության գործերով կառավարչի կողմից չներկայացված տեղեկատվությունը կարող է ներկայացվել սույն հրամանով սահմանված ձևով:
|
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ
ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ |
Ա. ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ |
| |
|
|
2022 թվականի հուլիսի 18
ք. Ստեփանակերտ |
|
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 հուլիսի 2022 թվական: