| |
Գրանցված է
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության
արդարադատության նախարարության կողմից
2014 թվականի փետրվարի 4-ին
Պետական գրանցման համար 2051420 |
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԵՏ
Հ Ր Ա Մ Ա Ն
|
«22» հունվարի 2014թ. |
N 3-Ն |
ք. Ստեփանակերտ
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ
ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ
ՀՈՒՆՎԱՐԻ 20-Ի N 1/Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 69-րդ և «Իրավական ակտերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 73-րդ հոդվածներին համապատասխան`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ Ե Մ
1. Սահմանել ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևն ու լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության 2010 թվականի հունվարի 20-ի «Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկի ձևն ու լրացման կարգը սահմանելու մասին» N 1/Ն հրամանը:
|
Հ/Ծ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ |
Ա. ԲԱԼԱՅԱՆ |
| |
Հավելված
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությանն
առընթեր հարկային պետական ծառայության պետի
«22» հունվարի 2014թ. N3-Ն հրամանի |
|
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ
|
Փաստաթղթի համարը
___________________________
(լրացվում է հարկային մարմնի կողմից) |
|
1. Հարկ վճարողի անվանումը |
2. Գտնվելու վայրը |
|
3. Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) |
4. Հեռախոսահամարը |
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
5. Հաշվետու տարի |
|
|
|
|
|
6. Ներկայացման ամսաթիվը |
|
Ցուցանիշները |
Տողը |
Գումարը |
|
1. Հաշվետու տարվա համախառն եկամուտը |
|
|
|
1) ապրանքների իրացումից հասույթը |
0101 |
|
|
2) արտադրանքի իրացումից հասույթը |
0102 |
|
|
3) ծառայությունների մատուցումից հասույթը |
0103 |
|
|
4) հանձնարարության, կոմիսիայի և գործակալության հիմունքներով իրականացված գործարքներից հասույթը |
0104 |
|
|
5) հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից հասույթը |
0105 |
|
|
6) տոկոսները |
0106 |
|
|
7) վարձավճարները |
0107 |
|
|
8) ռոյալթիները |
0108 |
|
|
9) ստացած շահաբաժինները |
0109 |
|
|
10) ապահովագրական հատուցումները |
0110 |
|
|
11) ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները |
0111 |
|
|
12) անհատույց ստացված ակտիվները |
0112 |
|
|
13) պարտավորությունների զեղչումից (ներումից) ստացվող եկամուտները |
0113 |
|
|
14) պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները |
0114 |
|
|
15) տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները |
0115 |
|
|
16) գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը |
0116 |
|
|
17) դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները |
0117 |
|
|
18) նախկինում դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետ ձևակերպման (մարման, պահուստի ճշգրտման) գումարները |
0118 |
|
|
19) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` պակաս (ավել) ցույց տրված եկամուտները (նվազեցումները) |
0119 |
|
|
20) այլ եկամուտները |
0120 |
|
|
Ընդամենը համախառն եկամուտը` եկամուտների հանրագումարը (0101-ից 0120 տողերի հանրագումարը) |
0100 |
|
|
- այդ թվում շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության մասով |
0100Ա |
|
|
- շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության մասով |
0100Բ |
|
|
- հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0100Գ |
|
|
- առևտրի հարկով հարկվող գործունեության մասով |
0100Դ |
|
|
2. Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը |
|
|
|
2.1. Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը |
|
|
|
1) իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0201 |
( ) |
|
2) իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0202 |
( ) |
|
3) իրացված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը |
0203 |
( ) |
|
4) իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը |
0204 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերը (տող 0201+տող 0202+տող 0203+տող 0204) |
0205 |
( ) |
|
1) գործունեության հետ կապված վարչական ծախսերը |
0206 |
( ) |
|
2) ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների իրացման հետ կապված ծախսերը |
0207 |
( ) |
|
3) ոչ արտադրական այլ ծախսերը |
0208 |
( ) |
|
4) ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը |
0209 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը (տող 0206+տող 0207+տող 0208+տող 0209) |
0210 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող ծախսերը (տող 0205+տող 0210) |
0220 |
( ) |
|
2.2. Համախառն եկամտից նվազեցվող կորուստները |
|
|
|
1) պատահական կորուստները |
0231 |
( ) |
|
2) բնական կորուստները |
0232 |
( ) |
|
3) փաստացի այլ կորուստները |
0233 |
( ) |
|
4) բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող կորուստները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 21-րդ հոդված, 2-րդ մաս) |
0234 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող կորուստները (0231-ից 0234 տողերի հանրագումարը) |
0230 |
( ) |
|
2.3. Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները |
|
|
|
1) դուրս գրված (այդ թվում` մասնակի դուրս գրված) դեբիտորական պարտքերի (վարկերի) գումարները |
0241 |
( ) |
|
2) նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները |
0242 |
( ) |
|
3) հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` ավել (պակաս) ցույց տրված եկամուտը (նվազեցումը) |
0243 |
( ) |
|
4) բարեգործական հատկացումները («Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենք, 23-րդ հոդված, «ա» կետ) |
0244 |
( ) |
|
5) ստացված շահաբաժինները |
0245 |
( ) |
|
6) նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը |
0246 |
( ) |
|
7) վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը |
0247 |
( ) |
|
8) այլ նվազեցումները |
0248 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները (0241-ից 0248 տողերի հանրագումարը) |
0240 |
( ) |
|
Ընդամենը համախառն եկամտից նվազեցումներ (տող 0220 + տող 0230 + տող 0240) |
0200 |
( ) |
|
- այդ թվում` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության մասով |
0200Ա |
( ) |
|
- շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության մասով |
0200Բ |
( ) |
|
- հաստատագրված վճարով հարկվող գործունեության մասով |
0200Գ |
( ) |
|
- առևտրի հարկով հարկվող գործունեության մասով |
0200Դ |
( ) |
|
|
|
Ա շահութահարկի 20 դրույքաչափով հարկվող գործունեությունից |
Բ շահութահարկի 10 դրույքաչափով հարկվող գործունեությունից |
|
3. Հարկվող շահույթը (հարկային վնասը)`
(Ա սյունակը =տող 0100Ա-տող 0200Ա, Բ սյունակը = տող 0100Բ-տող 0200Բ) |
0300 |
|
|
|
4. Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները |
0400 |
( ) |
( ) |
|
5. Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները
(Ա սյունակը= տող 0300Ա+տող 0400Ա,
Բ սյունակը = տող 0300Բ+տող 0400Բ) |
0500 |
|
|
|
6. Հաշվետու տարվա շահութահարկի գումարը |
0600 |
|
|
|
- այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված լրացուցիչ շահութահարկի գումարը |
0600Ա |
|
|
|
- շահութահարկի գումարը` առանց ստուգման արդյունքների |
0600Բ |
|
|
|
7. Շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները |
|
|
|
Նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարը |
0701 |
( ) |
( ) |
|
Հաշվետու տարվան վերաբերող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը |
0702 |
( ) |
( ) |
|
Հաշվետու տարում ստացված` նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարները |
0703 |
|
|
|
Շահութահարկի գումարը` հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը
(Ա սյունակը = տող 0600Ա+տող 0702Ա+տող 0703Ա,
Բ սյունակը = տող 0600Բ+տող 0702Բ+տող 0703Բ) |
0700 |
|
|
|
Հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը
(Ա սյունակը =տող 0701Ա+տող 0702Ա+տող 0703Ա,
Բ սյունակը =տող 0701Բ+տող 0702Բ+տող 0703Բ) |
0700Ա |
( ) |
( ) |
|
8. Օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարը |
|
|
|
Նախորդ տարիների շահութահարկի գումարից օտարերկրյա պետություններում վճարված հարկի չնվազեցված գումարը |
0801 |
( ) |
( ) |
|
Հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարի նվազեցվող մասը |
0802 |
( ) |
( ) |
|
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0800 |
( ) |
( ) |
|
Օտարերկրյա պետություններում վճարված հարկի հաջորդ տարիներ փոխանցվող գումարը
(Ա սյունակը = տող 0801Ա+տող 0802Ա-տող 0800Ա,
Բ սյունակը = տող 0801Բ+տող 0802Բ-տող 0800Բ) |
0800Ա |
( ) |
( ) |
|
9. Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը |
|
|
|
Նախորդ տարիների շահութահարկի գումարից մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների չնվազեցված գումարը |
0901 |
( ) |
( ) |
|
Հաշվետու տարում մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտները |
0902 |
( ) |
( ) |
|
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաշվետու տարվա շահութահարկից նվազեցվող գումարը |
0900 |
( ) |
( ) |
|
Մատուցված ծառայությունների դիմաց չստացված եկամուտների հաջորդ տարիներ փոխանցվող գումարը
(Ա սյունակը = տող 0901Ա+տող 0902Ա- տող 0900Ա,
Բ սյունակը = տող 0901Բ+տող 0902Բ-տող 0900Բ) |
0900Ա |
( ) |
( ) |
|
10. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո
(Ա սյունակը = տող 0700Ա+տող 0800Ա+տող 0900Ա,
Բ սյունակը = տող 0700Բ+տող 0800Բ+տող 0900Բ) |
1000 |
|
|
|
11. Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները |
1100 |
( ) |
( ) |
|
12. Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո
(Ա սյունակը = տող 1000Ա+տող 1100Ա,
Բ սյունակը = տող 1000Բ+տող 1100Բ) |
1200 |
|
|
|
13. Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը |
|
|
|
Շահութահարկի կանխավճարների ամսական գումարի հաշվարկման բազա (տող 0700+տող 0800) |
1301 |
|
|
Հաշվետու տարվա հաստատագրված վճարի, առևտրի հարկի գումարների մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը |
1302 |
|
|
Հաջորդ տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող արտոնության գումարը |
1303 |
( ) |
|
Հաջորդ տարվա կանխավճարների ամսական գումարը ((տող 1301+ տող1302)/16+տող 1303), եթե տող 0500>0 և (տող 1301+տող 1302)>100 000, կամ 0) |
1300 |
|
Հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները
Աղյուսակ 1
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքերը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ` բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման, դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N 205 որոշմամբ հաստատված կարգին համապատասխան
Աղյուսակ 2
|
N |
Դեբիտորական (կրեդիտորական) պարտքեր |
Նախորդ
տարի |
Հաշվետու
տարի |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1 |
Պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծումը («Այո»/«Ոչ») |
|
|
|
2 |
Պահուստի (պահուստաֆոնդի) մեծությունը |
|
|
|
3 |
Դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի գումարը |
|
|
|
4 |
Դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարը |
|
|
Հարկման նպատակով հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների շարժը
Աղյուսակ 3
|
N |
Հիմնական միջոցի,
ոչ նյութական
ակտիվի անվանումը
(խումբը) |
Նախորդ
տարվա
վերջի
մնացորդը |
Ավելացում (ձեռքբերում
(կառուցում), վերագնա-
հատում, վերադասա-
կարգում) |
Նվազեցում (օտարում, դուրսգրում,
մաշվածություն, վերագնահատում,
վերադասակարգում) |
Հաշվետու
տարվա
վերջի
մնացորդը |
|
Ընդա-
մենը |
այդ թվում` օրենքով
սահմանված կարգով
իրականացված
վերագնահատման
արդյունքում |
Ընդա-
մենը |
այդ թվում |
|
մաշվածու-
թյան արդյուն-
քում |
օրենքով սահման-
ված կարգով
իրականացված
վերագնահատման
արդյունքում |
|
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
9 |
|
1. |
շենքեր, շինություն- ներ և փոխանցող հարմարանքներ, բացառությամբ 2-րդ կետում նշվածների |
|
|
|
|
|
|
|
|
2. |
Հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան տների, առողջարանների, կրթական և ուսում- նական հաստատու- թյունների շենքեր և շինություններ |
|
|
|
|
|
|
|
|
3. |
չնշված հոսքային գծեր, ռոբոտա- տեխնիկա |
|
|
|
|
|
|
|
|
4. |
Հաշվողական և համակարգչային տեխնիկա |
|
|
|
|
|
|
|
|
5. |
այլ հիմնական միջոցներ |
|
|
|
|
|
|
|
|
6. |
ոչ նյութական ակտիվներ |
|
|
|
|
|
|
|
Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը` ըստ տարրերի
Աղյուսակ 4
|
1. 1. Ծախսեր, որոնց համար սահմանված են չափեր |
Չափը |
Գումարը |
|
1.1. վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները |
|
|
|
1.2. ԼՂՀ տարածքից դուրս կադրերի պատրաստման համար ծախսերը |
|
|
|
1.3. ԼՂՀ տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար ծախսերը |
|
|
|
1.4. ԼՂՀ տարածքից դուրս գովազդային ծախսերը |
|
|
|
1.5. ԼՂՀ տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը |
|
|
|
1.6. ԼՂՀ տարածքից դուրս գործուղման ծախսերը |
|
|
|
1.7. ԼՂՀ տարածքում օրապահիկի ծախսերը |
|
|
|
1.8. դաշտային բավարարման ծախսերը |
|
|
|
1.9. հովանավորչական ծախսերը |
|
|
|
1.10. արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը |
|
|
|
1.11. հաշվեկշռում գտնվող օբյեկտների պահպանման ծախսերը |
|
|
|
1.12. ներկայացուցչական ծախսերը |
|
|
|
1.13. աշխատակիցներին փոխհատուցումների համար կատարված ծախսերը |
|
|
|
1.14. վարկերի և փոխառությունների տոկոսները |
|
|
|
1.15. ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը |
|
|
|
1.16. ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված խորհրդատվական ծառայությունների ծախսերը |
|
|
|
2. Համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերից |
Գումարը |
|
2.1. նյութական ծախսերը, այդ թվում` |
|
|
2.1.1. ապրանք, հումք և նյութեր |
|
|
2.1.2. վառելիք |
|
|
2.1.3. էներգի |
|
|
2.2. աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները |
|
|
2.3. պարտադիր սոցիալական ապահովության վճարները (լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը) |
|
|
2.4. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները |
|
|
2.5. ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները |
|
|
2.6. հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը |
|
|
3. Ժամանակաշրջանի ծախսերից` |
Գումարը |
|
3.1. աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները |
|
|
3.2. պարտադիր սոցիալական ապահովության վճարները (լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը) |
|
|
3.3. հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները |
|
|
3.4. ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները |
|
|
3.5. ապահովագրական վճարները |
|
|
3.6. չփոխհատուցվող (չհաշվանցվող) գույքահարկը և հողի հարկը |
|
|
3.7. չփոխհատուցվող (չհաշվանցվող) ավելացված արժեքի հարկը |
|
|
3.8. չփոխհատուցվող (չհաշվանցվող) պետական տուրքերը |
|
|
3.9. չփոխհատուցվող (չհաշվանցվող) տեղական տուրքերը և վճարները |
|
|
3.10. չփոխհատուցվող (չհաշվանցվող) այլ պարտադիր վճարները |
|
|
3.11. աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը |
|
|
3.12. ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսները |
|
|
3.13. գործառնական վարձակալության դիմաց վարձավճարները |
|
|
3.14. այլ անձանց պատճառած վնասի հատուցումը |
|
|
3.15. տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները |
|
|
3.16. հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը |
|
|
3.17. դատական ծախսերը |
|
|
4. Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը |
Գումարը |
|
4.1. գիտահետազոտական աշխատանքների վրա կատարված ծախսերը |
|
|
4.2. փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը |
|
(Աղյուսակ 4-ը լրաց. 08.01.18 N 1-Ն)
Ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվապահական
հաշվեկշռային արժեքները և հարկային բազաները(հաշվետու տարվա վերջում)
Աղյուսակ 5
|
N |
Ակտիվ / Սեփական կապիտալ, պարտավորություն |
Հաշվապահական հաշվեկշռային արժեք |
Հարկային բազա |
|
1 |
2 |
3 |
4 |
|
1 |
Հիմնական միջոցներ |
|
|
|
2 |
Ոչ նյութական ակտիվներ |
|
|
|
3 |
Ներդրումներ (այդ թվում` տրված վարկեր, փոխառություններ) |
|
|
|
4 |
Հումք (նյութեր), կիսապատրաստուկներ |
|
|
|
5 |
Աճեցվող և բտվող կենդանիներ |
|
|
|
6 |
Արագամաշ առարկաներ |
|
|
|
7 |
Անավարտ արտադրություն |
|
|
|
8 |
Պատրաստի արտադրանք |
|
|
|
9 |
Ապրանքներ |
|
|
|
10 |
Տրված կանխավճարներ |
|
|
|
11 |
Դեբիտորական պարտքեր բյուջեներին |
|
|
|
12 |
Դեբիտորական պարտքեր աշխատավարձի մասով |
|
|
|
13 |
Դեբիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
|
|
|
14 |
Այլ դեբիտորական պարտքեր |
|
|
|
15 |
Առհաշիվ անձանցից ստացման ենթակա գումարներ |
|
|
|
16 |
Դրամական միջոցներ |
|
|
|
17 |
Արժեթղթեր |
|
|
|
18 |
Այլ ակտիվներ |
|
|
|
19 |
Ընդամենը ակտիվներ (տող 1-18 հանրագումար) |
|
|
|
20 |
Սեփական կապիտալ |
|
|
|
21 |
Ստացված վարկեր և փոխառություններ |
|
|
|
22 |
Ստացված կանխավճարներ |
|
|
|
23 |
Կրեդիտորական պարտքեր բյուջեներին |
|
|
|
24 |
Ակտիվներին վերաբերող շնորհներ |
|
|
|
25 |
Ոչ ընթացիկ պահուստներ |
|
|
|
26 |
Կրեդիտորական պարտքեր շահաբաժինների մասով |
|
|
|
27 |
Այլ կրեդիտորական պարտքեր |
|
|
|
28 |
Եկամուտներին վերաբերող շնորհներ |
|
|
|
29 |
Ընթացիկ պահուստներ |
|
|
|
30 |
Առհաշիվ անձանց տրման ենթակա գումարներ |
|
|
|
31 |
Այլ պարտավորություններ |
|
|
|
32 |
Ընդամենը սեփական կապիտալ և պարտավորություններ (տող 20-31 հանրագումար) |
|
|
Կազմակերպության տնօրեն ____________________________ ___________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Հաշվապահ _____________________ ____________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ.Տ.
