| |
Գրանցված է
Արցախի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
29-ին դեկտեմբերի 2017թ.
Պետական գրանցման համարը 1121778 |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ
ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» դեկտեմբերի 2017թ. |
N 12-Ն |
ք. Ստեփանակերտ
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 04-Ն ՀՐԱՄԱՆԻ ՄԵՋ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 71-րդ հոդվածի 5-րդ մասը՝
Հ Ր Ա Մ Ա Յ Ո Ւ Մ Ե Մ՝
1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության պետի 2012 թվականի հունվարի 31-ի «Oդային երթևեկության կառավարման կարգավարների ուսուցման և ատեստավորման կարգը հաստատելու մասին» N 04-Ն հրամանով հաստատված՝
1) կարգի 2-րդ կետում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի վարչության (այսուհետ՝ Վարչություն)» բառերը փոխարինել «Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության (այսուհետ՝ Նախարարություն)» բառերով,
2) կարգում «Վարչություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Նախարարություն» բառով՝ իր համապատասխան հոլովաձևերով:
2. Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի պաշտոնակատար Ա. Թովմասյանին` սույն հրամանն Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել Արցախի Հանրապետության արդարադատության նախարարություն` պետական գրանցման: