| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29-ին դեկտեմբերի 2017թ.
Պետական գրանցման համարը 1121776 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» դեկտեմբերի 2017թ. |
N 10-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ
22-Ի N 09-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը`
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի 2012 թվականի փետրվարի 22-ի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային և ներքին օդանավակայանների աերոդրոմների սերտիֆիկացման կարգը հաստատելու մասին» N 09-Ն հրամանով հաստատված՝
1) կարգի 4-րդ կետի
ա. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն) պետի» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի (այսուհետ՝ Նախարար)» բառերով,
բ. 1-ին ենթակետում «Վարչություն» բառը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություն (այսուհետ՝ նախարարություն)» բառերով.
2) կարգում «Վարչության պետ» բառերը դրանց համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Նախարար» բառով իր համապատասխան հոլովաձևերով.
3) կարգում «Վարչություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Նախարարություն» բառով իր համապատասխան հոլովաձևերով.
4) կարգի 3-րդ և 4-րդ ենթահավելվածները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածներ NN 1-ի և 2-ի:
2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Թովմասյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
| |
Հավելված N 1
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի
և արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2017թ. դեկտեմբերի 22-ի N 10-Ն հրամանի |
| |
«Ենթահավելված 3
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
միջազգային և ներքին օդանավակայանների
աերոդրոմների սերտիֆիկացման կարգի |
Պ Ա Ր Տ Ա Վ Ո Ր Ա Գ Ի Ր
Սույնով հաստատում եմ, որ _______________________________ աերոդրոմի և այնտեղ
(օդանավակայանի /աերոդրոմի անվանումը)
տեղադրված ու շահագործվող համակարգերի ցուցանիշները համապատասխանում են միջազգային ստանդարտներով սահմանված չափանիշերին և
ՊԱՐՏԱՎՈՐՎՈՒՄ ԵՄ՝
1. Աերոդրոմը և այնտեղ տեղադրված ու շահագործվող համակարգերը պահպանել և շահագործել միջազգային ստանդարտներով սահմանված և «Աերոդրոմի ձեռնարկում» ներկայացված չափանիշներին համաձայն:
2. Ապահովել Աերոդրոմի և այնտեղ տեղադրված ու շահագործվող համակարգերի փաստացի և աերոնավիգացիոն տեղեկագրում հրապարակված ցուցանիշների համապատասխանությունը:
3. Աերոդրոմի և այնտեղ տեղադրված ու շահագործվող համակարգերի փաստացի ցուցանիշների և միջազգային ստանդարտներով սահմանված ու «Աերոդրոմի ձեռնարկում» ներկայացված չափանիշների միջև անհամապատասխանության դեպքում, թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով կիրառել անհրաժեշտ սահմանափակումներ և այդ մասին տեղեկացնել Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարությանը:
________________________________________________________________________________
(պարտավորագիրը ներկայացնողի պաշտոնը)
________________________________________________________________________________
(պարտավորագիրը ներկայացնողի Ա.Ա.)
_______________________________________________________________________________»:
Կ.Տ.(պարտավորագիրը ներկայացնողի ստորագրությունը)
|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |
| |
Հավելված N 2
Արցախի Հանրապետության էկոնոմիկայի
և արտադրական ենթակառուցվածքների նախարարի
2017թ. դեկտեմբերի 22-ի N 10-Ն հրամանի |
| |
«Ենթահավելված 4
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
միջազգային և ներքին օդանավակայանների
աերոդրոմների սերտիֆիկացման կարգի |

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
РЕСПУБЛИКА АРЦАХА МИНИСТЕРСТВО
ЭКОНОМИКИ И ПРОИЗВОДСТВЕННЫХ
ИНФРАСТРУКТУР |
|
REPUBLIC OF ARTSAKH
MINISTRY OF ECONOMY AND
INDUSTRIAL INFRASTRUCTURES |
ԱԵՐՈԴՐՈՄԻ ՍԵՐՏԻՖԻԿԱՏ N___
СЕРТИФИКАТ АЭРОДРОМА N___ CERTIFICATE OF AERODROME N___
Սույնով հավաստիացվում է, որ
Настоящим удостоверяется, что

|
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Է. ՎԱՐԴԱՆՅԱՆ |