Կ Ա Ր Գ
ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ԼՐԱՑՄԱՆ
Ռեզիդենտների շահութահարկի հաշվարկում (այսուհետ` Հաշվարկ) լրացվում են. «Փաստաթղթի համարը» տողում` հարկային մարմնում հարկ վճարողի (ռեզիդենտի) առկա անձնական գործում տվյալ փաստաթղթի հերթական համարը, «Հարկ վճարողի անվանումը» տողում` ռեզիդենտի ֆիրմային անվանումը և կազմակերպաիրավական տեսակը, «Գտնվելու վայրը» տողում` ռեզիդենտի իրավաբանական հասցեն, «Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» տողում` ռեզիդենտ հարկ վճարողի հաշվառման համարը, «Հեռախոսահամարը» տողում` ռեզիդենտի տնօրենի (ղեկավարի) և (կամ) հաշվապահի հեռախոսի համարը, «Հաշվետու տարի» տողում` այն տարին, որի համար լրացվում է Հաշվարկը, «Ներկայացման ամսաթիվը» տողում` ռեզիդենտի կողմից հարկային մարմին Հաշվարկը ներկայացնելու ամսաթիվը:
Հաշվարկում թվային տվյալները լրացվում են հազար դրամներով` ստորակետից հետո տասնորդական թվերի նշումով, իսկ Հաշվարկին մասնակցող հանվող գումարները (բացասական մեծությունները) ցույց են տրվում փակագծերի մեջ: Հաշվարկի վերջին էջի համապատասխան մասում նշվում են ռեզիդենտի ղեկավարի և հաշվապահի անունը (ազգանունը), որոնք ստորագրում են Հաշվարկը, և Հաշվարկը կնքվում է ռեզիդենտի կնիքով:
1. Հաշվարկի 1-ին բաժնում («Հաշվետու տարվա համախառն եկամուտը») ցույց է տրվում հաշվետու ժամանակաշրջանում ռեզիդենտի գործունեության արդյունքում ստացված համախառն եկամուտը` «Շահութահարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ, 24-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան: Այս բաժնում չեն ներառվում Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն եկամուտ չհամարվող տարրերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0101 տող` ապրանքների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0102 տող` սեփական արտադրանքի իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0103 տող` ծառայությունների մատուցումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0104 տող` հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքներից միջնորդավճարների ձևով (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևերով) ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0105 տող` հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների իրացումից ստացվող եկամուտները (իրացումից հասույթը): 0106 տող` վարկի, փոխառության, ֆինանսական վարձակալության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցումը: 0107 տող` գործառնական վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցումը (վարձավճարները): 0108 տող` ստացվող ռոյալթիները: 0109 տող` ստացվող շահաբաժինները: 0110 տող` ապահովագրական հատուցումները, որոնք ստացվել են ապահովագրության (վերաապահովագրության) պայմանագրերի համաձայն: 0111 տող` ապահովագրական պահուստներից հատուցման նպատակով վերադարձվող միջոցները: 0112 տող` անհատույց ստացված ակտիվները (այս տողը լրացվում է միայն առևտրային կազմակերպությունների կողմից), ընդ որում` անհատույց ստացված դրամական միջոցների և չամորտիզացվող հիմնական միջոցների համար այս տողը լրացվում է դրանց ստացման հաշվետու տարում, իսկ անհատույց ստացված այլ ակտիվների համար` այն հաշվետու տարում, երբ դրանք ճանաչվում են որպես ծախս կամ կորուստ (անկախ ծախսը կամ կորուստը համախառն եկամտից նվազեցնելու հանգամանքից): 0113 տող` պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները (բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների): 0114 տող` պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները (իրական վնասը, բաց թողնված օգուտը): 0115 տող` տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով ստացվող եկամուտները: 0116 տող` գույքագրման արդյունքներով հայտնաբերված ակտիվների ավելցուկը: 0117 տող` դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները: 0118 տող` նախկինում դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) հետ ձևակերպման (այդ թվում` մարման) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում եկամուտներին վերագրվող գումարները: 0119 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` պակաս ցույց տրված եկամուտները կամ ավել ցույց տրված նվազեցումները: 0120 տող` ստացվող այլ եկամուտները: 0100 տող` ստացվող բոլոր եկամուտները (համախառն եկամուտը)` որպես 0101-ից 0120 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակների մասով, «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու ժամանակաշրջանում ստացվող եկամուտները): 0100Ա տող` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները, 0100Բ տող` շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները, 0100Գ տող` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով ստացվող եկամուտները (բացառությամբ «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերի գերազանցման եռամսյակների (կամ կիսամյակների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված եկամուտների), 0100Դ տող` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեության մասով ստացվող եկամուտները:
2. Հաշվարկի 2-րդ բաժնում («Համախառն եկամտից նվազեցումները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից կատարված` Օրենքի 9-րդ հոդվածով դասակարգված նվազեցումները (ծախսեր, կորուստներ, այլ նվազեցումներ):
Հաշվարկի 2.1 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող ծախսերը») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող ծախսերը` Օրենքի 10-րդ, 12-17-րդ, 19-րդ, 29-31-րդ, 41-րդ և 42-րդ հոդվածներին համապատասխան: Այս ենթաբաժնում չեն ներառվում Օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ծախս չհամարվող տարրերը և 16-րդ հոդվածի համաձայն համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0201 տող` իրացված ապրանքների ձեռքբերման հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0202 տող` իրացված արտադրանքի արտադրության հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0203 տող` մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը: 0204 տող` իրացված հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների, արագամաշ առարկաների, հումքի (նյութի) և այլ ակտիվների մնացորդային արժեքը (հարկային բազա), ընդ որում` որպես իրացված մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) մնացորդային արժեք (հարկային բազա) ընդունվում է այդ ակտիվների սկզբնական արժեքի և Օրենքով սահմանված կարգով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությունը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), իսկ այլ ակտիվների դեպքում` այդ ակտիվների սկզբնական արժեքը (հաշվի առած` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները): 0205 տող` իրացված ապրանքների, սեփական արտադրանքի և այլ ակտիվների, մատուցված ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների հետ անմիջականորեն կապված ծախսերը (ուղղակի ծախսեր)` որպես 0201-ից 0204 տողերի հանրագումար: 0206 տող` ռեզիդենտի գործունեության հետ կապված վարչական ծախսերը: 0207 տող` ապրանքների, արտադրանքի և այլ ակտիվների, ծառայությունների, հանձնարարության, կոմիսիայի և գործակալության գործարքների իրացման հետ կապված ծախսերը: 0208 տող` ռեզիդենտի կողմից կատարված ոչ արտադրական այլ ծախսերը: 0209 տող` ռեզիդենտի ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը: 0210 տող` ռեզիդենտի կողմից կատարված վարչական, իրացման և ոչ արտադրական այլ ծախսերը, ինչպես նաև ֆինանսական գործունեության հետ կապված ծախսերը (ժամանակաշրջանի ծախսեր)` որպես 0206-ից 0209 տողերի հանրագումար. 0220 տող` ռեզիդենտի կողմից կատարված ուղղակի և ժամանակաշրջանի ծախսերը` որպես 0205 և 0210 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.2 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող կորուստները») ցույց են տրվում հաշվետու տարում ռեզիդենտի համախառն եկամտից նվազեցվող (փաստաթղթերով հիմնավորված) փաստացի կորուստները` Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0231 տող` գույքի պատահական կորուստները: 0232 տող` գույքի բնական կորուստները (բնական կորստի չափերը հաստատում են նախարարությունները (գերատեսչությունները)` համաձայնեցնելով վերադաս հարկային մարմնի հետ): 0233 տող` գույքի փաստացի այլ կորուստները (փաստացի այլ կորուստների չափերը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը): 0234 տող` գույքի բնական կամ փաստացի այլ կորուստների չափերը գերազանցող (այդ թվում` այդպիսի չափեր սահմանված չլինելու դեպքում) կորուստները (վնաս պատճառողի կողմից կորուստն ամբողջությամբ կամ մաս-մաս կամովին հատուցելու դեպքում, վնաս պատճառած անձին չպարզելու հետևանքով նախաքննության մարմնի կողմից քրեական գործը կասեցնելու կամ կարճելու մասին որոշում ընդունելու դեպքում, անձին մեղավոր կամ անմեղ ճանաչելու դատավճիռ կայացնելու դեպքում): 0230 տող` ռեզիդենտի գույքի փաստացի կորուստները` որպես 0231-ից 0234 տողերի հանրագումար:
Հաշվարկի 2.3 ենթաբաժնում («Համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները») ցույց են տրվում համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները` Օրենքի 18-րդ, 23-րդ, 25-28-րդ, 29-31-րդ հոդվածներին համապատասխան, ինչպես նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: Համապատասխան տողերում լրացվում են հաշվետու տարում.
0241 տող` դուրս գրված (այդ թվում` մասնակի) դեբիտորական պարտքերի (վարկերի) և դեբիտորական պարտքերի (վարկերի) հնարավոր կորուստների պահուստների ճշգրտման արդյունքում նվազեցումներին վերագրվող գումարները: 0242 տող` նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները: 0243 տող` հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված` ավել ցույց տրված եկամուտները կամ պակաս ցույց տրված նվազեցումները: 0244 տող` ոչ առևտրային կազմակերպություններին, գրադարաններին, թանգարաններին, հանրակրթական դպրոցներին, տուն-գիշերօթիկներին, ծերանոցներին և մանկատներին, ինչպես նաև հոգեբուժական և հակաթոքախտային դիսպանսերներին և հիվանդանոցներին փոխանցված (տրամադրված) միջոցները, նրանց մատուցված ծառայությունների արժեքը (համախառն եկամտի 0.25 տոկոսի սահմաններում): 0245 տող` ստացվող շահաբաժինները: 0246 տող` համախառն եկամտից նվազեցվող` նախորդ տարվանից փոխանցվող հարկային վնասը (Օրենքի 25-րդ հոդվածին համապատասխան), որի գծով համախառն եկամտից նվազեցումը կատարվում է միայն հարկային մարմին ներկայացված` նախորդ տարվա շահութահարկի հաշվարկում նշված հարկային վնասի գումարը ցույց տալու դեպքում (բացառությամբ` նախորդ տարում Օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: 0247 տող` ռեզիդենտի մոտ վարձու աշխատող յուրաքանչյուր հաշմանդամի համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների 150 տոկոսը` Օրենքի 37-րդ հոդվածի համաձայն: 0248 տող` համախառն եկամտից նվազեցվող այլ նվազեցումները: 0240 տող` ռեզիդենտի այլ նվազեցումները` որպես 0241-ից 0248 տողերի հանրագումար:
0200 տող` համախառն եկամտից կատարված բոլոր նվազեցումները` որպես 0220, 0230 և 0240 տողերի հանրագումար (այդ տողում ներառվում են շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեության տեսակների մասով, «Հաստատագրված վճարների մասին» և «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներով սահմանված` հաստատագրված վճարներով և առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով հաշվետու տարում կատարված նվազեցումները): 0200Ա տող` շահութահարկի 20 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները, 0200 Բ տող` շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները, 0200Գ տող` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` հաստատագրված վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով կատարված նվազեցումները (բացառությամբ` «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով սահմանված դեպքերում հաստատագրված վճարներով հարկվող գործունեության առանձին տեսակների համար օրենքով նախատեսված սահմանային չափերի գերազանցման եռամսյակների (կամ կիսամյակների) համար հաշվեգրման եղանակով հաշվարկված նվազեցումները): 0200Դ տող` «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված` առևտրի հարկով հարկվող գործունեության մասով կատարված նվազեցումները:
3. Հաշվարկի 3-րդ բաժնում («Հարկվող շահույթը (հարկային վնասը)») և 0300 տողում ցույց են տրվում հաշվետու տարում շահութահարկով հարկվող գործունեությունից ռեզիդենտի ստացված հարկվող շահույթը (համախառն եկամտի և նվազեցումների դրական տարբերությունը) կամ հարկային վնասը (համախառն եկամտի և նվազեցումների բացասական տարբերությունը)` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների: Ա սյունակը = տող 0100Ա-տող 0200Ա, Բ սյունակը = տող 0100Բ-տող 0200Բ:
4. Հաշվարկի 4-րդ բաժնում («Հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0400 տողում ցույց են տրվում «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածին համապատասխան հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնության գումարները: Այս բաժինը լրացվում է նաև օրենքով սահմանված շահութահարկի ազատման արտոնությունների դեպքում:
5. Հաշվարկի 5-րդ բաժնում («Հարկվող շահույթը` հաշվի առած հարկվող շահույթի նվազեցման արտոնությունները») և 0500 տողում ցույց են տրվում հաշվետու տարվա հարկվող շահույթը` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների (հաշվի առած օրենքով սահմանված հարկվող օբյեկտի (հարկվող շահույթի) նվազեցման արտոնությունները)` որպես 0300Ա և 0400Ա տողերի հանրագումար կամ 0300Բ և 0400Բ տողերի հանրագումար, իսկ հարկային վնասի դեպքում` 0300Ա կամ 0300Բ տողում նշված գումարի չափով:
6. Հաշվարկի 6-րդ բաժնում («Հաշվետու տարվա շահութահարկի գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվա հաշվարկված շահութահարկի գումարը (տող 0600)` ներառելով նաև հաշվետու տարում ստուգմամբ հայտնաբերված (տող 0600Ա) լրացուցիչ շահութահարկի գումարները, ինչպես նաև շահութահարկի գումարները` առանց ստուգման արդյունքների (տող 0600Բ)` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների:
7. Հաշվարկի 7-րդ բաժնում («Շահութահարկի վճարման հետաձգման արտոնությունները») ցույց են տրվում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 391-րդ հոդվածով սահմանված) գումարները: Համապատասխան տողերում լրացվում են.
0701 տող` նախորդ տարիներում հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ չեն ստացվել: 0702 տող` հաշվետու տարում շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունից օգտվելու դեպքում` հետաձգված շահութահարկի գումարները, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել: 0703 տող` հաշվետու տարում ստացված գումարներին համապատասխան շահութահարկի գումարները, որոնք վերաբերվում են նախորդ տարիներից հետաձգված շահութահարկի գումարներին: 0700 տող` հաշվետու տարվա շահութահարկի գումարը (հաշվի առած շահութահարկի վճարման ժամկետի հետաձգման արտոնությունը)` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների` Ա սյունակը = տող 0600Ա+տող 0702Ա+տող 0703Ա, Բ սյունակը = տող 0600Բ+տող 0702Բ+տող 0703Բ: 0700Ա տող` հաջորդ տարիներ հետաձգված շահութահարկի գումարը, որոնց մասով համապատասխան գումարներ հաշվետու տարվա ավարտին դեռևս չեն ստացվել` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների` Ա սյունակը = տող 0701Ա+տող 0702Ա+տող 0703Ա, Բ սյունակը = տող 0701Բ+տող 0702Բ+տող 0703Բ:
8. Հաշվարկի 8-րդ բաժնում («Օտարերկրյա պետություններում վճարված շահութահարկի գումարը») ցույց են տրվում օտարերկրյա պետություններում ստացված եկամտից վճարված (գանձված) հարկի գումարների նվազեցվող մասը` Օրենքի 50-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը և Օրենքի 501-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից): Համապատասխան տողերում լրացվում են.
0801 տող` նախորդ հաշվետու տարիներում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0802 տող` հաշվետու տարում օտարերկրյա պետություններում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հետագա տարիների շահութահարկի գումարներից: 0800 տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների հաշվանցվող մասը, որը ենթակա է հաշվանցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0800Ա տող` օտարերկրյա պետություններում հաշվետու և նախորդ տարիներում վճարված (գանձված) շահութահարկի գումարների այն մասը, որը ենթակա է հաշվանցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների` Ա սյունակը=տող 0801Ա+տող 0802Ա-տող 0800Ա, Բ սյունակը = տող 0801Բ+տող 0802Բ-տող 0800Բ:
9. Հաշվարկի 9-րդ բաժնում («Զեղչ սակագնով (անվճար) ծառայություններից չստացված եկամուտը») ցույց են տրվում առանձին խմբերի քաղաքացիներին օրենքով կամ օրենքով սահմանված դեպքերում` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած զեղչ սակագներով կամ անվճար մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարները` Օրենքի 501-րդ հոդվածին համապատասխան, որոնք նվազեցվում են մինչև շահութահարկի նվազեցման արտոնությունների կիրառումը կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 և 0800 տողերի հանրագումարից` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների): Համապատասխան տողերում լրացվում են.
0901 տող` նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը չի նվազեցվել նախորդ տարիների շահութահարկի գումարներից և ենթակա է հաշվանցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0902 տող` հաշվետու տարում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու կամ հաջորդ տարիների շահութահարկի գումարներից: 0900 տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաշվետու տարվա շահութահարկի գումարից: 0900Ա տող` հաշվետու և նախորդ տարիներում այդ ծառայությունների մատուցման հետևանքով չստացված եկամուտների նվազեցվող մասը, որը ենթակա է նվազեցման հաջորդ տարիների շահութահարկի գումարներից` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների Ա սյունակը=տող 0901Ա+տող 0902Ա-տող 0900Ա, Բ սյունակը = տող 0901Բ+տող 0902Բ-տող 0900Բ:
10. Հաշվարկի 10-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց հետո») և 1000 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` հարկվող շահույթի նվազեցման և շահութահարկի վճարման ժամկետի արտոնությունները կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների` Ա սյունակը=տող 0700Ա+տող 0800Ա+տող 0900Ա, Բ սյունակը = տող 0700Բ+տող 0800Բ+տող 0900Բ:
11. Հաշվարկի 11-րդ բաժնում («Շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները») և 1100 տողում ցույց են տրվում շահութահարկի նվազեցման արտոնությունների (այդ թվում` Օրենքի 35-րդ և 38-րդ հոդվածներով սահմանված արտոնությունների) գումարները, որոնք նվազեցվում են մինչև Օրենքի 501-րդ հոդվածով նախատեսված նվազեցումները կազմող շահութահարկի գումարից (այսինքն` 0700 տողի գումարից)` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների:
12. Հաշվարկի 12-րդ բաժնում («Շահութահարկի գումարը` հարկից նվազեցումները կատարելուց և արտոնությունները կիրառելուց հետո») և 1200 տողում ցույց է տրվում շահութահարկի գումարը` արտոնությունները (այդ թվում` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի և զեղչ սակագներով (անվճար) մատուցված ծառայությունների հետևանքով չստացված եկամուտների գումարների նվազեցումները կատարելուց հետո` ըստ շահութահարկի 20 և 10 տոկոս դրույքաչափերով հարկվող գործունեությունների տեսակների Ա սյունակը = տող 1000Ա + տող 1100Ա, Բ սյունակը = տող 1000Բ + տող 1100Բ (եթե [տող1000Ա] + տող [1100Ա] < 0, ապա [տող1200Ա] = 0 կամ եթե [տող1000Բ] + տող [1100Բ] < 0, ապա [տող1200Բ] = 0):
13. Հաշվարկի 13-րդ բաժնում («Հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը») ցույց են տրվում հաշվետու տարվան հաջորդող տարվա համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների ամսական գումարները` Օրենքի 451-րդ հոդվածին համապատասխան: Ընդ որում` հաշվետու տարվան հաջորդող տարում շահութահարկի նվազեցման արտոնությունից օգտվող ռեզիդենտները կանխավճարի մեծությունը պակասեցնում են այդ (հաշվետու տարվան հաջորդող) տարվա շահութահարկի նվազեցման չափով (տոկոսով)` արտոնությունից օգտվելու ժամանակաշրջանում: Համապատասխան տողերում լրացվում են.
1301 տող` շահութահարկի գումարը` օրենքով սահմանված արտոնությունները (բացառությամբ` շահութահարկի գումարի նվազեցման արտոնությունները) կիրառելուց, ինչպես նաև օտարերկրյա պետություններում վճարված հարկի գումարների նվազեցումները կատարելուց հետո` որպես 0700 և 0800 հանրագումար: 1302 տող` հաշվետու տարվա հաշվարկված հաստատագրված վճարի, առևտրի հարկի գումարների (այդ թվում` ստուգմամբ հայտնաբերված և հաշվետու տարվան վերաբերող հաստատագրված վճարի և առևտրի հարկի գումարների) մեջ շահութահարկին բաժին ընկնող գումարը: 1303 տող` հաշվետու տարվան հաջորդող տարվա շահութահարկի ամսական կանխավճարներին վերաբերող շահութահարկի նվազեցման արտոնության գումարը: 1300 տող` հաջորդ տարվա շահութահարկի կանխավճարների ամսական գումարը` որպես 1301 և 1302 տողերի հանրագումարի 1/16-ի և 1303 տողի հանրագումար: Ընդ որում` այն ռեզիդենտները, որոնք հաշվետու տարին ավարտել են հարկային վնասով (տող 0300 < 0) կամ չեն ունեցել հարկվող շահույթ (տող 0300 = 0), կամ որոնց հաշվետու տարվա փաստացի շահութահարկը չի գերազանցել 100 000 ՀՀ դրամը (տող 1301 + տող 1302 < 100,0 կամ տող 1301 + տող 1302 = 100 000), այդ տողը չեն լրացնում:
14. Աղյուսակ 1-ում նշվում են «Հաշվապահական հաշվառման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան հաշվապահական հաշվառման քաղաքականությանը վերաբերող բացահայտումները: Տողերի քանակը չբավարարելու դեպքում այն շարունակվում է Հաշվարկին կից ներկայացված լրացուցիչ թերթերում` պահպանելով աղյուսակի կառուցվածքը:
15. Աղյուսակ 2-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 18-րդ հոդվածների, 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժե» և «ժզ» կետերի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 8-ի «Կազմակերպությունների (բացառությամբ բանկերի) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման դեբիտորական ու կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը հաստատելու մասին» N205 որոշման` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված լրացուցիչ տեղեկությունները. նախորդ և հաշվետու տարիներում դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի) ստեղծման մասին (1-ին տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստների պահուստի (պահուստաֆոնդի)` նախորդ և հաշվետու տարիների դեկտեմբերի 31-ի ավարտին մեծության մասին (2-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի դեբիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող 3 տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (3-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ), դուրս գրված անհուսալի կրեդիտորական այն պարտքերի գումարների մասին, որոնք մինչև կետանցված դառնալու օրվան հաջորդող երեք տարի լրանալը նախորդ և հաշվետու տարիների ավարտին չեն մարվել կամ դադարել այլ հիմքով (4-րդ տող 3-րդ և 4-րդ սյունակներ):
16. Աղյուսակ 3-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ և 12-րդ հոդվածների` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների նախորդ տարվա վերջի մնացորդը, հաշվետու տարում ավելացումները (ձեռքբերում (կառուցում), վերագնահատում, վերադասակարգում)` այդ թվում` օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում ու նվազեցումները (օտարում, դուրսգրում, մաշվածություն, վերագնահատում, վերադասակարգում)` այդ թվում` մաշվածության և օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքում և հաշվետու տարվա վերջի մնացորդը:
17. Աղյուսակ 4-ում նշվում են հաշվետու տարում համախառն եկամտից նվազեցվող հետևյալ ծախսերը.
1) 1-ին բաժնում նշվում են Օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված այն ծախսերը, որոնց համար սահմանված են չափեր (աղյուսակում նշվում են համապատասխան չափերը (գումարային արտահայտությամբ) և ռեզիդենտի կողմից կատարված համապատասխան ժամանակաշրջանի ծախսերը` անկախ սահմանված չափերի գերազանցման հանգամանքից)`
վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար վճարները,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի պատրաստման համար կատարված ծախսերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս կադրերի վերապատրաստման համար կատարված ծախսերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գովազդի համար կատարված ծախսերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս մարքեթինգի ծախսերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերը,
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում օրապահիկի ծախսերը,
դաշտային բավարարաման ծախսերը,
հովանավորչական ծախսերը,
արտահագուստի և այլ հանդերձանքի համար կատարված ծախսերը,
առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար կատարված ծախսերը,
ներկայացուցչական ծախսերը,
աշխատակիցներին օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար կատարված ծախսերը,
վարկերի և փոխառությունների տոկոսները,
ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված կառավարման ծառայությունների ծախսերը,
ոչ ռեզիդենտ կազմակերպություններից, օտարերկրյա քաղաքացիներից և քաղաքացիություն չունեցող անձանցից ստացված խորհրդատվական ծառայությունների ծախսերը.
2) 2-րդ բաժնում նշվում են համախառն եկամտից իրացմանը համապատասխան նվազեցվող (ուղղակի) ծախսերը` ըստ Օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով թվարկվածների`
նյութական ծախսերը, այդ թվում`
ապրանք, հումք և նյութեր,
վառելիք,
էներգիայի բոլոր տեսակներ,
աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,
պարտադիր սոցիալական ապահովության վճարները (տողը լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը)
հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները,
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները,
հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.
3) 3-րդ բաժնում նշվում են համախառն եկամտից նվազեցվող ժամանակաշրջանի ծախսերը` ըստ Օրենքի 10-րդ, 12-րդ և 13-րդ հոդվածներով թվարկվածների`
աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները,
պարտադիր սոցիալական ապահովության վճարները (տողը լրացվում է մինչև 2014 թվականի հունվարի 1-ը),
հիմնական միջոցների ամորտիզացիոն մասհանումները,
ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները,
ապահովագրական վճարները,
չփոխհատուցվող (չհաշվանցվող) գույքահարկը և հողի հարկը,
չփոխհատուցվող (չհաշվանցվող) ավելացված արժեքի հարկը,
չփոխհատուցվող (չհաշվանցվող) պետական տուրքերը,
չփոխհատուցվող (չհաշվանցվող) տեղական տուրքերը և վճարները,
չփոխհատուցվող (չհաշվանցվող) այլ պարտադիր վճարները,
աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը,
ֆինանսական վարձակալության դիմաց տոկոսները,
գործառնական վարձակալության դիմաց վարձավճարները,
այլ անձանց պատճառած վնասի հատուցումը,
տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները,
հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը,
դատական ծախսերը.
4) 4-րդ բաժնում նշվում են գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների վրա կատարված ծախսերը` ըստ Օրենքի 15-րդ հոդվածի:
(17-րդ կետը լրաց. 08.01.18 N 1-Ն)
18. Աղյուսակ 5-ում նշվում են ըստ Օրենքի 3-րդ հոդվածի` շահութահարկի հաշվարկման առանձնահատկություններով պայմանավորված, ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների հաշվապահական հաշվեկշռային արժեքները (3-րդ սյունակ) և հարկային բազաները (4-րդ սյունակ), որոնք համապատասխանում են մաշվող ակտիվների (այդ թվում` հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների) համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքի և շահութահարկով հարկման նպատակով հաշվարկված ամորտիզացիոն մասհանումների տարբերությանը (հաշվի առած օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման արդյունքները), այլ ակտիվների, սեփական կապիտալի և պարտավորությունների համար` սկզբնական (ձեռքբերման) արժեքին (օրենքով սահմանված կարգով իրականացված վերագնահատման դեպքում` վերագնահատման արժեքին):
(Հավելվածը լրաց. 08.01.18 N 1-Ն)
|
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐ |
Մ. ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ |